Մոնթե Մելքոնյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մոնթե Չարլզի Մելքոնյան
Մոնթե–Մելքոնյան.jpg
նոյեմբերի 25, 1957թ. - հունիսի 12, 1993թ.
Ծածկանուն Ավո
Ծննդավայր Վայսելիա, ԱՄՆ
Մահվան վայր ԼՂՀ Արցախի Մարզիլի գյուղում
Պատկանելություն Հայաստան (ԼՂՀ) ՊԲ
{{{ASALA}}} ՀԱՀԳԲ
Հայ Առաքելական եկեղեցի ՀԱԵ
Ծառայության տարիներ Լիբանան 1978-1982թթ.
{{{ASALA}}} 1982-1983թթ.
Հայաստան 1990-1993թթ.
Կոչում ՀՀ ԶՈՒ փոխգնդապետ
Հրամանատարն էր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարտունու ՊՇ
Պաշտոն Շտաբի պետ
Պարգևներ

ՀՀ ազգային հերոսի կոչում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային հերոս

Մոնթե Չարլզի Մելքոնյան (Նոյեմբերի 25, 1957 - Հունիսի 12, 1993), արցախյան պատերազմի հայազգի հրամանատար, ՀԱՀԳԲ նախկին անդամ, Լիբանանի քաղաքացիական պատերազմի և Իրանի շահի դեմ պայքարի ակտիվ մասնակից։ Հայրենանվեր գործունեության համար արժանացել է Հայաստանի և Արցախի հանրապետությունների ազգային հերոսի կոչման։ [1]

Կենսագրություն[խմբագրել]

Երիտասարդությունը[խմբագրել]

Ծնվել է 1957թ.-ի նոյեմբերի 25-ին ԱՄՆ-ում, եղեռնի ճիրաններից փրկված և Կալիֆորնիայի Վայսելիա քաղաքում հանգրվանած հայի ընտանիքում։ 1972թ.-ի ամռանը տասնհինգամյա Մոնթե Մելքոնյանը ավարտում է միջնակարգ դպրոցը։ Մինչ ավագ դպրոցի նոր ուսումնական տարվա մեկնարկը դպրոցի տնօրեն Դեյվիդ Գրեյմսը առաջարկում է տաղանդավոր աշակերտին ամռանը գնալ սովորելու Ճապոնիայում։ Մոնթեի դեպքում ընտրությունը պատահական չէր կայացվել՝ նա երկար ժամանակ այցելում էր կարատեի խմբակներ և Կալիֆորնիայի նահանգի պատանիների մինչև 14 տարեկանների խմբի չեմպիոնն էր, ուսումնասիրել էր ճապոնական մշակույթը, այդ թվում՝ մասնակցել էր ճապոներեն լեզվի դասընթացներին։ Նրան առաջարկվել էր Ճապոնիայի ամենահեղինակավոր Tokyo Kamata High School դպրոցը։ 20 տարեկանում ընդունվում է Կալիֆոռնիայի Բըրքլիի համալսարանը։ Բացարձակ ընդունակությունների տիրապետելով նա չորս տարվա դասընթացն ավարտում է կրկնակի տիտղոսով՝ ստանալով հնագիտության և ասիական պատմության մասնագետի վկայականներ։ Համալսարանում ուսանելու տարիներին հիմնում է «Հայ ուսանողական միություն» և կազմակերպում ցուցահանդես նվիրված Մեծ Եղեռնին։ Մոնթեի ավարտական թեզը նվիրված էր Վանի թագավորության ժայռափոր դամբարանների ուսումնասիրությանը, որը նա պաշտպանում է 1978թ.-ին։ Ընդունվում է Օքսֆորդի համալսարան։ Սակայն Անգլիա մեկնելու փոխարեն նա գնում է Արևմտյան Հայաստան, որպեսզի ուսումնասիրի և չափագրի Վասպուրականի հնագույն ժայռափոր դամբարաններն ու կացարանները։ Մոնթեն ծնվել է նոյեմբերի 25-ին ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Ֆրեզնո քաղաքից ոչ հեռու՝ Վայսեյլի ավանում։ Արտասովոր ընդունակությունների տեր տղան 12 տարեկանում է իմացել հայ լինելու մասին, իսկ 15 տարեկանում արդեն ծնողների հետ ճանապարհորդել է Եվրոպայի, Աֆրիկայի և Մերձավոր Արևելքի 41 քաղաքում։ Եղել է Արևմտյան Հայաստանում' իր պապերի տանը...

Ուսումնասիրել է 1915 թվականի եղեռնի պատմությունը։

1973թ. նրան ուղարկել են Ճապոնիա սովորելու։ Մեկ ու կես տարում Օսակա քաղաքի վարժարանն ավարտելուց հետո անցնում է Հարավային Կորեա, աշակերտում բուդդայական վանականի։ Ապա անցնում է Վիետնամ. նրա լուսանկարչական ապարատը երևակում է այնտեղ մոլեգնող պատերազմը։ Վերադառնում է Ամերիկա՝ լիովին տիրապետած ճապոներենին ու կարատեի մարտարվեստին։

1975-ին գերազանց ավարտել է Մաունթ Ուիթնիի միջնակարգ դպրոցը։ 20 տարեկանում ընդունվում է Կալիֆորնիայի Բըրքլիի համալսարանը։ Բացարձակ ընդունակությունների տեր՝ նա 4 տարվա դասընթացն ավարտում է կրկնակի տիտղոսով՝ ստանալով հնագիտության և ասիական պատմության մասնագետի վկայականներ։ Համալսարանում ուսանելու տարիներին հիմնում է «Հայ ուսանողական միություն» և կազմակերպում ցուցահանդես' նվիրված Մեծ եղեռնին։

Մոնթեի ավարտական թեզը նվիրված էր Վանի թագավորության ժայռափոր դամբարանների ուսումնասիրությանը. թեզը պաշտպանում է 1978-ին։ Արժանանում է կրթաթոշակի՝ Օքսֆորդի համալսարանում դոկտորական պաշտպանելու համար։ Սակայն Մոնթեն Անգլիա չի մեկնում, նա գնում է Արևմտյան Հայաստան՝ Վասպուրականի ժայռափոր դամբարանները և կացարանները չափագրելու և ուսումնասիրելու։

1978 թվականի աշնանը մեկնում է Իրան, ապա Լիբանան՝ մասնակցելու Բեյրութի հայ համայնքի ինքնապաշտպանության մարտերին։ 22 տարեկանում արդեն լիովին տիրապետում է անգլերենին, ֆրանսերենին, իսպաներենին, իտալերենին, թուրքերենին, պարսկերենին, ճապոներենին, քրդերենին։

1980-ին միանում է «Հայաստանի Ազատագրական Հայ գաղտնի բանակին» (ԱՍԱԼԱ)։ 1981 թվի նոյեմբերին Փարիզում ձերբակալվում է՝ Հռոմում թուրք դիվանագետի սպանությունը նախապատրաստելու ամբաստանությամբ, որի հերքումից հետո, այնուամենայնիվ, բանտարկվում է կեղծ անձնագիր կրելու մեղադրանքով։ Մի քանի շաբաթից ազատ է արձակվում։ Երկու տարվա ընթացքում դառնում է ԱՍԱԼԱ-ի կարևոր դեմքը։ Հոդվածներով հանդես է եկել Փարիզի «Հայ Պայքար» և Լոնդոնի «Կայծեր» թերթերում, Սան Ֆրանցիսկոյի «Սարդարապատ» ամսագրում, նաև' անգլերեն մի շարք գրքերում՝ հայոց ազգային հարցերի արդարացի պահանջի և իրավունքի մասին, որոնք լույս են տեսել Լոնդոնում։

Լիբանանի քաղաքացիական պատերազմ[խմբագրել]

1978թ.-ի աշնանը մեկնում է Իրան, մասնակցում Իրանի շահի դեմ կազմակերպված ցույցերին։ Նույն թվականին մեկնում է Լիբանան, որտեղ քաղաքացիական պատերազմը հասել էր իր գագաթնակետին։ Բեյրութում մասնակցում է հայ համայնքի ինքնապաշտպանության մարտերին։ Այստեղ նա սովորում է արաբերեն և արդեն 22 տարեկանում լիովին տիրապետում էր հայերենին, անգլերենին, ֆրանսերենին, իսպաներենին, իտալերենին, թուրքերենին, պարսկերենին, ճապոներենին, քրդերենին։

Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակ[խմբագրել]

1980թ.-ից անդամագրվելով Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակին՝ կարճ ժամանակում դարձել է նրա ղեկավարներից մեկը։ 1981թ.-ին նրա մասնակցությամբ կազմակերպվեց հայտնի «Վան» գործողությունը։ 1981թ.-ի նոյեմբերի 11-ին Ֆրանսիայի Օրլի օդանավակայանում Մոնթեն ձերբակալվեց կեղծ անձնագիր և ատրճանակ կրելու մեղադրանքով։ Նա սկզբում դատապարտվեց 4 ամսվա ազատազրկման, իսկ ավելի ուշ դատարանը որոշեց վտարել նրան Ֆրանսիայից։ Դատարանում Մոնթեն հայտարարեց՝ «Բոլոր հայերը կեղծ անձնագրեր են կրում՝ ֆրանսիական, ամերիկյան, դրանք կեղծ կլինեն այնքան ժամանակ, քանի դեռ դրանք հայկական չեն...»։ 1985թ.-ին նա նորից կեղծ անձնագրով մտավ Ֆրանսիա և մի քանի ամիս անց նորից ձերբակալվեց «ահաբեկչություն» կազմակերպելու մեղադրանքով։ Մոնթեն բանտից դուրս եկավ 1989թ.-ի հունվարի 16-ին և մի քանի տարի տարբեր երկրներում անցկացնելուց հետո՝ ժամանեց Հայաստան, որտեղ արդեն սկսվել էր Արցախյան ազատագրական պայքարը։

Հոդվածներով հանդես է եկել Փարիզի «Հայ Պայքար» և Լոնդոնի «Կայծեր» թերթերում, «Սարդարապատ» ամսագրում, նաև անգլերեն մի շարք գրքերում՝ հայոց ազգային հարցերի արդարացի պահանջի և իրավունքի մասին, որոնք լույս են տեսել Լոնդոնում։

Արցախյան ազատամարտ[խմբագրել]

1989թ.-ին բանտից ազատվում է և 1991թ.-ին գալիս Հայաստան։ Երևանում յոթ ամիս աշխատում է Գիտությունների ակադեմիայում՝ գրելով և հրատարակելով «Հայաստանը եւ հարևանները» գիրքը։ Արցախի ազատագրման պատերազմը սկսվելուց հետո, թողնելով գիտական գործունեությունը, մեկնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն՝ մարտական գործողություններին մասնակցելու համար։ 1991թ.-ին կեղծ անձնագրով գալիս է Հայաստան և հիմնադրում Հայրենասիրական ջոկատը։ 1991թ.-ի սեպտեմբերին մեկնել է Արցախ, որտեղ ձեռք է բերում Ավո կեղծանունը 1992թ.-ին Վազգեն Սարգսյանի առաջարկով ստանձնել է Մարտունու շրջան շտաբի պետի պարտականությունը։ Այստեղ կարճ ժամանակում նա իր անկեղծությամբ ու մաքրությամբ շահեց բնակչության սերն ու հարգանքը, ։ Նրա ղեկավարությամբ Մարտունին դարձավ ամենապաշտպանված ու ամենամարտունակ շրջանը։ 1993թ.-ի մարտ-ապրիլ ամիսներին նրա ղեկավարությամբ ազատագրվեց նաև Քարվաճառը։ 1993թ.-ի հունիսի 12-ին հետախուզության նպատակով Մոնթեն մարտընկերների հետ մեկնում է Աղդամի շրջանի Մարզիլի գյուղի մատույցներ, որտեղ ադրբեջանական զրահամեքենայի կրակոցից զոհվում է։

2014 թվականի օգոստոսի 29-ին լրագրողների հետ զրույցում Թալինի ջոկատի հրամանատա Ս. Կարապետյանը հայտարարել է, որ Մոնթե Մելքոնյանին սպանել է Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը[2]: Կարապետյանը հայտարարեց.

Aquote1.png Երբ ես Աշոտ Մանուչարյանին ասացի՝ եկեք միասին միություն ստեղծենք, ինքն էլ թե քո վրա բիծ կա, որովհետև դու վիրավորել ես Լևոն Տեր-Պետրոսյանին: Իսկ ես շարունակում եմ ասել, որ Լևոն Տեր-Պետրոսյանը կռվել է թուրքերի կողմից, ամեն ինչ անում էր՝ մեզ կանգնեցնելու համար, մեր հրամանատարներին սպանել է տվել, եթե չէր կարողանում մեզ կանգնեցնել: Հենց օրինակ՝ Մոնթե Մելքոնյանին սպանել է Լևոն Տեր-Պետրոսյանը, նրա հրամանով է սպանվել Մոնթեն[2]: Aquote2.png


Պատկերներ[խմբագրել]

Անձնական կյանքը[խմբագրել]

Մոնթե Մելքոնյան ազատամարտիկը[խմբագրել]

Մոնթեյին նվիրված հուշարձանները[խմբագրել]

Տես նաև[խմբագրել]

Ծանոթագրություններ[խմբագրել]

Արտաքին հղումներ[խմբագրել]

Wikiquote-logo-hy.svg
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
  1. Մոնթե Մելքոնյանի ֆոնդի կայքը
  2. Մոնթե Մելքոնյան Ֆեյսբուք
  3. Մոնթե Մելքոնյանի հարցազրույցը (մաս 1), (մաս 2), (մաս 3), (մաս 4), (մաս 5)։