Վիտյա Այվազյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Այվազյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Վիտյա Վորոշի Այվազյան
դեկտեմբերի 31, 1955(1955-12-31) - օգոստոսի 29, 1990(1990-08-29) (34 տարեկան)
ԾննդավայրՍպանդարյան, Արթիկի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Կոչում
Մարտեր/
պատերազմներ
Արցախյան ազատամարտ
ԿրթությունԵրևանի պետական համալսարան և ՀԱՊՀ
Պարգևներ

Վիտյա Վորոշի Այվազյան (դեկտեմբերի 31, 1955(1955-12-31), Սպանդարյան, Արթիկի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - օգոստոսի 29, 1990(1990-08-29), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ազատամարտիկ, ազգային-ազատագրական շարժման գործիչ, ազգային հերոս։

Կենսագրական տվյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1955 թվականի դեկտեմբերի 31-ին Սպանդարյան գյուղում։ 1977 ավարտել է Երևանի պետական համալսարանի մեխանիկայի և մաթեմատիկայի ֆակուլտետը։ 1977 թվականից աշխատել է Հայշինբանկում, «Սիրիուս» գործարանում, ապա «Լույս» արտադրական և «Լազերային տեխնիկա» գիտաարտադրական միավորումներում։

1979-1981 թվականներին ծառայել է ԽՍՀՄ ԶՈւ-ում։ 1983-1988 թթ.՝ Երևանի էլեկտրալամպերի գործարանի հատուկ նախագծային բյուրոյում ինժեներ-նախագծող, ինժեներ-տեխնոլոգ։ 1983 թվականից հեռակա սովորել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի մեխանիկայի ֆակուլտետում։ 1988 թվականին աշխատել է «Լազուր» արտադրական միավորումում, ուր կազմակերպել և ղեկավարել է «Ղարաբաղ» կոմիտեն։ 1989 թվականից ՀՀՇ անդամ, 1989 թվականի հունվարի 7-ին ակտիվ քաղաքական և ազգային-ազատագրական պայքարի կոչերի համար ձերբակալվել է և շուրջ մեկ ամիս պահվել Նուբարաշենի բանտում։ 1990 թվականին ընտրվել է ՀՀ ԳԽ պատգամավոր[1]։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

1990 թվականի օգոստոսի 29-ին Գեղազնիկ Միքայելյանի հետ սպանվել է Երևանում[2]։ Թաղված է Երևանի Քաղաքային պանթեոնում։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետմահու՝ 1996 թվականի սեպտեմբերի 20-ին արժանացել է ՀՀ ազգային հերոսի կոչման։

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արթիկի շրջանի Սպանդարյան գյուղի դպրոցը կրում է նրա անունը։

Վիտյա Այվազյանի մասին է նկարահանվել Ա. Աբովյանի «Երկու կրակոց» տեսաֆիլմը։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավետաբերները. դիմանկարների ժողովածու (կազմ. Գ. Ջանիկյան), Երևան, 1997։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Վիտյա Վորոշի Այվազյան». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 16-ին.
  2. Սվետլանա Մարգարյան, «Կրակոց թիկունքից, մաս 48։»

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]