Հերհեր (Մարտունու շրջան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Nuvola single chevron right.svg Անվան այլ գործածումների համար տես՝ Հերհեր (այլ կիրառումներ)
Գյուղ
Հերհեր
39°42′11″ հս. լ. 46°57′49″ ավ. ե. / 39.703056° հս. լ. 46.963611° աե. ե.
Երկիր Արցախ Արցախ
Շրջան Մարտունու
Բնակչություն 577 մարդ (2005)
Ազգային կազմ Հայեր
Կրոնական կազմ Հայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտի UTC+4
##Հերհեր (Մարտունու շրջան) (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)
Red pog.png

Հերհեր, գյուղ ԼՂՀ Մարտունու շրջանում։ Պատմական վկայություններում առաջին անգամ հիշատակվում է XIV դարի արձանագրություններում։ Եղել է Վարանդա շրջանի հոգևոր կենտրոններից մեկը, այստեղ գտնվել է Ամարասի Սբ. Գրիգորիս վանքի ամառանոցը։ Գյուղը տարիների ընթացքում բաժանվել է երկու մասի՝ Վերին և Ներքին Շեն։ Գյուղը ունի 12 փողոց և ճանապարհով կապված է Քարահունջ, Սոս և Կարմիր Շուկա գյուղերի հետ։ Գյուղում գործում է դպրոց և մարզադահլիճ, կառուցված ֆրանսիական բարերարների օգնությամբ 2000 և 2011 թվականներին։

Պատմություն[խմբագրել]

1950-ական թվականներին, Հերհեր գյուղի մոտ, ճանապարհ կառուցելու ժամանակ, գտնվել է հին գերեզման կարասային տիպի հարուստ թաղումներով նախաքրիստոնեական ժամանակների, ինչը վկայում է Հերհեր գյուղի տեղում հնադարյան բնակավայրի առկայության մասին։ Հերհեր գյուղի մասին առաջին ձեռագիր տեղեկությունը մեզ է հասել Հերհերի և Քարահունջ գյուղի միջև կնքված XIV դարի առուվաճառքի կալվածագրից։

1666 թվականին այստեղ կառուցվել է Ամարասի Սբ. Գրիգորիսի վանքի ամառանոցը։

Ամարասի Սուրբ Գրիգորիս վանքի ամառանոցը

Հերհերի ու Ծովատեղի թիկունքում XVIII դարում գտնվել է Քոչիզ սղնախը, որը դարձել էր 1720-կաններին օսմանական ուժերի դեմ հայերի պայքարի կենտրոններից մեկը։

Սովետական իշխանությունը շատ մեծ վնաս է հասցրել գյուղի քրիստոնեական հուշարձաններին, և գյուղի մտավորականությունը լարվել էր բոլշևիկների դեմ, ինչին նպաստել էր նաև Թևան Ստեփանյանի ապստամբության մասին հիշատակը։

Ղարաբաղյան հակամարտության տարիներին (1991-1994 թթ.) գյուղի տղամարդկանց մեծամասնությունը մասնակցել է Մարտունու շրջանի պաշտպանության մարտերում, թվով 165 հոգի, և մյուս տարածքների ազատագրման մեջ։

Աղբյուրներ[խմբագրել]

Գյուղը հայտնի է իր բազում աղբյուրներով, որոնք կազմում են նրա պատմության մի մասը՝ «Պրպտան», «Երե ճյուր», «Հոռուն քոլ» կամ Ուռենու աղբյուր, «Չալունց աղբյուր» «Ծլոկի» աղբյուր, «Ճրմաճյուր» (Ջերմաջուր) (ունի բուժիչ հատկություններ) և բազում այլ աղբյուրներ։

Հուշարձաններ և այլ շինություններ[խմբագրել]

Գյուղում կա ազատամարտիկներին նվիրված հուշարձան, ինչպես նաև Երկրորդ համաշխարհային պատերազմի զոհերին նվիրված հուշարձան։ Գործում է հանդիսությունների դահլիճ, դպրոց և մարզադահլիճ (2011 թ.)։

Գրականություն[խմբագրել]

  • Ս. Երեմյան. Հայաստանը ըստ Աշխարհացույցի
  • Բ. Ուլուբաբյան. Արցախը պատմական աղբյուրներում և պատմագիտական գրականության մեջ. Երևան. 1969 թ.
  • Բ. Ուլուբաբյան. Զրուցարան. Երևան. 1991 թ.