Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
1rightarrow.png  Տես նաև ԳԴՀ (այլ կիրառումներ) 

Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետություն (ԳԴՀ, գերմաներեն` DDR, Deutsche Demokratische Republik), ԳԴՀ-ն կազմավորվել է արևելյան Գերմանիայի տարածքում` երկրորդ համաշխարհային պատերազմում գերմանական ֆաշիզմի ջախջախումից և արևմտյան տերությունների կողմից սեպարատ արևմտագերմանական պետության ստեղծումից հետո։ ԳԴՀ-ն հռչակվել է 1949-ի հոկտեմբերի 7-ին։ 1990-ի հոկտեմբերի 3-ին միավորվել է ԳՖՀ-ին։

Աշխարհագրական բնութագիրը [խմբագրել]

Գտնվել է Կենտրոնական Եվրոպայում, Բալթիկ ծովի ափին։ Սահմանակցել է ԳՖՀ-ին, Չեխոսլովակիային և Լեհաստանին։ Տարածքը` 108,2 հազար կմ քառակուսի։ Տարածքի հյուսիսային մեծ մասը գրավում է Միջինեվրոպական հարթավայրը (բարձրությունը մինչև 150-200 մ)։ Պետության հարավում Հանքային լեռներն էին (բարձրությունը մինչև 1214 մետր, Ֆիխտելբերգ գագաթը` ԳԴՀ-ի ամենաբարձր կետը), Թյուրինգյան անտառը։[1]

Աղբյուրներ [խմբագրել]

  1. Հ, Ղ Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987)։ Աշխարհագրական անունների բառարան։ Երևան: «Լույս», էջ 106։