Արշակ Ա Պարթև
Արշակ I (մ.թ.ա. 250թ. - մ.թ.ա. 246թ. կամ 211թ), պարթևական արքա, Պարթևական թագավորության և Արշակունի հարստության հիմնադիր: Սերվում է սկյութական դահերի ցեղախմբին պատկանող պարն ցեղից: Ըստ մ.թ.ա. 1-ին դարի պատմիչ Պոմպեոս Տրոգոսի «անհայտ ծագման, սակայն մեծ արիության մարդ»: Արշակունի բոլոր թագավորները գահ բարձրանալիս իրենց հատուկ անվանը կցել են Արշակ անունը՝ դրոշմելով այն իրենց թողարկած դրամների վրա: Այդ հանգամանքը էապես դժվարացնւմ է ժամանակակից ուսումնասիրողներին որոշել Պարթև արքաների գահակալության հաջորդականությունը՝ առաջացնելով ժամանակագրական շփոթ:
Մ.թ.ա 250 թ. Սելևկյան տերության նահանգ Պարթևաստանի կառավարիչ Անդրագորասը հռչակում է Սելևկյաններից իր անկախության մասին: Մոտավորապես նույն ժամանակամիջոցում Արշակն ընտրվում է պարն ցեղի առաջնորդ և իր ցեղի հետ գրավում է Պարթևաստանի հյուսիսային Աստաբենե գավառը: Անդրագորասը սպանվում է այն վերագրավել փորձելու ժամանակ, ինչը թույլ է տալիս Արշակին գրավել ամբողջ Պարթևաստանը: Սելևյկան տերության արքա Սելևկոս II-ի Պարթևաստանը վերանվաճելու արշավանքը չի հաջողվում և Արշակն ու իր ցեղը կարողանում է ամրապնդվել իր նվաճված տարածքներում:
Ըստ անտիկ աղբյուրների մ.թ.ա. 246թ. Արշակ I-ին կամ փոխարինել կամ գահակից է դարձել Տրդատ I-ը: Ըստ որոշ հեղինակների՝ գահին տիրանալու համար Տրդատը սպանել է իր եղբորը: