Աբեղախոտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աբեղախոտ
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Տիպ Ծածկասերմեր
Դաս Երկշաքիլավորներ
Կարգ Խլածաղկավորներ
Ընտանիք Շրթնածաղկավորներ
Ցեղ Աբեղախոտ
Լատիներեն անվանում
Stachys

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 32310
NCBI 53171
EOL 38474

IPNI67152-3


Աբեղախոտ (Stachys), եզնախոտ, խուլեղինջազգիների (շրթնածաղկավորներ) ընտանիքի միամյա կամ բազմամյա խոտաբույսերի, կիսաթփերի և թփիկների ցեղ։ Հայտնի է մոտ 200, ՀՀ-ում՝ ավելի քան 14 տեսակ։ Առավել տարածված են աբեղախոտ փքված (stachys inflata), աբեղախոտ սևաբաժակ (stachys atherocalyx), աբեղախոտ վրացական (stachys iberica), աբեղախոտ թավոտ (stachys pubescens), աբեղախոտ ճահճային (stachys palustris) և այլ տեսակներ՝ գրեթե բոլոր մազերում։ Աճում է անապատայինից մինչև ենթալպյան գոտիներում, չոր, խոտածածկ լանջերին, անտառներում, թփուտներում, խոնավ մարգագետիններում, գետերի և ջրամբարների ափերին, քարքարոտ վայրերում։ Որոշ տեսակներ մոլախոտեր են, աղտոտում են արոտավայրերը, հացաբույսերի ցանքսերը, խոտհարքները։

Ձևաբանություն[խմբագրել]

Ցողունը կանգուն է, քառանիստ, ճյուղավորվող, բարձրությունը՝ 10-100 սմ։ Տերևները հակադիր են, նստադիր կամ կոթունավոր, ատամնաեզր։ Ծաղկաբույլը հասկանման է, ծաղիկները՝ վարդագույն, ալ կարմիր, սպիտակ կամ դեղին՝ կեղծ տերևանութներում։ Ծաղկում է մայիս-օգոստոսին։ Պտուղը քառընկույզիկ է։ Որոշ տեսակներ դեղաբույսեր են․ պարունակում են ալկալոիդներ, եթերայուղեր, աղաղանյութեր և այլն։ Պատրաստուկներն օգտագործվում են որպես արյան ճնշումն իջեցնող, արյունահոսությունը դադարացնող միջոց է։ Մեղրատու է։

Տարածվածությունը Հայաստանում[խմբագրել]

Աբեղախոտ կրետականը (stachys cretica) հանդիպում է Շիրակի (Հառիճ գ․), Վայոց ձորի (Աղավնաձոր գ․) և Սյունիքի (Կապան) մարզերի լեռնային գոտիների (800-2100 մ բարձրություններում) քարքարոտ լանջերին, թփուտանման մացառուտներում․ գրանցված է ՀՀ կարմիր գրքում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png