Մանրէաբանություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ընդհանուր մանրէաբանություն
Գյուղատնտեսական մանրէաբանություն
Բժշկական մանրէաբանություն
Ջրային մանրէաբանություն
Տեխնիկական կամ արդյունաբերական մանրէաբանություն

Մանրէաբանություն, մանրէակենսաբանություն, միկրոբիոլոգիա, անզեն աչքով անտեսանելի էակները՝ միկրոօրգանիզմներն ուսումնասիրող գիտություն, ձևավորվել է մանրադիտակի գյուտից հետո։ Նրա առաջացումից մի քանի հազար տարի առաջ մարդը, չիմանալով միկրոօրգանիզմների գոյության մասին, դրանք օգտագործում էր կաթնաթթվային մթերքների, գինու, քացախի պատրաստման համար։ Մանրէաբանությունն սկսել է բուռն զարգանալ XIX դարի 2-րդ կեսից, երբ պարզվեց մանրէների առաջատար դերը տարբեր կենսաբանական պրոցեսներում, հատկապես վարակիչ հիվանդությունների առաջացման գործում։ Մանրէաբանության հիմնադիրներն են Լ. Պաստյորը, Ռ. Կոխը և Ի. Մեչնիկովը, որոնք բացահայտել են մանրէների ախտածին դերը և մշակել վարակիչ հիվանդությունների անընկալունակության հիմունքները։ Այժմ նրա որոշ բաժիններ՝ բժշկության, անասնաբուժության, գյուղատնտեսության և արդյունաբերության զարգացման պահանջներին համապատասխան, ձևավորվել են որպես առանձին գիտություններ։

Ընդհանուր մանրէաբանություն[խմբագրել]

Ուսումնասիրում է մանրէների կարգաբանությունը, փոփոխականությունը, տարածման և կենսագործունեության օրինաչափությունները, դրանց դերը բնության մեջ նյութերի շրջապտույտում։

Գյուղատնտեսական մանրէաբանություն[խմբագրել]

Հետազոտում է հողի միկրոֆլորայի կազմը, մանրէների դերը հողի կենսաբանության և բերրիության, բույսերի սնման, հիվանդությունների առաջացման պրոցեսներում, մշակում գյուղատնտեսական վնասատուների դեմ պայքարի մանրէաբանական միջոցներ, մանրէային պարարտանյութերի կիրառման մեթոդներ։

Բժշկական մանրէաբանություն[խմբագրել]

Զբաղվում է ախտածին մանրէների և վարակիչ հիվանդությունների ախտորոշման ու բուժման հարցերով։

Անասնաբուժական մանրէաբանություն[խմբագրել]

Այն զբաղվում է կենդանիների հիվանդությունների ախտորոշման և բուժման հարցերովː

Բժշկական մանրէաբանությունից անջատվել և որպես առանձին գիտություններ են զարգանում`

  • բժշկական բակտերիալոգիան,
  • համաճարակագիտությունը,
  • իմունոլոզիան։

Նշված բնագավառում մեծ ծառայություններ ունեն Ն. Գամալեան, Պ. Զաբոլաոնին և ուրիշներ։

Սննդային մանրէաբանություն[խմբագրել]

Ուսումնասիրում է տարբեր խմորումներ առաջացնող մանրէները, մշակում սննդամթերքներ ստանալու և դրանք անվնաս պահպանելու մեթոդներ, որոնք օգտագործվում են գինու, պանրի, հացի, կաթնամթերքների արտադրության մեջ։

Ջրային մանրէաբանություն[խմբագրել]

Ուսումնասիրում է քաղցրահամ և աղի ջրերի միկրոֆլորայի քանակական ու որակական բաղադրությունը, միկրոօրգանիզմների դերը ջրամբարներում ընթացոզ կենսաքիմիական պրոցեսներում, կատարելագործում կանգնած ջրերի մաքրման մանրէաբանական մեթոդները։

Երկրաբանական մանրէաբանություն[խմբագրել]

Հետազոտում է միկրոօրգանիզմների դերը բնության մեջ նյութերի շրջապտույտում, օգտակար հանածոների առաջացման և քայքայման պրոցեսներում, մշակում հանքից մետաղների ստացման մեթոդներ։

Տեխնիկական կամ արդյունաբերական մանրէաբանություն[խմբագրել]

Մշակում է մանրէների կենսագործունեության, տարբեր նյութերի ստացման և արդյունաբերության ու ժողտնտեսության աոանձին ճյուղերում դրանց օգտագործման ուղիներ և մեթոդներ։

Լայն տարածում է գտնում դեղագործական և քիմիական միացությունների արտադրության ինտենսիվացման համար միկրոօրգանիզմների և դրանց ֆերմենտների կիրառումը։ Այս ուղղությունը հաջողությամբ զարգանում է իմոբիլացված բջիջների և միկրոօրգանիզմների կիրառման շնորհիվ։ Այն առավել կարևոր նշանակություն է ստանում կենսաէներգետիկայի, արտաքին միջավայրի պահպանման, օրգանիզմների կենսագործունեության և ժառանգականության պրոցեսների կարգավորման պրոբլեմների լուծման գործում։ Այդ կապակցությամբ ինտենսիվորեն զարգանում են մանրէների կենսաքիմիան, գենետիկան և կենսատեխնոլոգիան, որոնք առանձին գիաությունների նշանակություն են ստանում։ ՀԽՍՀ-ում մանրէաբանական հետազոտություններ էին կատարվում ՀԽՍՀ ԳԱ մանրէաբանության ինստիտուտում, գենետիկայի Համամիութենական գիտահետազոտական ինստիտուտի հայկական մասնաճյուղում, տարբեր հիմնարկների ու ուսումնական հաստատությունների լաբորատորիաներում ու ամբիոններում։ Հայ մանրէաբանները արժեքավոր ուսումնասիրություններ են կատարել բժշկական (Ա. Իսահակյան, Ա. Ալեքսանյան), անասնաբուժական (Գ. Շաքարյան, Վ. Հայրապեայան), գյուղատնտեսական (Հ. Փանոսյան, Ա. Պետրոսյան, Ռ. Ղալաչյան, Փ. Սարուխանյան), ջրային (Մ. Ղամբարյան), տեխնիկական և արդյունաբերական (Լ. Երզընկյան, Բ. Ավագյան, Մ. Հովհաննիսյան) մանրէաբանության բնագավառներում։ Մանրէաբանական կարևորագույն ամսագրերից է «Միկրոբիուոգիա»-նː

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png