Կասպիական մարզ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կասպիական մարզ
Каспийская область

Զինանշան

Շամախու զինանշանը
ԵրկիրՌուսական կայսրություն Ռուսական կայսրություն
Կարգավիճակնահանգ
Մտնում էՌուսական կայսրություն Ռուսական կայսրություն
Ներառում էԲաքվի նահանգ
Դաղստանի մարզ
Ելիզավետպոլի նահանգ
ՎարչկենտրոնՇամախի
Խոշորագույն քաղաքՇամախի
Հիմնական լեզուՌուսերեն
Ազգային կազմԹուրքեր, հայեր, ռուսներ
Կրոնական կազմԻսլամ
Հայ Առաքելական եկեղեցի
Հիմնադրված է1840-1846 թ.
Պատմական շրջան(ներ)Աղվանք, Փայտակարան,
ԱրցախՍյունիք
Ուտիք

Կասպիական մարզ (ռուս.՝ Каспийская область), Ցարական Ռուսաստանի մարզերից մեկը Հարավային Կովկասի արևելյան մասում 1840-1846 թվականներին։ Արևմուտքում սահմանակից էր Վրացա-Իմերեթական նահանգին և հարավից՝ Պարսկաստանին։ Արևելյան ամբողջ սահմանի երկարությամբ Կասպից ծովն է։

Համապատասխանում է ներկայիս Ադրբեջանական հանրապետության արևելյան հատվածին՝ ներառելով Թալիշստանը, Դաղստանի հարավին, Հայաստանի Սյունիքի մարզին ու Արցախի Հանրապետությանը։

Վարչական կենտրոնը Շամախի քաղաքն էր։ Այլ խոշոր քաղաքներ էին Շուշին և Բաքուն։ Նախքան 1840 թվականը Կասպիական մարզի տարածքում գավառի կարգավիճակով պահպանվել էին Հյուսիսային Իրանի հետևյալ խանությունները՝ Բաքվի, Թալիշի, Շամախու, Շիրվանի, Ղուբայի և Ջավադի, Ղարաբաղի։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսաստանի ընդարձակումը դեպի հարավ տեղի է ունեցել Շահական Պարսկաստանի և Սուլթանական Թուրքիայի դեմ պայքարելով։ 1813 թվականին ավարտվեց ռուս-պարսկական առաջին պատերազմը։ Հոկտեմբերի 10-ին Ղարաբաղի Գյուլիստան գյուղում կնքվեց հաշտության պայմանագիր, որով Իրանի շահը ճանաչեց Արևելյան Անդրկովկասի միացումը Ռուսական կայսրությանը։ Այն հաստատվեց, երբ 1828 թվականին ավարտվեց ռուս-պարսկական երկրորդ պատերազմը և փետրվարի 21-ին Թուրքմենչայում կնքվեց նոր պայմանագիր։ 1829 թվականի ռուս-թուրքական պատերազմով ձևավորվեց Անդրկովկասի հիմնական տարածքը, որը շարունակում էր կառավարվել նախկին վարչաքաղաքական միավորների նման։

Անդրկովկասի վարչական բաժանման մասին օրենքը ընդունվել է 1840 թվականին։ Նիկոլայ I Ռոմանով կայսեր հրամանով ամբողջ Անդրկովկասը բաժանվեց վարչատարածքային երկու միավորի. Վրացա-Իմերեթական նահանգ և Կասպիական մարզ։ Դրանով երկրամասը կիսվեց արևմտյան ու արևելյան հատվածների։ Բաքվի նահանգը մտավ դրանցից երկրորդի կազմի մեջ։

Ցարական կարգերն ամրապնդելու նպատակով 1844 թվականին Կովկասում հիմնվում է փոխարքայություն։ Փոխարքա է նշանակվում փորձված պաշտոնյա Ա. Վորոնցովը։ Անդրկովկասում իր հենարանն ամրապնդելու նպատակով ցարական կառավարությունն ուժեղացրեց հողատեր-կալվածատերերի դիրքերը։ 1846 թվականի դեկտեմբերի 6-ի օրենքի համաձայն Անդրկովկասի խաները, բեկերը եւ մելիքները ճանաչվեցին հողի ժառանգական սեփականատերեր։

1846 թվականին, հաշվի առնելով այն, որ երկրամասի կիսումը երկու մասի հաշվի չի առնում տարածաշրջանի ժողովուրդների մշակութային, պատմական, տնտեսական ու քաղաքական առանձնահատկությունները, Նիկոլայ Ռոմանովը նոր հրաման արձակեց, որով Անդրկովկասը ենթարկվեց վարչական բաժանման։ Ձևավորվեցին Թիֆլիսի, Քութայիսի, Դերբենդի ու Շամախու, ավելի ուշ՝ Երևանի նահանգները։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Отечественная история. Энциклопедия.- Т. 1. -М., Большая Российская Энциклопедия, 1994