Ոջլադեղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ոջլադեղ
Hoher Rittersporn.jpg
Delphinium elatum
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Բաժին Ծածկասերմեր
Դաս Էուդիկոտներ
Կարգ Հրանունկածաղկավորներ
Ընտանիք Հրանունկազգիներ
Ցեղ Ոջլադեղ
Լատիներեն անվանում
Delphinium
L., 1753
Հոմանիշներ
Տիպիկ ներկայացուցիչներ
Տեսակներ

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 18457
NCBI 46246
EOL 37243

IPNI33119

Ոջլադեղ (լատ.՝ Delphinium) անիծած հարս, հրանունկազգիների ընտանիքի միամյա և բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է մոտ 200 (այլ տվյալներով՝ 360) տեսակ:

Հայաստանում[խմբագրել]

Հայաստանի Հանրապետությունում՝ 13 (15) տեսակ՝

  • ոջլախոտ գարշահոտ (Delphinium foetidum),
  • ոջլախոտ գալարուն (լատ.՝ Delphinium flexuosum),
  • Ոջլախոտ Շովիցի (լատ.՝ Delphinium szovitsia),
  • ոջլախոտ արևելյան (լատ.՝ Delphinium orientale),
  • Ոջլախոտ պարսկական (լատ.՝ Delphinium persicum) և այլն։

Տարածում[խմբագրել]

Տարածված է Շիրակի, Արմավիրի, Արարատի, Կոտայքի, Գեղարքունիքի, Սյունիքի և այլ մարզերի կիսաանապատային, տափաստանային, ենթալպյան, ալպյան գոտիներում։ Աճում է քարքարոտ լանջերին, անտառեզրերին, թփուտներում, մարգագետիններում, աղբոտում ցանքերն ու այգիները։

Կենսաբանական նկարագիր[խմբագրել]

Delphinium staphisagria

Բազմամյա և միամյա խոտաբույսեր են: Ցողունը ճյուղավորվող է, բարձրությունը՝ 15-150 սմ։ Տերևները հերթադիր են, թաթաձև-հատվածավոր կամ թաթաձև բաժանված, ծաղիկները՝ անկանոն, կապույտ, մանուշակագույն, երկնագույն, դեղնավուն և այլն։: Ծաղկաբույլը ողկուզանման է կամ հուրանանման։ Ծաղկապատը կազմված է 5 գունավոր բաժակաթերթերից, որոնցից մեկը ձգված է խթանի ձևով, որի մեջ թաքնված է պսակի երկու թերթերից կազմված նեկտարակիր խթանը, պսակի մյուս երկու թերթերը կողքային են, 5-րդը չի զարգանում։ Որոշ տեսակների բոլոր 4 պսակաթերթերը միաձուլված են։ Պարկուկները 1-5-ն են։ Ծաղկում է մայիս-օգոստոսին։ Պտուղը տերևապտուղ է։ Սերմերը կնճռոտ են, թեփուկապատ։ Այս ցեղում ներընտանիքային էվոլյուցիան հասել է ոչ միայն զիգոմորֆային, այլ երբեմն և մասնակի ձուլապսակաթերթությանը։

Ծաղկի բանաձևը։ Male and female sign.svg\mathrm{\uparrow \; Ca^{Co}_{1,2,2}\;  Co_{2^{st}+ 1^{nect}}\; A_\infty \; G_{\underline{3-5}}}

Նշանակություն[խմբագրել]

Դեկորատիվ, մարգագետնային, մասամբ թունավոր բույսեր են։ Տեսակներից են դաշտային ոջլադեղը D. consolida։ Որոշ տեսակներ դեղաբույսեր են. սերմերը պարունակում են ալկալոիդներ, ճարպեր, ծաղիկները՝ ներկանյութը (դեղին, կապույտ, մանուշակագույն)։ Պատրաստուկները կիրառվում են բրոնխային հեղձուկի, հազի և այլ հիվանդությունների, նաև միզակապության, դողէրոցքի բուժման, կարիճի խայթոցի ժամանակ։ Շատ տեսակներ թունավոր են։ Գեղազարդիչ (ծաղկաբուծության մեջ մշակվում են ոջլախոտի բազմաթիվ տեսակներ) է և մեղրատու։

Դասակարգում[խմբագրել]

  4 ենթաընտանիք   դաս (Aconitum) և (Consolida)  
         
  ընտանիք Գորտնուկազգիներ     ցեղ Ոջլադեղ     f1
               
  Բաժին Գորտնուկածաղկավորներ     ենթաընտանիք Գորտնուկագիներ (Ranunculoideae)     դաս Ոջլադեղ    
             
  ևս 10 ընտանիք   ևս 8 ցեղ,   f2
     

Տեսակներ[խմբագրել]

Միամյա[խմբագրել]

Բուսաբանական պատկերներ[խմբագրել]

Գրականություն[խմբագրել]

  • Агапова Н. Д. Семейство лютиковые (Ranunculaceae) // Жизнь растений. В 6-ти т. Т. 5. Ч. 1. Цветковые растения / Под ред. А. Л. Тахтаджяна. — М.։ Просвещение, 1980. — С. 210—216.
  • Малютин Н. И. // Дельфиниумы // М.: Агропромиздат.
  • Агапова Н. Д. Семейство лютиковые (Ranunculaceae) // Жизнь растений. В 6 т. — Т. 5. Ч. 1. Цветковые растения / Под ред. А. Л. Тахтаджяна. — М.: Просвещение, 1980. — С. 210—216.
  • Гиляров М. С. Биологический энциклопедический словарь. — М.: Сов. энциклопедия, 1986. — С. 200. — 831 с.
  • Гусынин И. А. Токсикология ядовитых растений. — М.: Сельхозиздат, 1962. — С. 178. — 624 с.
  • Малютин Н. И. Дельфиниумы. — М.: Агропромиздат, 1992.
  • Орехов А. П. Химия алкалоидов. — 2-е изд. — М.: АН СССР, 1955. — С. 741—749. — 859 с.
  • Wang Wencai (王文采), Michael J. Warnock. 11. DELPHINIUM // Флора Китая = Flora of China. — 2001. — Т. 6. — С. 223—274.(անգլերեն)

Արտաքին հղումներ[խմբագրել]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png