Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկ
| Այս հոդվածը տեղեկատվական աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով այդ աղբյուրներին հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկը (ՎԶԵԲ) (անգլերեն՝ European Bank for Reconstruction and Development (EBRD)) բանկ է, որը հիմնադրվել է 1991 թվականին: ՎԶԵԲ-ն ունի 30 անդամ երկիր Միջին Եվրոպայից մինչև Միջին Ասիա: Բանկի առաքելությունը նախկին կոմունիստ երկրներին իրենց մասնավոր հատվածները հաստատելու աջակցությունն էր:
Բանկի հիմնական գրասենյակը գտնվում է Լոնդոնում, և այն պատկանում է 61 երկրի և երկու միջազգային հաստատության: Չնայած իր հասարակական սեկտորի բաժնետերերի, ՎԶԵԲ-ը հիմնականում մասնավոր ձեռնարկություններին է ներդրում կատարում, սովորաբար առևտրային գործընկերների հետ միասին:
Հայաստանը ՎԶԵԲ-ի անդամ [խմբագրել]
Հայաստանը ՎԶԵԲ-ի անդամ է դարձել 1992թվականի դեկտեմբերի 7-ին, և ՎԶԵԲ-ի կապիտալում նրա բաժնեմասը կազմում է 10մլն եվրո: 2010թվականի փետրվար ամսվա դրությամբ ՎԶԵԲ-ը Հայաստանին տրամադրել է 393մլն եվրո ֆինանսավորում` 77ծրագիր իրականացնելու նպատակով: ՎԶԵԲ-ի հետ համագործակցության հիմնական ոլորտներն են` էներգետիկան, տրանսպորտը, ֆինանսական հատվածը:
2009 թվականին ՎԶԵԲ-ը տրամադրել է 85,2մլն եվրո ֆինանսական օժանդակություն` վարկերի տրամադրման տեսքով: Մասնավորապես`
- 2009թ. ապրիլին ՎԶԵԲ-ը ստորագրել է 42մլն եվրոյի վարկավորման պայմանագիր Հայաստանի Էլեկտրական Ցանցի հետ:
- 2009թ. հունիսին 4,2մլն եվրո վարկ է տրամադրվել Էլիտ Հոլդինգին:
- 2009թ. ՎԶԵԲ-ը հաստատել 3,6 մլն եվրոյի վարկ և մասնակցություն Սթար Դիվայդ ՓԲԸ-ի կապիտալում:
- 2009թ. ՎԶԵԲ-ը 4,2մլն եվրո արժողությամբվարկի տրամադրման հավանություն է տվել երկու` Սարանիստ և Արմ Գլաս ձեռնարկություններին վարկավորելու համար:
2010թ. ստորագրվել են հետևյալ ծրագրերը.
- 3.7մլն եվրո ՓՄՁ վարկային գիծ Արմսվիս բանկի հետ,
- 7,4մլն եվրո միջին ձեռնարկությունների ֆինանսավորման գիծ Ամերիաբանկի հետ:
- 3,7մլն եվրո ՓՄՁ վարկային գիծ և 3,7մլն եվրո միջին ձեռնարկությունների համաֆինանսավորման գիծ Բիբլոս Բանկ Արմենիայի հետ: