Իգոր Մուրադյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Igor-Muradyan.jpg

Իգոր Մարատի Մուրադյան (ծնվ.՝ 1957, ապրիլի 29, Օդեսա), հայ քաղաքագետ, տնտեսական գիտությունների թեկնածու։

Կենսագրություն[խմբագրել]

Ծնվել է 1957 թվականի ապրիլի 29-ին Օդեսա քաղաքում, Ուկրաինական ԽՍՀ։ Մեծացել է Բաքվում[1]։

Ավարտել է Մոսկվայի Պլեխանովի անվան գյուղատնտեսական ինստիտուտի արդյունաբերական ֆակուլտետը[2]։ Արցախյան շարժման հիմնադիրներից մեկն է, «Ղարաբաղ» կոմիտեի առաջին առաջնորդը։

1988 թվականի մայիսին թողել է Կոմիտեի կառավարման գործը։

Հետազոտությունների գլխավոր ուղղությունն է Սևծովյան-կովկասյան տարածաշրջանի անվտանգության պայմանների, ռիսկերի և վտանգների վերլուծաբանությունը։

2009-2013 թվականներին եղել է «Իրատես դե ֆակտո» թերթի քաղաքական վերլուծաբանը։

Հրապարակումներ[խմբագրել]

Աշխարհաքաղաքականության և աշխարհատնտեսության վերաբերյալ հոդվածների հեղինակ է։ Գրել է 1200 հոդված և 16 գիրք, այդ թվում.

  • Игорь Мурадян։ Ракеты - последний аргумент США в Кавказско-Каспийском регионе. 11 июля 2007
  • Мадридские принципы – национальная катастрофа для армян։ Игорь Мурадян. 1 июля 2010
  • Таты – базовая составляющая азербайджанской государственности. Январь 4, 2010
  • Проблемы безопасности в ближневосточной политике США. Ер., “Антарес”, 2003

Ծանոթագրություններ[խմբագրել]