Ջրոսպ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջրոսպ
Lemna minor
Ряска малая (Lemna minor)
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Բաժին Ծածկասերմեր
Դաս Միաշաքիլավորներ
Ընտանիք Ջրոսպազգիներ
Ցեղ Ջրոսպ
Լատիներեն անվանում
Lemna
L., 1753
Հոմանիշներ
Տիպիկ ներկայացուցիչներ


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում




Ջրոսպը կամ ձկնոսպ, գորտնբույս (լատին․՝ Lémna) ջրոսպազգիների ընտանիքի բազմամյա ջրային խոտաբույս է։ Հայտնի է 10 տեսակ։

Հայաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Spirodela polyrrhiza, Բուսաբանական նկարազարդումը «Bilder ur Nordens Flora» գրքից, 1917-1926

Հայաստանում՝ 5 տեսակ՝

  • Ջրոսպ փոքր (L. minor),
  • Ջրոսպ եռմասնյա (L. trisulca),
  • Ջրոսպ ուռուցիկ (L. gibba),
  • Ջրոսպ բազմարմատ (L. polyrhiza) և այլն։

Կենսաբանական նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանր, ջրի մեջ սուզված կամ մակերեսին լողացող կլորավուն կամ երկարավուն, կանաչ թիթեղիկներ են, որոնցից յուրաքանչյուրն ունի մեկ մազանման արմատ։ Վերջինս, բացի սննդանյութերի յուրացումից, կատարում է նաև խարիսխի դեր և պահպանում է թիթեղի հավասարակշռությունը ջրի երեսին։ Թիթեղները ձևավորված ընձյուղներ են և տերևի ֆունկցիա են կատարում։

Ջրոսպը ծաղկում է հազվադեպ (ամռանը)։ Ծաղիկները միասեռ են, առանց ծաղկակալի, առաջանում են թիթեղի եզրին գտնվող խորշերում (պարկերում)։

Պտուղն ունի 1-7 սերմ։ Շատ արագ բազմանում է վեգետատիվ ճանապարհով, հաճախ ծածկում ամբողջ ջրի մակերեսը։ Աշնանը (մինչև ցրտերը) ջրոսպի թիթեղի միջբջջային տարածություևները լցվում են ջրով, և այն իջնում է ջրամբարի հատակը։ Գարնանը նորից ջրի երես է բարձրանում և շարունակում բազմանալ։

Տարածում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջուր՝ ամբողջությամբ պատվախ ջրոսպով (Տավրիկյան այգու ջրանցքում, Սանկտ Պետերբուրգում)
Ջրոսպի շերտը Հյուսիսային Դոնեց գետում

Հանդիպում են բոլոր երկրներում, ինչպես չոր, այնպես էլ արևադարձային կլիմաներում, միայն մաքուր ջրերում են հանդիպում։

Հայաստանում տարածված է գրեթե բոլոր մարզերի մինչև 2400 մ բարձրություններում գտնվող քաղցրահամ ջրերում՝ լճերում, լճակներում, գետերում, ջրամբարներում, կանգնած և դանդաղահոս ջրերում։

Կիրառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջրոսպը ջրային միջատների, թռչունների, խոզերի կեր է։ Նպաստում է մոծակների վերացմանը (Ջրոսպով ծածկված ջրամբարներում մոծակների թրթուրներ չեն զարգանում)։

Օգտագործվում է նաև որպես գեղազարդիչ բույս՝ պարտեզագործության մեջ, ջրավազանների կանաչապատման համար, սենյակային ակվարիումներում։ Բազմարմատ ջրոսպը հանդիպում է Արմավիրի և Արարատի (Սևջուր գետի ափերին, Մեծամոր լճում), Լոռու (Պարզ լճում) մարզերում, գրանցված է ՀՀ Կարմիր գրքում։

Դասակարգում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դասը ունի 13 տեսակ[1].

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Lemna в базе данных Королевских ботанических садов Кью, Великобритания

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Тахтаджян А. Л. Система магнолиофитов. Наука, 1987. — 439 с.
  • Кузенева О. И. Род 244. Ряска — Lemna // Флора СССР. В 30 т. / Гл. ред. акад. В. Л. Комаров; Ред. тома Б. К. Шишкин. — М.—Л.։ Изд-во АН СССР, 1935. — Т. III. — С. 492—494. — 636 + XXV с. — 5175 экз.
  • Cross, J.W. (2006). The Charms of Duckweed.
  • Landolt, E. (1986) Biosystematic investigations in the family of duckweeds (Lemnaceae). Vol. 2. The family of Lemnaceae - A monographic study. Part 1 of the monograph։ Morphology; karyology; ecology; geographic distribution; systematic position; nomenclature; descriptions. Veröff. Geobot. Inst., Stiftung Rübel, ETH, Zurich.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջրոսպ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջրոսպ» հոդվածին։