Պարթև Արշակունիներ
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
| Այս հոդվածը տեղեկատվական աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով այդ աղբյուրներին հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Պարթև Արշակունիներ՝ Պարթևական թագավորության կառավարող հարստություն մ.թ.ա. մոտ 248 – մ.թ. 224։ Ըստ ավանդության, Արշակունիների հիմնադիր թագավորն ու տոհմապետը եղել է սկյութական ապարն կամ պարն ցեղի առաջնորդ Արշակը։ «Արշակ» անունով պարթևական թագավորի գոյությունը պատմականորեն չի հաստատվում։ Արդի պատմագիտությունը Արշակունիների հիմնադիր թագավոր է համարում Տրդատ I–ին, որից սկսած պարթևական բոլոր թագավորները կրել են «Արշակ» (պարսկերեն՝ Առաշք կամ Աշք) տիտղոսը։ Պարթև Արշակունիներից էին սերում հայ և մազքթաց Արշակունիները։
Պարթև արշակունիների ճշգրիտ ժամանակագրությունը դեռ վիճելի է։
[խմբագրել] Պարթև Արշակունիների ավագ ճյուղի արքայացանկը
- Արշակ Ա Պարթև (248/247 – մոտ 211)
- Արտավան Ա Պարթև (211 – 191)
- Պրիապատիուս (191 – 176)
- Հրահատ Ա (176/175 – 171/170)
- Միհրդատ Ա Պարթև (171/170 – 138/137)
- Հրահատ Բ (138/137 – մոտ 128)
- Արտավան Բ Պարթև (մոտ 128 – 124/123)
- Միհրդատ Բ Պարթև (մոտ 123 – 88/87)
- Գոտարզ Ա (91 – 81/80), Բռնի տիրացող
- Որոդես Ա (81/80 – 77/76)
- Սանատրուկ (77/76 – 70/69)
- Հրահատ Գ (70/69 – 58/57)
- Միհրդատ Գ Պարթև (58/57 – 55), 57-ից գահազուրկ թագապահանջ
- Որոդես Բ (մոտ 57 – 37/36)
- Բակուր Ա, Որոդես Բ-ի գահակիցը (50 – 38)
- Հրահատ Դ (38/37 – 2)
- Տրդատ Բ Պարթև (36-ին մի քանի ամիս կամ մինչև 27/26), գահի հավակնորդ
- Հրահատակ (մ.թ.ա. 2 – մ.թ. մոտ 4)
- Որոդես Գ (4 – 6/7)
- Վոնոն Ա (7/8 – 12)
[խմբագրել] Պարթև Արշակունիների կրտսեր ճյուղի արքայացանկը
- Արտավան Գ (մոտ 12 – մոտ 38)
- Քինամ (37)
- Գոտարզ Բ (մոտ 38 – 51)
- Վարդան Ա Պարթև (39 – 47/48), բռնի գահակից
- Վոնոն Բ Պարթև (51)
- Վաղարշ Ա Պարթև (51/52 – 79/80)
- Բակուր Բ Պարթև (78 – 115/116), բռնի գահակից
- Արտավան Դ Պարթև (80 – 81)
- Խոսրով Պարթև (109 – 128/129), բռնի գահակից
- Վաղարշ Բ Պարթև (105/106 – 147)
- Պարթամասատ (116/117)
- Միհրդատ Դ Պարթև (128/129 – 147)
- Վաղարշ Գ Պարթև (147/148 – 192)
- Վաղարշ Դ Պարթև (191/192 – 207/208)
- Վաղարշ Ե Պարթև (207/208 – 222/223)
- Արտավան Ե Պարթև (մոտ 209 – 224), բռնի գահընկեց արված Արտաշիր Սասանյանի կողմից