Վարդաշենի շրջան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վարդաշեն (այլ կիրառումներ)
Վարդաշենի շրջան
ԵրկիրԱդրբեջան Ադրբեջան
ԿարգավիճակԱդրբեջանի շրջան
Մտնում էԱդրբեջան
ՎարչկենտրոնՎարդաշեն
ԲԾՄ1090 մետր
Բնակչություն41 300 մարդ (2012)
Տարածք1216 կմ²
Հիմնադրված էօգոստոսի 8, 1930 թ.
ISO 3166-2 կոդAZ-OGU
Հեռախոսային կոդ024
Փոստային ինդեքսներAZ 4800
Ավտոմոբիլային կոդ48
oguz-ih.gov.az

Վարդաշենի (Օղուզի) շրջան (ադրբ.՝ Oğuz rayonu), շրջան է Ադրբեջանական Հանրապետության հյուսիսային մասում։ Վարչկենտրոնը Վարդաշեն (1989-ից՝ Օղուզ) քաղաքն է։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շրջանը զբաղեցնում է 1077 կմ² մակերես։ Սահմանակից է Շաքիի, Կուտաշենի և Դաղստանի՝ Ախտիի շրջաններին[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարդաշենի շրջանը կազմավորվել է 1930 թվականի օգոստոսի 8-ին[1]։

Մինչև 1918 թվականը շրջանի ներկայիս տարածքում հայաբնակ էին 13 գյուղեր (3-ը՝ խառը ազգային կազմով). Վարդեշեն, Ճալեթ, Նորաշեն Ջովլան, Օթմանլը, Թոփեր, Հակոբի Շեն, Խոշկաշեն, Մեծ Սոկութլու, Փոքր Սոկութլու, Վարդանլի, Փատառ։ Մնացած բնակավայրերի մեծ մասը 18-րդ դարի առաջին կեսին դավանափոխության գնով բնաջնջումից փրկված, մահմեդականացված հայերի գյուղերն են, որոնք հետագա տասնամյակներում կորցնելով մայրենի լեզուն, ազգային նկարագիրը՝ իսպառ թուրքացան (ներկայում համարվում են ադրբեջանցիներ)[1]։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաձայն 1976 թվականի հունվարի 1-ի տվյալներին, Վարդաշենի շրջանում էր գյուղական բնակչությունը կազմում է 82%։ Ունի մեկ քաղաք (շրջկենտրոն՝ Վարդաշենը) և 36 գյուղ[1]։

Մինչև 1988 թվականի բռնագաղթը հայ բնակչություն ունեին շրջկենտրոն Վարդեշենը, Ճալեթ և Մեծ Սոկութլու գյուղերը։ Հայկական դպրոց գործում էր միայն ճալեթ գյուղում (միջնակարգ)[1]։

Մշակույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայկական պատմական հուշարձաններով շրջանում հարուստ են ինչպես մինչև 1918 թվականը հայաբնակ, այնպես էլ այն ադրբեջանական գյուղերը, որոնց նախնիները մահմեդականացված հայեր էին[1]։

Մի շարք հնավայրեր հարուստ են նաև հայերեն վիմագիր արձանագրություններով։ Դրանց ընդօրինակման ու հրատարակման գործով նախկինում զբաղվել են Հովհաննես Շահխաթունյանցն ու Մակար Բարխուտարյանցը, (միասին՝ 23 արձանգրություն)։ Տեղերում կատարած աշխատանքների ընթացքում ՀՃՈւԿ-ի կողմից վերագտնվեցին նախկինում հրատարակված արձանագրություններից միայն 4-ը[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]