Րաֆֆի Կ. Հովհաննիսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Nuvola single chevron right.svgԱյս հոդվածը քաղաքական գործչի մասին է։ Այս անունը կրող այլ անձանց համար, այցելեք Ռաֆֆի Հովհաննիսյան։
Րաֆֆի Հովհաննիսյան

Րաֆֆի Կ. Ռիչարդի Հովհաննիսյան (ծ.նոյեմբերի 20, 1959, Ֆրեզնո, Կալիֆորնիահայ քաղաքական գործիչ, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար (1991-1992) և Ժառանգություն կուսակցության ղեկավար։ Բարևի հեղափոխության առաջնորդ։

Կրթություն[խմբագրել]

1977-78 թթ. սովորել է Կալիֆորնիայի պետական համալսարանի Բերքլիի մասնաճյուղի քաղաքագիտական բաժնում։ 1979 թ. տեղափոխվել է նույն համալսարանի Լոս Անջելեսի մասնաճյուղ (UCLA)՝ բարձրագույն ուսումը շարունակելով հայոց պատմություն մասնագիտությամբ։ 1980 թ. ավարտել է հիշյալ համալսարանը՝ պատմության և արևելագիտության գծով։ 1982 թ. ստացել է մագիստրոսի կոչում Մասաչուսեթս նահանգի Թաֆտս համալսարանի միջազգային օրենքի և դիվանագիտության Ֆլեչեր ինստիտուտում։ 1985 թ. ստացել է իրավաբանության դոկտորի աստիճան Վաշինգտոնի Ջորջթաուն համալսարանի իրավաբանական կենտրոնում՝ պաշպանելով Համատիեզերական իրավասության դատական սկզբունքը և Հայոց ցեղասպանությունը վերտառությամբ ատենախոսությունը։ 1981-82 թթ. աշխատել է Թաֆտս համալսարանում որպես հայոց պատմության դասախոս։[1]

Գործունեություն[խմբագրել]

1985-89թթ. պաշտոնավարել է որպես իրավաբան՝ Լոս Անջելեսի մի շարք գրասենյակներում։ 1989թ. հիմնել և ղեկավարել է հայ փաստաբանների միությունը, իսկ 1990թ. հայրենադարձվել է Հայաստան և տնօրինել է Ամերիկայի հայկական համագումարի աղետի գոտու վերականգման գրասենյակը։ 1991-92թթ. եղել է ՀՀ արտաքին գործերի նախարարը։ 1994թ. Երևանում հիմնել է և մինչև օրս ղեկավարում է Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնը։ 1998թ. եղել է ՀՀ տեղեկատվության և գրահրատարակչության վարչության պետ, ապա «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն։ 2001 թվականին երկար փորձերից հետո Հայաստանի առաջին արտաքին գործերի նախարարը ստացավ ՀՀ քաղաքացիություն։ 2002թ. հիմնադրել է «Ժառանգություն» կուսակցությունը և դարձէլ է այդ կուսակցության նախագահ մինչև 2009-ի սեպտեմբեր, երբ հրաժարվել է՝ մնալով կուսակցության փաստացի առաջնորդ։ 2010 թվականի հուլիսին Րաֆֆի Հովհաննսիյանը ընտրվել է «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ։ 2007 թվականին Հովհաննիսյանը համամասնական կարգով դարձավ ԱԺ պատգամավոր, «Ժառանգություն» պատգամավորական խմբակցության ղեկավար։

Կենսագրական տեղեկություններ[խմբագրել]

Րաֆֆի Հովհաննիսյանը ամերիկահայ պրոֆեսոր և պատմագետ Ռիչարդ Հովհաննիսյանի զավակն է, ամուսնացած է և ունի հինգ երեխա։[1]

Աղբյուրներ[խմբագրել]

Նախորդող
պաշտոնը հիմնադրվել է, Աշոտ Եղիազարյանը, որպես ՀՀ Արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար
ՀՀ Արտաքին գործերի նախարար
Րաֆֆի Հովհաննիսյան

05 դեկտեմբերի 1991—16 հոկտեմբերի 1992
Հաջորդող
Վահան Փափազյան
Նախորդող
'
ՀՀ Կառավարությանն առընթեր տեղեկատվության և գրահրատարակչության վարչության պետ
Րաֆֆի Հովհաննիսյան

Հաջորդող
Հարություն Կարապետյան
Նախորդող
Սամվել Ենգոյան
«Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն
Րաֆֆի Հովհաննիսյան

1998
Հաջորդող
Նաիրա Մելքումյան
Նախորդող
Հրաչ Հակոբյան
«Ժառանգություն» ազգային-ազատական կուսակցության վարչության նախագահ
Րաֆֆի Հովհաննիսյան

30 մայիսի 2005-01 օգոստոսի 2006
Հաջորդող
Վարդան Վ. Խաչատրյան
Նախորդող
պաշտոնը հիմնադրվել է
ՀՀ Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցություն ղեկավար
Րաֆֆի Հովհաննիսյան

07 հունիսի 2007-08 սեպտեմբերի 2008
Հաջորդող
Արմեն Պ. Մարտիրոսյան
Նախորդող
Արմեն Պ. Մարտիրոսյան
«Ժառանգություն» ազգային-ազատական կուսակցության վարչության նախագահ
Րաֆֆի Հովհաննիսյան

10 հուլիս 2010-ից
Հաջորդող
-