Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյան, Արցախի թեմի առաջնորդ։

Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը ծնվել է 1954 թ. Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում։ 1966թ. Մարտիրոսյանների ընտանիքը տեղափոխվել է Երևան։ 1971թ. ավարտել է Երևանի թիվ 132 ֆիզիկա-մաթեմատիկական թեքումով հատուկ դպրոցը։ 1971-1972 թթ. սովորել է Երևանի Պոլիտեխնիկական Ինստիտուտի (Երևանի Պետական Ճարտարագիտական Համալսարան) էլեկտրա-տեխնիկական բաժնում։ Այնուհետև տեղափոխվել է Երևանի Բրյուսովի անվան ռուսաց և օտար լեզուների Մանկավարժական Ինստիտուտ (այժմ՝ Բրյուսովի անվան Լեզվաբանական Համալսարան), որն ավարտել է 1976 թ.։

Ինստիտուտն ավարտելուց հետո նա ռուսաց լեզու և գրականություն է դասավանդել Եղեգնուտ գյուղում, Հոկտեմբերյանի շրջան, այնուհետև զինծառայության է զորակոչվել սովետական բանակ։ 1978-1980 աշխատել է Արդյունաբերության Նախարարությունում։ 1980թ. ընդունվել է Սուրբ Էջմիածնի հոգևոր ճեմարան, 1984թ. գերազանց առաջադիմությամբ ավարտել է այն։ 1983թ. ձեռնադրվել է սարկավագ։ 1985 թ. սեպտեմբերի 8-ին ձեռնադրվել է կուսակրոն քահանա։ 1987 թ. ստացել է Աստվածաբանության դոկտորի աստիճան։ 1987թ. նշանակվել է Ս. Հռիփսիմե վանքի վանահայր։ 1987 թ. ապրիլ ամսին ստացել է Վարդապետի, իսկ 1988 թ.` Ծայրագույն Վարդապետի աստիճան: 1988 թ. նոյեմբերին ձեռնադրվել է եպիսկոպոս: 1989թ. մարտին Պարգև եպս. Մարտիրոսյանը նշանակվել է Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ: 1999թ. մայիսի 29-ին ձեռամբ Նորին Սրբություն Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Պարգև Սրբազանին շնորհվել է արքության պատիվ:

Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը 3 աշխատությունների և բազմաթիվ հոդվածների հեղինակ է։ Պարգև սրբազանը նաև հանդիսանում է Հայաստանի «Շոտոկան Կարատեի Ֆեդերացիայի» պատվավոր նախագան։ Ունի սև գոտի, 1-ինդանորակավորում։