Արկադի Տեր-Թադևոսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արկադի Հովհաննեսի Տեր-Թադևոսյան
Arkady Ter-Tadevosyan is Shushi 2012.jpg
Արցախյան ազատամարտի հերոս
մայիսի 22, 1939 (1939-05-22) (75 տարեկան)
Ծածկանուն Կոմանդոս
Ծննդավայր Թբիլիսի, ՎԽՍՀ
Պատկանելություն {{{2}}} ԽՍՀՄ
{{{2}}} ՀԽՍՀ
{{{2}}} Հայաստան
Կոչում Գեներալ-մայոր
Մարտեր/պատերազմներ


Արկադի Հովհաննեսի Տեր-Թադևոսյան (Կոմանդոս) (ծնվել է Մայիսի 22, 1939, Թբիլիսի), գեներալ-մայոր, Արցախյան ազատամարտի հերոս, նախկինում Հայաստանի Հանրապետության Պաշտպանության Փոխնարար։ Տեր-Թադևոսյանը պատկանում է այն Խորհդային սպաների թվին որոնք Արցախյան պատերազմի սկզբից գլխավորեցին հայկական ջոկատների պայքարը։ Ազատամարտի ընթացքում նրա ամենավառ հաղթանակն է համարվում Շուշիի ազատագրումը, որը ունեցավ մեծ հոգեբանական և ռազմավարական ազդեցություն պայքարի հետագա ընթացքի վրա։

Կենսագրություն[խմբագրել]

Արկադի Տեր-Թադևոսյան ծնվել է 1939մայիսի 22-ին, Թբիլիսիում։ Ավարտել է զինվորական ուսումնարան Բաքվում, այնուհետև Լենինգրադի տրանսպորտի և թիկունքի ռազմական ակադեմիան։ Ծառայել է Աֆղանստանում, Գերմանիայում, Չեխոսլովակիայում, Բելառուսում, այնուհետև 1987 թվականից Հայաստանում։

1988 թվականից միացել է Ղարաբաղի ազատագրման պայքարին և ակտիվ մասնակցություն է ունեցել կամավորականների զինվորական մարզման գործում։ 1990 թվականին դարձել է «Սասունցի Դավիթ» կամավորական ջոկատի անդամ։ 1991 թվականին նշանակվել է ՀՀ պաշտպանության կոմիտեի արտազինվորական պատրաստության բաժնի պետ։ 1991 թվականի հոկտեմբերի 30-ին Արցախի նորաստեղծ ինքնապաշտպանական ուժերը Տեր-Թադևոսյանի հրամանատարության տակ փայլուն օպերացիայի շնորհիվ թշնամուց ազատագրեցին ռազմավարական մեծ կարևորություն ունեցող Տող գյուղը (Հադրութի շրջան1992 թվականի մայիսին նախապատրաստել և փայլուն ձևով իրականացրել է Շուշի քաղաքի ազատագրումը («Հարսանիք լեռներում» օպերացիա), որը համարվում էր ադրբեջանական զորամիվորումների կողմից վերահսկող ամենաանառիկ բարձունքներից մեկը և որտեղից ամիսներ շարունակ ռմբակոծվում էր Ստեփանակերտը։

Պարգևատրվել է առաջին աստիճանի Հայաստանի Հանրապետության Մարտական խաչ շքանշանով։ Տեր-Թադևոսյանը իր ռազմական ինչպես նաև մարդկային բարձր որակների շնորհիվ համարվում է Հայաստանի հետխորհրդային իրականության ամենաարժանավորռազմականգործիչներիցմեկը։