Զանգեզուրի լեռնաշղթա
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Զանգեզուրի լեռնաշղթա, լեռնաշղթա ՀՀ հարավ-արևելքում։ Ձգվում է միջօրեականի ուղղությամբ` Վարդենիսի և Արևելյան Սևանի լեռնաշղթաների հանգուցվելու կետից (Քեթի լեռ) մինչև Արաքս գետի Մեղրու կիրճը։ Երկարությունը շուրջ 130 կմ։ Բարձրությունը մինչև 3904 մետր (Կապուտջուղ լեռը)։ Արձակում է լեռնաբազուկներ դեպի արևմուտք` Վայքի, իսկ դեպի արևելք` Բարգուշատի և Մեղրու լեռնաշղթաներ։ Ունի պղնձի և մոլիբդենի հանքավայրեր։[1][2]