Թեղի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թեղի
CV6Elms73430.jpg
Ulmus laevis
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Բաժին Ծածկասերմեր
Դաս Երկշաքիլավորներ
Կարգ Թեղածաղկավորներ
Ընտանիք Թեղազգիներ
Ցեղ Թեղի
Լատիներեն անվանում
Ulmus
Հայերեն տարանուններ

Ծփի, կնձնի

Հոմանիշներ

Chaetoptelea Liebm.

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 19048
NCBI 24735
EOL 60724

IPNI41029-1

Թեղի (լատ.՝ Ulmus), ծփի, կնձնի, թեղազգիների ընտանիքի տերևաթափ ծառերի, հազվադեպ՝ թփերի ցեղ։ Հայտնի է մոտ 50, ՀՀ-ում՝ 4 (6) տեսակ՝ թեղի տերևաշատ (Ս. foliacea), թեղի խցանային (Ս. suberosa), թեղի խորդուբորդ (U.scabra) և թեղի էլիպսատերև (U.elliptica), իսկ մշակության մեջ՝ թեղի ողորկ (U.laevis) և թեղի խիտ (U.densa) (օգտագործվում են կանաչապատման, դաշտապաշտպաև անտառաշերտերի ստեղծման ժամանակ)։

Նկարագրություն[խմբագրել]

Բարձրությունը 30-35 մ է։ Տերևները հերթադիր են, պարզ, երկշարք, ձվաձև, ատամնաեզր։ Ծաղիկները փնջերով են, մանր, երկսեռ։ Ծաղկում է վաղ գարնանը՝ մինչև տերևների դուրս գալը։ Պտուղը թևավոր սերմիկ է։

Կիրառական նշանակություն[խմբագրել]

Խակ պտուղները և տերևները պարունակում են վիտամին E և կարոտին (Aնախավիտամին), կեղևը՝ դեղին ներկանյութ։ Բնափայտը ջրադիմացկուն է, օգտագործվում է շինարարության և կահույքի արտադրության մեջ։ Ցրտադիմացկուն է, հողի նկատմամբ՝ քիչ պահանջկոտ։ Գեղազարդիչ է, սակայն հոլանդ, սնկային հիվանդության և լվիճներից մեծ չափով տուժելու պատճառով հեռանկարային չէ (ոչնչանում է)։

Տարածումը Հայաստանում[խմբագրել]

Տարածված է Արագածոտնի, Լոռու, Գեղարքունիքի, Սյունիքի և այլ մարզերի ստորին և միջին լեռնային գոտիների հաճարենու, բոխու, կաղնու, լորենու խառնանտառներում, ողողվող անտառեզրերիև ևայլն։