ԼՂՀ Ազգային ժողով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդիր իշխանության բարձրագույն մարմինն է։ Խորհրդարանը ընտրվում է հինգ տարի ժամկետով։ 2010 թ. ընտրվեց Արցախի խորհրդարանի հինգերերգ համագումարը։[1]

1991 թ. ընտրված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն խորհուրդը ուներ 81 պատգամավոր։ 1995 թ.-ից Արցախի խորհրդարանում նախատեսված է 33 պատգամավորական տեղ։[2]

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովը կազմված է 33 պատգամավորներից, որից 17 պատգամավոր ընտրվում են համամասնական, և 16-ը՝ մեծամասնական ցուցակներով։ ԱԺ անցնելու համար նախատեսված է գերազանցել ընտրաձայների 6 տոկոսը։

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի նեկայիս նախագահն է Աշոտ Ղուլյանը։[3]

Ազգային ժողովի անդամներ են համարվում ԱԺ նախագահը, նրա տեղակալները, պատգամավորները և մշտական հանձնաժողովները։

Հանձնաժողովներ[խմբագրել]

Արցախի ներկայիս խորհրդարանում գործում են 6 մշտական հանձնաժողովներ՝

  • արտաքին հարաբերությունների,
  • արտադրության և արտադրողական ենթակառուցվածքների,
  • ֆինանսների, բյուջեյի և տնտեսական կառավարման,
  • պետական և իրավական հարցերի,
  • սոցիալական բնույթի հարցերի,
  • պաշտպանության, անվտանգության և օրինականության

Կուսակցություններ[խմբագրել]

2010 թ. ընտրված խորհրդարանում գործում են 3 կուսակցություններ՝

Նաև գործում է անկախ պատգամավորների «Արցախատուն» խումբը, որը ղեկավարվում է Գարիկ Գրիգորյանի կողմից։[4]

Արտաքին հղումներ[խմբագրել]