Գորտեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գորտեր
Գորտեր
Գորտ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Երկկենցաղներ
Կարգ Անպոչ երկկենցաղներ
Ընտանիք Գորտեր
Լատիներեն անվանում
Ranidae

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 173433
NCBI 8397
EOL {{{1}}}

Գորտեր (լատ.՝ Ranidae), անպոչ երկկենցաղների կարգի ընտանիք։ Տարածված են ամենուրեք (բացառություն են կազմում Հարավային Ամերիկան, Ավստրալիայի հարավն ու Նոր Զելանդիան)։ Հայտնի է շուրջ 42 ցեղի 245, Հայաստանում՝ 2 տեսակ՝ լճագորտը և փոքրասիական գորտը, որոնք տարբեր հետազոտողների կողմից դասվում են 1 կամ 2 ցեղերի՝ Pelophylax և Rana։ Տարածված են գրեթե ամենուր։ Կապված են ջրային միջավայրի հետ։ Մաշկը հարթ է կամ թեթևակի բշտավոր։ Հետևի վերջույթները երկար են. ունեն լավ զարգացած լողաթաղանթներ։Ներքին կրնկային թմբիկը բարձր է և կլոր։

                               Գորտեր

Ապրում են ցամաքում, ջրերին մոտենում են միայն ձվադրման ժամանակ։ Բնակվում են բոլոր մայրցամաքներում, բացի Անտարկտիդայից և Ավստրալիայից: Գորտերը և դոդոշները պատկանում են անպոչ երկկենցաղների կարգին և կազմում են առանձին ընտանիքներ։ Հայտնի է գորտերի 42 սեռի 245 տեսակ, ՀՀ-ում տարածված են լճագորտը և փոքրասիական գորտը։ Գորտերը լինում են տարբեր չափերի. մանրից (40–60 մմ) մինչև մեծերը՝ 200 մմ (գորտ-ցուլ), և ավելի խոշորները՝ 300 մմ (գորտ-գոլիաֆ)։ Մարմինը ծածկված է հարթ կամ թեթևակի բշտավոր մաշկով։ Հետին ոտքերը երկար են, ցատկող։ Գունավորումն առավելապես քողարկող է կամ մասնատված (բծավոր, զոլավոր)։ Լեզուն երկար է, ծայրը՝ երկատված, բերանի հատակին կպած է առաջային ծայրով։ Հանգիստ վիճակում լեզվի ազատ մասն ուղղված է ներս, իսկ որսին բռնելիս կարող է այն արագ դուրս նետվել բերանից։ Գորտերը սնվում են մանր որդերով, միջատներով, փափկամարմիններով, հոդվածոտանիներով, երբեմն նաև մանր ողնաշարավորներով, շերեփուկները՝ դետրիտով, ջրիմուռներով և այլն։ Ջրամբարի հատակին դնում են ողկուզանման, խոշոր կլորավուն կույտերով ձուղպ՝ գորտնկիթ։ Ձմեռում են աշնան վերջից մինչև գարնան սկիզբը՝ ջրավազանի հատակի տիղմի մեջ թաղվելով կամ քարակույտերում և այլ թաքստոցներում։ Օգտակար են. ոչնչացնում են վնասատու միջատներին։ ՀՀ-ում լճագորտը տարածված է գրեթե բոլոր մարզերում, կանգուն և հոսող ջրավազանների ափամերձ գոտում՝ չոր ու շոգ նախալեռներից մինչև ցուրտ ու խոնավ լեռնային տարածքները։ Հաճախ պահվում է անազատ պայմաններում։ Օգտագործվում է նաև գիտահետազոտական նպատակներով, միսը՝ որպես սնունդ։ Փոքրասիական գորտը տարածված է ՀՀ բոլոր (բացառությամբ Արմավիրի) մարզերում։ Բնակվում է հիմնականում հոսող ջրավազանների ափամերձ վայրերում։ Հաճախ պահվում է անազատ պայմաններում՝ որպես գեղազարդիչ տեսակ։ Օգտագործվում է նաև գիտահետազոտական նպատակներով։ Դոդոշների ընտանիքը միավորում է 21 սեռի ավելի քան 256 տեսակ։ ՀՀ-ում ամենուրեք տարածված է կանաչ դոդոշը։ Դոդոշները կարող են ապրել չորային պայմաններում, քանի որ, ի տարբերություն մյուս երկկենցաղների, նրանց մաշկը ավելի պակաս ջրաթափանց է և կարող է կորցնել մինչև 30 % խոնավություն, որն անվնաս է օրգանիզմի համար։ Ուստի դոդոշները կարող են բնակվել Միջին Ասիայի, Արաբական երկրների և նույնիսկ Աֆրիկայի Սահարայի անապատներում, որտեղ տարեկան միջին տեղումների քանակը 7 մմ-ից չի անցնում։ Ակտիվ են մթնշաղին և գիշերը։ Շարժվում են ցատկելով կամ քայլելով։ Սնվում են տարբեր անողնաշարավորներով, երբեմն՝ մանր ողնաշարավորներով։ Դոդոշները գորտնկիթը դնում են երկար երիզների տեսքով. թրթուրները զարգանում են 3–6 շաբաթում, որից հետո կերպարանափոխվում են մանր դոդոշիկների։ Դոդոշների կյանքի տևողությունը 6–8 տարի է, անազատ պայմաններում կարող են ապրել մինչև 40 տարի։ ՀՀ-ում կանաչ դոդոշի մեջքային մակերեսի ընդհանուր գունավորումը սպիտակավունից դեղնականաչավուն է կամ գորշ մոխրագույն՝ բազմաթիվ մուգ կանաչ (էգերի մոտ) կամ բաց կանաչ տձև խալերով։ Գլխի հետևից դեպի պարանոցը ձգվում են զույգ հարականջային գեղձերը (պարոտիդներ)։ Մաշկի բշտիկներն ու հարականջային գեղձերն արտադրում են թանձր սպիտակավուն հեղուկ (թույն), որն օգտագործվում է դեղագործության մեջ և գիտահետազոտական նպատակներով։ Շատերը դոդոշներին չեն սիրում՝ մտածելով, որ այդ սպիտակավուն հեղուկից ձեռքերի վրա կարող են գորտնուկներ առաջանալ։ Դա ամենևին էլ ճիշտ չէ։ Պարզապես այդ հեղուկը լորձաթաղանթների վրա ընկնելիս խիստ գրգռում է դրանք և շատ տհաճ հոտ ունի։ Այդպես դոդոշը վախեցնում և իրենից վանում է թշնամիներին։ Բայց մանր կենդանիներին այդ հեղուկը կարող է նաև սպանել։ Չնայած վանող արտաքինին՝ դոդոշները շատ օգտակար են. ոչնչացնում են այգիների ու բանջարանոցների վնասատու միջատներին։ Այդ նպատակով դոդոշներին ֆերմերները նույնիսկ երկրից երկիր են տանում։ Հարավամերիկյան աղա-դոդոշի գեղձազատուկից բնիկները թույն են պատրաստել՝ նետի ծայրին քսելու համար։

Բազմազանություն[խմբագրել]

Հայտնի է գորտերի 42 սեռի 245 տեսակ, ՀՀ-ում տարածված են լճագորտը և փոքրասիական գորտը:

Արտաքին տեսք[խմբագրել]

Գորտերը լինում են տարբեր չափերի. մանրից (40–60 մմ) մինչև մեծերը՝ 200 մմ (գորտ-ցուլ), և ավելի խոշորները՝ 300 մմ (գորտ-գոլիաֆ)։ Մարմինը ծածկված է հարթ կամ թեթևակի բշտավոր մաշկով։ Հետին ոտքերը երկար են, ցատկող։ Գունավորումն առավելապես քողարկող է կամ մասնատված (բծավոր, զոլավոր)։ Լեզուն երկար է, ծայրը՝ երկատված, բերանի հատակին կպած է առաջային ծայրով։ Հանգիստ վիճակում լեզվի ազատ մասն ուղղված է ներս, իսկ որսին բռնելիս կարող է այն արագ դուրս նետվել բերանից։

Սննդառություն[խմբագրել]

Գորտերը սնվում են մանր որդերով, միջատներով, փափկամարմիններով, հոդվածոտանիներով, երբեմն նաև մանր ողնաշարավորներով, շերեփուկները՝ դետրիտով, ջրիմուռներով և այլն։ Ջրամբարի հատակին դնում են ողկուզանման, խոշոր կլորավուն կույտերով ձուղպ՝ գորտնկիթ։ Ձմեռում են աշնան վերջից մինչև գարնան սկիզբը՝ ջրավազանի հատակի տիղմի մեջ թաղվելով կամ քարակույտերում և այլ թաքստոցներում։ Օգտակար են. ոչնչացնում են վնասատու միջատներին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png