Նիկոլայ Ռիժկով
Նիկոլայ Իվանի Ռիժկով (ծն. սեպտեմբեր 28, 1928 թ., գ. Դիլևկա (Ուկրաինայի Դոնեցկի մարզ), ռուս պետական և կուսակցական գործիչ։ Ավարտել է Ուրալի ճարտարագիտական ինստիտուտը։ 1971-1985-ին վարել է պետական և կուսակցական բարձր պաշտոններ. 1985-1991-ին` ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի նախագահ։ 1988-ի դեկտեմբերի 7-ին նշանակվել է Սպիտակի երկրաշարժի հետևանքների վերացման աշխատանքները ԽՍՀՄ մասշտաբով համադրելու և տուժածներին օգնություն ցույց տալու համար ստեղծված ԽՄԿԿ ԿԿ քաղբյուրոյի հանձնաժողովի նախագահ։ Եղել է աղետից տուժած վայրերում, հսկայական կազմակերպչական աշխատանք կատարել բնակչությանը անհետաձգելի օգնություն ցույց տալու, ավերված քաղաքներն ու գյուղերը վերականգնելու ուղղությամբ։
Ռիժկովը միջազգային ասպարեզում հանդես է գալիս հայանպաստ ելույթներով, կարևորում Հայաստան-Ռուսաստան ռազմավարության անհրաժեշտությունը։
Գյումրիում տեղադրված է Ռիժկովի հուշատախտակը` դիմաքանդակով, Սպիտակում` կիսանդրին։ 2008 թ. դեկտեմբերի 5-ին արժանացել է ՀՀ ազգայինհերոսիկոչման։