Բաբկեն Արարքցյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բաբկեն Արարքցյան.jpg

Բաբկեն Գուրգենի Արարքցյան (ծնվ. 1944, սեպտեմբերի 16) — հայ քաղաքական, պետական գործիչ, ՀՀ ԳԽ (1991-95), ԱԺ (1995-98) նախագահ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու (1972), դոցենտ (1977)։

Ծնվել է Երևանում։ Ավարտել է Մոսկվայի պետական համալսարանի մեխմաթ ֆակուլտետը (1966)։ 1977-90-ին դասախոսել է ԵՊՀ-ում, 1986-ից` հաշվողական մաթեմատիկայի մեթոդների կիրառումը բնական գիտություններում ամբիոնի վարիչ։ Ղարաբաղյան շարժման Հայաստանյան կոմիտեի (1988, մայիս) և ՀՀՇ հիմնադիր-անդամ (1989-ի նոյեմբերից 2000-ի դեկտեմբերը` ՀՀՇ վարչության անդամ)։ 1988-ի դեկտեմբերի 10-ին «Ղարաբաղ» կոմիտեի անդամների հետ ձերբակալվել է և 6 ամիս Մոսկվայում պահվել նախնական կալանքի։ 1990-ի մայիսին ընտրվել է ՀՀ ԳԽ պատգամավոր, օգոստոսին` ՀՀ ԳԽ նախագահի առաջին տեղակալ, այնուհետև` նախագահ։ 1998-ի փետրվարի 4-ին Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական խմբի հետ հրաժարական է տվել։ 1999-ից` Ժողովրդավարության և քաղաքացիական հասարակության զարգացման «Արմատ» կենտրոնի հիմնադիր-ղեկավար։[1]

[խմբագրել] Աղբյուրներ

  1. (2005) Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին. Երևան: ՀՀ ԳԱԱ, Հայկական հանրագիտարան հրատարակչություն, էջ 154. 
Նախորդող
Լևոն Տեր-Պետրոսյան
ՀՀ Գերագույն խորհրդի նախագահ
Բաբկեն Արարքցյան

26.10.1991—22.07.1995
Հաջորդող
պաշտոնը լուծարվել է
Նախորդող
պաշտոնը հիմնադրվել է
ՀՀ Ազգային ժողովի նախագահ
Բաբկեն Արարքցյան

22.07.1995—04.02.1998
Հաջորդող
Խոսրով Հարությունյան



Parliament Yerevan building.jpg ՀՀ ԱԺ նախագահներ Parliament Yerevan building.jpg

Բաբկեն Գուրգենի ԱրարքցյանԽոսրով Մելիքի ՀարությունյանԿարեն Սերոբի ԴեմիրճյանԱրմեն Ավագի ԽաչատրյանԱրթուր Վահանի ԲաղդասարյանՏիգրան Սուրիկի ԹորոսյանՀովիկ Արգամի ԱբրահամյանՍամվել Պարգևի Նիկոյան

Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով