Մովսես Գորգիսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մովսես Գորգիսյան
1961, դեկտեմբերի 3 - 1990, հունվարի 19
Մովսես Գորգիսյան.jpg
Ծննդյան վայր Երևան, Հայաստանի ԽՍՀ
Վախճանի վայր Երասխ, Հայաստանի ԽՍՀ
Պատկանելություն Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Հայկական ԽՍՀ
Պարգևներ

Հայաստանի ազգային հերոս


Մովսես Գորգիսյանը (1961, դեկտեմբերի 3, Երևան - 1990, Երասխ), հայ քաղաքական գործիչ, հրապարակախոս, Ղարաբաղյան շարժման առաջնորդներից մեկը։

Առաջիններից էր, որ դուրս եկավ պայքարի Խորհրդային միության դեմ։ Պարույր Հայրիկյանի, Անդրանիկ Մարգարյանի, Աշոտ Նավասարդյանի հետ միասին եղել է 1967թ. Հայկազ Խաչատրյանի ստեղծած Ազգային Միացյալ Կուսակցության (ԱՄԿ) գաղտնի կազմակերպության անդամ։ 1987թ. սեպտեմբերին ԽՍՀՄ տարածքում առաջին բացահայտ գործող քաղաքական այլընտրանքային կազմակերպության՝ Հայրիկյանի ստեղծած Ազգային ինքնորոշում միավորման (ԱԻՄ) վարչության անդամ էր։ Սովորել է Երևանի մանկավարժական ինստիտուտում։ Արցախյան շարժման առաջամարտիկներից էր։ Առաջինն էր, որ Ազատության հրապարակում եռագույնն է ծածանել։ Ստեղծել է «Անկախության բանակ» ջոկատը որպես ապագա ազգային բանակի հիմք։ 1990-ի թվականին զոհվել է Երասխի պաշտպանության ժամանակ։ 1996 թ. սեպտեմբերի 20-ին ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրամանագրով արժանացել է Ազգային հերոսի կոչման։

Մովսես Գորգիսյանի կնքահայրը և գաղափարական կերտողն էր Հակոբջան Թադևոսյանը։

Մովսես Գորգիսյանի կիսանդրին Երևանի Շենգավիթ համայնքում, քանդակագործ` Հայկ Թոքմաջյան, 2014