Գեորգի Պետրոսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Պետրոսյան Գեորգի Միքայելի (ծնվել է 10. 1, 1953, Ստեփանակերտում), պետական քաղաքական գործիչ։ ԼՂՀ նախագահի խորհրդական։ ՀՅԴ բյուրոյի անդամ։ 2007-2011թթ. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Արտաքին գործերի նախարար։

1992-ի հունվար-ապրիլին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահի տեղակալ։

1992-ի ապրիլից 1993-ի հունիսը՝ Գերագույն խորհրդի նախագահի պաշտոնակատար։ ՀՀԴ կուսակցության անդամ (1989-ից)։ 1971-73-ին ծառայել է խորհրդային բանակում։ Ավարտել է Մինսկի ռադիոտեխնիկական ինստիտուտը (1978)։ 1980-90-ին աշխատել է Ստեփանակերտի կոնդենսատորների գործարանում՝ տեխնիկական վերահսկողության բաժնի պետ, ապա՝ գլխավոր տեխնոլոգ։

1988-ից գործուն մասնակցություն է ունեցել Ղարաբաղյան շարժմանը։ Եղել է «Կռունկ»կոմիտեի, «Միացում» հասարակական-քաղաքական կազմակերպության, ԼՂ Ազգային խորհրդի անդամ։ 1997-99-ին՝ Արցախի «Հայ դատ» ուսումնական կենտրոնի տնօրեն, 2000-2007թթ. և 2011թ.-ից՝ ԼՂՀ նախագահի խորհրդական, 2007-2011թթ.՝ ԼՂՀ Արտաքին գործերի նախարար։ ՀՀ ԳԽ (1990-95), ԼՂՀ ԳԽ (1992-95) պատգամավոր։

Նախորդող
Արման Մելիքյան
ԼՂՀ Արտաքին գործերի նախարար
Գեորգի Պետրոսյան

2007-2011
Հաջորդող
Վասիլի Աթաջանյան (պաշտոնակատար), Կարեն Միրզոյան