Էդուարդո Էռնեկյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էդուարդո Էռնեկյան
Eduardo Eurnekian 4.png
գործարար
ԱԱՀ՝ Էդուարդո Էռնեկյան
Ծննդյան օր՝ 1932 թ. դեկտեմբերի 4
Ծննդավայր՝ Բուենոս Այրես, Արգենտինա
Քաղաքացիություն՝ {{{2}}} Արգենտինա
Ազգություն հայ
Կրոն Armenian Apostolic Church logo.png Քրիստոնեություն
Կայք՝ www.eduardoeurnekian.com

Էդուարդո Էռնեկյան (իսպաներեն՝ Eduardo Eurnekián), արգենտինահայ գործարար։ Համարվում է ամենահաջող ձեռներեցներից մեկը Լատինական Ամերիկայում։ Նրա ընկերությունները զբաղվում են ենթակառուցվածքային գործունեությամբ, գյուղատնտեսությամբ, էներգետիկայով, մանրածախ առևտրով և բանկային գործունեությամբ։

Կենսագրություն[խմբագրել]

Էդուարդո Էռնեկյանը ծնվել է 1932 թվականի դեկտեմբերի 4-ին Բուենոս Այրեսում, Արգենտինա, հայ գաղթականների ընտանիքում։ Էռնեկյանները ընտանիքը հիմնել է տեքստիլ ձեռնարկություն։ Երբեք ամուսնացած չի եղել, երեխաներ չունի։ Նրա հետ են աշխատում մահացած եղբայր՝ Ալբերտոյի զավակները. Մարտին և Ուգո։ Էռնեկյանի կարողությունը 2013 թվականին հաշվում է 1,8 միլիարդ ԱՄՆ դոլար։ Արգենտինայի ամենահարուստ մարդկանց ցանկում 80-ամյա գործարարը գտնվում է երկրորդ տեղում։[1] Ներկա դրությամբ Էռնեկյանի հսկողության տակ են գտվում 49 օդանավակայաններ տարբեր երկրներում (Արգենտինա, Իտալիա, Հայաստան, Էկվադոր, Պերու, Բրազիլիա, Ուրուգվայ), և ունի ավելի քան 1000 կմ2 հողամաս։[2] Էռնեկյանը ամենից հայտնի ձեռնարկություններն են՝ «Aeropuertos Argentina 2000» և Կորպորասիոն Ամերիկա ընկերությունները։[3] Գործարարին են նաև պատկանում «America TV» հեռուստացանցը, 4 ռադիոկայան և «El Cronista» ֆինանսական ամսագիրը։

Գործունեությունը Հայաստանում[խմբագրել]

2001 թ. դեկտեմբերի 17-ին Էռնեկյանի Կորպորասիոն Ամերիկա ընկերությանը պատկանում է «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությունը՝ Հայաստանի խոշորագույն «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի հետ միասին։[4]

2006 թ. ձեռք է բերել Հայաստանում մեծությամբ երրորդ՝ «Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ն բաժնետոմսերի 95%-ը։[5][6]

2012 թ. հայտարարվեց, որ գործարարը պատրաստվում է տեղեկատվական տեխնոլոգիաների գործարան հիմնել Երևանում։[7]

Գործարարը նաև խոշոր ներդրումներ է իրականացնում գյուղատնտեսության ոլորտում։

Պարգևներ[խմբագրել]

  • 1995 - Արգենտինայի տարվա ձեռնարկատեր
  • 1991 - «Leonardo» մրցանակ՝ «լավագույն արտասահմանյան գործարար» նոմինացիայում (Իտալիա)
  • 2001 - Սուրբ Գրիգոր Լուսավորիչի օրդեն
  • 2011 - Սուրբ Էջմիածնի ասպետ[8]
  • 2012 - «Business for Peace» մրցանակ (Նորվեգիա)[9]

Արտաքին հղումներ[խմբագրել]

Ծանոթագրություններ[խմբագրել]