Արթուր Բաղդասարյան
Արթուր Վահանի Բաղդասարյան , ՀՀ պետական և քաղաքական գործիչ, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ
Ծնվել է 1968 թվականի նոյեմբերի 8-ին, Երևանում: 1985 թվականին ավարտել է Երևանի Խ.Աբովյանի անվան թիվ 2 միջն. դպրոցը: 1992 թվականին ավարտել է Երևանի Պետական Համալսարանի իրավաբանական ֆակուլտետը: 1997 թվականին ավարտել է Ռուսաստանի Դաշնության Նախագահին առընթեր պետական ծառայության ակադեմիան (գերազանցության դիպլոմով) 1995 թվականին ստացել է իրավագիտության թեկնածուի, 1997-ին` իրավագիտության դոկտոր, պրոֆեսորի կոչում: 1988-1989 թվականներին ծառայել է խորհրդային բանակում: 1989-1993 թվականներին աշխատել է «ՙԱվանգարդ՚» թերթի խմբագրությունում` որպես թղթակից, բաժնի վարիչ, խմբագրի տեղակալ: 1993-1995 թվականներին վարել է Երևանի Շենգավիթի շրջխորհրդի գործկոմի նախագահի տեղակալի պաշտոնը: 1995 թվականին ընտրվել է ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր: 1998-1999 թվականներին եղել է ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ: 1999-2003 թվականներին` ՀՀ Ազգայի Ժողովի պատգամավոր, ԱԺ «ՙՕրինաց Երկիր՚» խմբակցության ղեկավար: 2003-2006 թվականներին ` ՀՀ Ազգային Ժողովի նախագահ: 2007-2008 թվականներին `ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր, ԱԺ «ՙՕրինաց երկիր»՚ խմբակցության ղեկավար 2008-ի մայիսի 4-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար: Տիրապետում է հայերեն, ռուսերեն, ֆրանսերեն, անգլերեն լեզուներին: 2000 թվականից Հայաստանում Ֆրանսիական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահն է, 2002 թվականից` Եվրոպական տարածաշրջանային ակադեմիայի հոգաբարձուների խորհրդի նախագահը: Մի շարք գիտական մենագրությունների, 100-ից ավելի գիտական և հրապարակախոսական հոդվածների հեղինակ է: Պարգևատրվել է աշխարհի մի շարք երկրների բարձրագույն շքանշաններով և պարգևներով: Ամուսնացած է, ունի երկու դուստր և մեկ որդի:։[1]
| Նախորդող պաշտոնը հիմնադրվել է |
«Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյան 1997թ. - |
Հաջորդող - |
| Նախորդող - |
ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արթուր Բաղդասարյան 05 փետրվարի 1998թ. - 18 հունիսի 1999թ. |
Հաջորդող Վիկտոր Դալլաքյան |
| Նախորդող պաշտոնը հիմնադրվել է |
ՀՀ Ազգային ժողովի «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Արթուր Բաղդասարյան 18 հունիսի 1999թ. - 11 հունիսի 2003թ. |
Հաջորդող Սամվել Բալասանյան |
| Նախորդող Արմեն Խաչատրյան |
ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյան 12 հունիսի 2003թ. - 21 մայիսի 2006թ. |
Հաջորդող Տիգրան Թորոսյան |
| Նախորդող Սամվել Բալասանյան |
ՀՀ Ազգային ժողովի «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Արթուր Բաղդասարյան 07 հունիսի 2007թ. - 04 մայիսի 2008թ. |
Հաջորդող Հեղինե Բիշարյան |
| Նախորդող Արմեն Գևորգյան |
ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյան 04 մայիսի 2008թ. - |
Հաջորդող - |
References [խմբագրել]
| ՀՀ ԱԺ նախագահներ | ||
|
Բաբկեն Գուրգենի Արարքցյան • Խոսրով Մելիքի Հարությունյան • Կարեն Սերոբի Դեմիրճյան • Արմեն Ավագի Խաչատրյան • Արթուր Վահանի Բաղդասարյան • Տիգրան Սուրիկի Թորոսյան • Հովիկ Արգամի Աբրահամյան • Սամվել Պարգևի Նիկոյան |
||