Վարդան Ավետիսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վարդան Ավետիսյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ավետիսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Վարդան Ավետիսյան
ապրիլի 24, 1967(1967-04-24)[1] (56 տարեկան) -
ԾննդավայրՏեղ, Գորիսի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Պարգևներ
«Վարդան Մամիկոնյան» շքանշան և «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալ

Վարդան Մարտունի Ավետիսյան (ապրիլի 24, 1967(1967-04-24)[1], Տեղ, Գորիսի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ռազմական գործիչ, գեներալ-մայոր[2]։

Կենսագրություն և գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գեներալ-մայոր Վարդան Ավետիսյանը ծնվել է 1967 թ. ապրիլի 24-ին Սյունիքի մարզի Տեղ գյուղում։ 1985-1987 թթ. ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում, իսկ 1988 թ. փետրվարից եղել է «Արցախի ուսանողա-երիտասարդական միության» պատասխանատու քարտուղարը։ Վարդան Ավետիսյանը 1989 թ. եղել է նույն միության վերակազմավորված ջոկատի հրամանատարը։ 1991 թ. վերջին եղել է ԼՂՀ Մարտունու շրջ.՝ Մերուժան Մոսիյանի ղեկավարած գումարտակում։

1991-1992 թվականներին՝ Արցախի համալսարանի դասախոս։ 1992-1993 թվականներին՝ Մարտունիի ինքնապաշտպանական շրջանի պարետ և քաղգործկոմի նախագահ, 1993-1994 թվականներին՝ Հադրութի պաշտպանական շրջանի հրամանատար, 1993-1995 թվականներին՝ Մարտունիի պաշտպանական շրջանի հրամանատարի տեղակալ, 1996-1997 թվականներին՝ Մատաղիսի ՊՇ-ի, 1997-2000 թվականներին՝ Խոջալուի ուսումնական գնդի, 2000-2002 թվականներին՝ Ասկերանի ՊՇ-ի հրամանատար, 2002 թվականից՝ ՀՀ ՊՆ դաստիարակչական աշխատանքի վարչության պետ։

Մասնակցել է «Արցախի ուսանող-երիտասարդական» միության (1988, գործավար և պատասխանատու քարտուղար), կամավորական ջոկատների կազմավորման աշխատանքներին, Մարտունիի, Հադրութի, Լաչինի, Մարտակերտի, Քելբաջարի, Աղդամի, Կուբաթլուի, Ֆիզուլիի, Զանգելանի և այլ շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Մարտական գործողությունների ժամանակ 2 անգամ վիրավորվել է։

2009 թվականի հունվարի 31-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի անձնակազմի հետ տարվող աշխատանքների վարչության պետ՝ ազատվելով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության անձնակազմի հետ տարվող աշխատանքների վարչության պետի պաշտոնից[3]։

2016 թվականին նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական[4]։

Վարդան Ավետիսյանը նաև հայտնի գրող է։ Հեղինակ է գիտական, հրապարակախոսական հոդվածների, պատմվածքների և բանաստեղծությունների ժողովածուների։ Արցախի գրողների միության անդամ է։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ» 1-ին և 2-րդ աստիճանի շքանշաններով, «Մայրական երախտագիտության Արցախի քաջորդիներին», ՀՀ «Մարշալ Բաղրամյան-100» հուշամեդալներով, «Անդրանիկ Օզանյան» մեդալով։

2012 թվականին պարգևատրվել է «Վարդան Մամիկոնյան» շքանշանով[5]։

2015 թվականի սեպտեմբերի 05-ին ՀՀ Նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով[6]։

2021 թվականի սեպտեմբերի 03-ին Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով շնորհվել է «Արցախի Հերոս» բարձրագույն կոչում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 http://am.hayazg.info/index.php?curid=14714
  2. http://hatuk.am/vardan-avetisyan/(չաշխատող հղում)
  3. Հայաստանի Հանրապետության զինված ուժերի բարձրագույն հրամանատարական կազմի պաշտոններում նշանակելու մասին
  4. «Վարդան Ավետիսյանը նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական». Երկիր Մեդիա (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 13-ին.
  5. Հայաստանի Հանրապետության շքանշաններով և մեդալներով պարգևատրելու մասին
  6. Վ. Մ. ԱՎԵՏԻՍՅԱՆԻՆ «ՀԱՅՐԵՆԻՔԻՆ ՄԱՏՈՒՑԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ» 1-ԻՆ ԱՍՏԻՃԱՆԻ ՄԵԴԱԼՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։