Արմենիա Մարիոթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արմենիա Մարիոթ
Տեսակհյուրանոց
Երկիր Հայաստան
ՏեղագրությունԵրևան
Հարկեր9
Շինանյութբազալտ և տուֆ
ՍպասարկողMarriott International
Կառուցման սկիզբ1950
Հիմնադրված է1958
Բացված1958
ՃարտարապետՄարկ Գրիգորյան և Էդուարդ Սարապյան
ՃարտարագետԿոստանդին Ալթունյան
Վերանորոգվել է1998
Քարտեզ
Քարտեզ
Պաշտոնական կայք

Արմենիա Մարիոթ (անգլ.՝ Armenia Marriott Hotel Yerevan), միջազգայնորեն կառավարվող հյուրանոցային բրենդ Հայաստանում։ Գտնվում է Երևանի Հանրապետության հրապարակում։ Ընդգրկված է Կենտրոն վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հյուրանոցի շենքը կառուցվել է 1950 թվականին հայկական վարդագույն տուֆից և կանգնեցված է բազալտե հիմքի վրա (ճարտարապետներ Մարկ Գրիգորյան, Էդուարդ Սարապյան, կոնստրուկտոր-հեղինակ՝ Կոստանդին Ալթունյան)։ Որպես «Արմենիա» հյուրանոց սկսել է գործել 1958 թվականից։ Խորհրդային ժամանակաշրջանում եղել է գլխավոր տուրիստական հյուրանոցը։ Խորհրդային միության փլուզումից հետո հյուրանոցը մասնավորեցվել է և ձեռք է բերվել AK Development կազմակերպության կողմից։ 1998 թվականին AK Development կազմակերպությունը 40 միլիոն դոլար ներդրումով հիմնովին վերանորոգել է հյուրանոցն՝ այն համապատասխանեցնելով միջազգային չափանիշներին։ Հյուրանոցն անվանվել է Armenia Marriott Hotel Yerevan[1]:

Ծառայություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արմենիա Մարիոթ հյուրանոցն ունի 3 մասնաշենք՝ Արարատ, Արմենիա և Նոր մասնաշենք։ Հյուրանոցն ունի

  • 9 հարկ
  • 259 հյուրասենյակներ՝ 14 լյուքս կարգի սենյակ, բարձրակարգ սենյակների 2 հարկ
  • 1 կոնսյերժ հարկ
  • 8 միջոցառումների դահլիճներ
  • 5 սննդի կետեր
    • Կրիստալ բար և լաունջ
    • Արմենիա Բրասերի (միջազգային խոհանոց)
    • Կուչինա (իտալական խոհանոց)
    • Միթինգ Փոինթ սրճարան (միջազգային խոհանոց)
    • Սքուփ
  • Սպա ծառայություններ
  • Ֆիտնես կենտրոն

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձան, օբյեկտ № 1.6/96.1