Բարձրախոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բարձրախոս (միկրո․․․և հունարեն cpcovii—հնչյուն), ձայնային տատանումները էլեկտրականի փոխակերպող էլեկտրաձայնային սարք։ Կիրառվում է հեռագրության, ռադիոհաղորդումների, հեռուստատեսության մեջ, ձայնի ուժեղացման և ձայնագրման համակարգերում։ Ըստ գործողության սկզբունքի լինում են ածխային, էլեկտրադինամիկական (լինում են կոճային և ժապավենային տիպերի), կոնդենսատորային, էլեկտբետային, պիեգոէլեկտրական և էլեկտրամագնիսական, ըստ գործողության ուղղվածության՝ չուղղորդված, միակողմանի և երկկողմանի ուղղորդված։ Ստերեոֆոնային ռադիոհաղորդումներում և ձայնագրման մեջ կիրառում են երկու միատեսակ միաուղղորդված բարձրախոսների (հաճախ կոնդենսատորային կամ Էլեկտրադինամիկական) համակարգ։ Երկու բարձրախոս կիպ տեղավորվում են մեկ պատյանում իրար տակ այնպես, որ առավելագույն զգայունության ուղղությունները իրար հետ կազմեն 90° անկյուն (ստերեոֆոնային բարձրախոս)։ Աղյուսակում բերված են բարձրախոսի հիմնական պարամետրերի միջինացված արժեքները (փակագծերում նշված են որակի դասերը․ բարձր, 1դ-առաջին, 2դ-երկրորդ, 3դ-երրորդ)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png