YouTube
Վիքիփեդիայից՝ ազատ հանրագիտարանից
YouTube (կարդացվում է՝ ՅուԹյուբ) վիդեո-նախագծային կայք համացանցում, որի մասնակիցները և այցելուները կարող են բեռնել, դիտել և բաժանել տեսանյութեր։ ՅուԹյուբի շտաբը գտնվում է Սան Բրունոյում և ստեղծվել է 2005 թ. փետրվարին։ Կայքէջը գործում է Adobe Flash տեխնոլոգիայով՝ ցույց տալու կինո հոլովակներ, հեռատեսիլի հոլովակներ, երաժշտական տեսահոլովակներ, վիդեո-բլոգեր և կարճ յուրօրինակ վիդեոներ։ 2006 թ. նոյեմբեր 13-ին ՅուԹյուբը 1,6 միլիարդ ԱՄՆ դոլլարով գնվել է Google Inc.-ի կողմից։
Չգրանցված այցելուներն (ոչ-մասնակիցներն) կարող են դիտել կայքէջի տեսահոլովակների մեծ մասը։ Գրանցված մասնակիցները կարող են շատ ավելի մեծ քանակի տեսանյութ նայել, այդ թվում՝ 18 տարեկանից բարձր տարիքի համար թույլատրելի տեսանյութեր։ Պոռնոգրաֆիական կամ մերկ տեսարաններ պարունակող տեսանյութ բեռնել ՅուԹյուբում արգելված է։
Ըստ 2006 թ. հուլիսի վիճակագրական տվյալներ, օրական 100 միլլիոն վիդեո է դիտվել և 65.000 վիդեո բեռնվելու։
2009 թվականի հոկտեմբերի 9-ի դրությամբ օրեկան 1 միլիարդ ՅուԹյուբ վիդեո է դիտվել։
2008թ. փետրվարին, «Յու Թյուբն» ուներ 2.750.000 գրանցված մասնակից և ընդհանուր առմամբ 73.100.000 անուն տեսանյութ։
Բովանդակություն |
[խմբագրել] YouTube տարբեր լեզուներով
[խմբագրել] Գրաքննություն
[խմբագրել] Հայաստանում
Հայաստանում 2008 թվականի մարտի 1-ին հայտարարված արտակարգ դրության ժամանակ ՅուԹյուբը մի քանի օր արգելափակված է եղել, մինչև մարտի 16-ը երբ հանվեց ԶԼՄ-ների միայն պետական, պաշտոնական տեղեկություններ տարածելու պահանջը։ Ամբողջ նախընտրական շրջանում կայքը ակտիվ օգտագործվում էր Լևոն Տեր-Պետրոսյանի աջակցողների և հակառակորդների կողմից։ Արգելափակման ընթացքում տեսահոլովակները երկու կողմից էլ տեղադրվում էին բազմաթիվ այլ նմանատիպ կայքերում։
[խմբագրել] Թուրքիաում
Թուրքիայում ՅուԹյուբը պարբերաբար արգելափակվում է, որպես կանոն տխրահռչակ 301-րդ հոդվածի պատճառով, Մուստաֆա Քեմալ Աթաթուրքին և թուրք ժողովրդին վիրավորող տեսահոլովակների առկայության պատճառով։ Երբեմն արգելափակվում էին միայն կոնկրետ տեսահոլովակներ պարունակող էջեր։
