Ժառանգություն (կուսակցություն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ժառանգություն-ից)
Ժառանգություն

«Ժառանգություն» Հայաստանում գործող ազգային-ազատական կուսակցություն է, որի հիմնել է Րաֆֆի Հովհաննիսյանը 2002-ին։

Բովանդակություն

[խմբագրել] Պատմություն

«Ժառանգություն» կուսակցությունը իր ստեղծումից ի վեր հանդես է գալիս որպես ընդդիմադիր կուսակցություն: 2007 թվականի մայիսի 12-ի խորհրդարանական ընտրություններում այն ժամանակ դեռ քիչ հայտնի կուսակցությանը հաջողվեց ձեռք բերել 7 պատգամավորական մանդատ: 2008 թվականի նախագահական ընտրություններում կուսակցությունը սատարեց Լևոն Տեր-Պետրոսյանի թեկնածությունը, իսկ 2009 թվականին համագործակցելով Հայ Հեղափոխական Դաշնակցության հետ` դեմ արտահայտվեց հայ-թուրքական արձանագրություններին:

[խմբագրել] Կառուցվածք

«Ժառանգություն» կուսակցության ամենօրյա ղեկավարումը իրականացնում է համագումարի կողմից ընտրված վարչությունը, որը բաղկացած է 11 անդամներից: Վարչության նախագահը Րաֆֆի Հովհաննիսյանն է, փոխնախագահը` Ռուբեն Հակոբյանը: Կուսակցությունը կազմում ունի 46 տարածքային ստորաբաժանում: Բացի վերջիններից կուսակցությունում գործում են նաև մի շարք հանձնախմբեր և միություններ: «Ժառանգություն» կուսակցության երիտասարդական կառույցը ՀԱՅՔ երիտասարդական-ուսանողական միությունն է:

Ժառանգության 2010թ.-ի համագումարում ընտրվեց վարչության հետևյալ կազմը.

  • Րաֆֆի Հովհաննիյան - վարչության նախագահ
  • Ռուբեն Հակոբյան - վարչության փոխնախագահ
  • Կարինե Հակոբյան - քարտուղար
  • Ստեփան Սաֆարյան
  • Անահիտ Ուզունյան
  • Հրաչյա Մկրտչյան
  • Արտեմ Հովհաննիսյան
  • Սարգիս Ափինյան
  • Վարդգես Մարգարյան
  • Դավիթ Սանասարյան
  • Սուսաննա Բարխուդարյան:

Ժառանգության ԱԺ խմբակցությունն ունի հետևյալ կազմը(2007-2012).

  • Հովհաննիսյան Րաֆֆի Կ. Ռիչարդի
  • Ալավերդյան Լարիսա Ասատուրի - խմբակցության քարտուղար
  • Խաչատրյան Վարդան Վահանի
  • Բախշյան Անահիտ Ներսեսի
  • Սաֆարյան Ստյոպա Սերյոժայի - խմբակցության ղեկավար
  • Փոստանջյան Զարուհի Համազասպի
  • Մարտիրոսյան Արմեն Պավլիկի:


[խմբագրել] Այցելեք նաև

[խմբագրել] Արտաքին հղումներ

Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով