Քրիստափոր Իվանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քրիստափոր Իվանյան
Qristafor-Ivani-Ivanyan.jpg
դեկտեմբեր 20, 1920 - օգոստոս 30 1999
Ծննդավայր Թիֆլիս, Վրաստան
Մահվան վայրը Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան
Կոչումը գեներալ-լեյտենանտ (1978)
Պատերազմ Երկրորդ Համաշխարհային Պատերազմ
Արցախյան ազատամարտ
Շքանշաններ

Zolotoy oryol.jpg Արցախի Հերոս
Krest 1st.jpg Արցախի «Մարտական խաչ» առաջին կարգի շքանշան
Order of Lenin Ribbon Bar.svg Լենինի շքանշան (2)
Order of Red Banner ribbon bar.png Կարմիր Դրոշի շքանշան
Order suvorov3 rib.png Սուվորովի երրորդ կարգի շքանաշան
Order redstar rib.png Կարմիր Աստղի շքանաշան

Քրիստափոր Իվանյանը Արցախյան ազատամարտի տարիներին

Քրիստափոր Իվանի Իվանյան (դեկտեմբերի 20 1920 թ. - օգոստոսի 30 1999 թ.), հայ ռազմական գործիչ, գեներալ-լեյտենանտ, Երկրորդ համաշխարհային պատերազմի և Արցախյան ազատամարտի մասնակից, Արցախի հերոս՝ «Ոսկե արծիվ» շքանշանակիր (հետմահու 2000 թ.)։

Ուսումը[խմբագրել]

  • 1940 թվականին ավարտել է Թբիլիսիի հրետանավորների ուսումնարանը։
  • 1949 թվականին Մոսկվայի Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիան։
  • 1962 թվականին ավարտել է Լենինգրադի զինվորական օկրուգի հրետանային ակադեմիայի բարձրագույն կուրսերը։

Ծառայությունը[խմբագրել]

  • 1938-1978 - ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում։
    • 1941-1945 - մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին։
    • 1941-1942 - հրետանային գնդի շտաբի հրամանատարի խորհրդական։
    • 1942-1943 - 195-րդ ականանետային գնդի հրամանատար։
    • 1943-1944 - 318-րդ հրաձգային դիվիզիայի հրետանու հրամանատար (նրա կազմում հասել է Չեխոսլովակիա)։
    • 1949-1952 - հրետանային կորպուսի նախապատրաստական բաժնի ղեկավար։
    • 1952-1955 - 280-րդ Գվարդիական հակատանկային գնդի հրամանատար (ԳԴՀ-ում տեղակայված ԽՍՀՄ զորքերի կազմում)։
    • 1956-1958 - Հատուկ հակատանկային Գվարդիական գնդի հրամանատար։
    • 1958-1961 - Օդեսայի պետական համալսարանի զինվորական ամբիոնի ղեկավար։
    • 1962-1968 - Օդեսայի զինվորական օկրուգի 52-րդ հրաձգային բրիգադի հրամանատար։
    • 1968-1973 - Օդեսայի զինվորական օկրուգի 14-րդ բանակի հրթիռային զորքերի և հրետանու հրամանատար։
    • 1973-1978 - Անդրկովկասյան զինվորական օկրուգի հրթիռային զորքերի և հրետանու հրամանատարի տեղակալ։
  • 1992 - նշանակվում է Արցախի ինքնապաշտպանության կոմիտեի նախագահի խորհրդատու։ Եղել է ԼՂՀ Զինված ուժերի հրամանատարի առաջին տեղակալ, պաշտպանության նախարարի տեղակալ, ԼՂՀ նախագահին կից քնչական կոմիտեի նախագահ։

Տարբեր[խմբագրել]

  • Քրիստափոր Իվանյանի անունով են անվանվել՝
    • Արցախի Ասքերանի շրջանի գյուղերից մեկը։
    • Ստեփանակերտի զինվորական ուսումնարանը։
    • Ստեփանակերտում Արցախի պաշտպանության նախարարությանը կից զինվորական-սպորտային քոլեջը։
  • Նրա կյանքի մասին նկարահանվել է վավերագրական կինոնկար։

Գրականություն[խմբագրել]

  • Саркисян С. Т., Энциклопедия Арцах-Карабаха. Спб., 2005. - 312 с.։ ил. ISBN 5-9676-0034-5