Նաիրիտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Նաիրիտ, արհեստական կաուչուկ արտադրող գործարան Երևանում, հիմվել է Խորհրդային Միությունում 1940 թվականին, և նախկին ԽՍՀՄ երկրների և ներքին շուկային մատակարարել է մոտ 34 տեսակի քիմիական արտադրանք։[1] Այժմ Նաիրիտը Անկախ պետությունների համագործակցության և Արևելյան Եվրոպայի երկրներում քլորոպրենային կաուչուկների և լատեքսների միակ արտադրողն է։[2]

Պատմություն[խմբագրել]

Նաիրիտը հիմնվել է 1940 թվականին, Խորհրդային Հայաստանում։[1] 1989 թվականին, գործարանը փակվել է բնապահպանական նկատառումներով։ Գործարանը մասամբ վերագործարկվել է 1992 և 1993 թվականներին։[3]

2006 թվականի օգոստոսի 18-ին[2] Ռայնովիլ Փրոփըրթի Լիմիթիդ միջազգային ընկերությունը 40 միլիոն դոլարով գնել է Նաիրիտ Գործարանի 90% բաժնետոմսերը։ Ընկերությունը հիմնվել է լեհական Սամեքս, ամերիկական Ինտերտեքս և ըստ մի աղբյուրի ռուսական Եվրոգազ[3], իսկ ըստ մի այլ աղբյուրի մի գերմանական ընկերության[4] կողմից, հատուկ այս գործարքի համար։ Գործարանի բաժնետոմսերի մնացյալ 10%-ը պատկանում է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության։[3]

2007 և 2008 թթ․ գործարանը կաուչուկի արտադրանքը համեմատած նախկին երեք տարվա հետ ավելացրել է 20.6%-ով։[3] 2008 թ․ նոյեմբեր 1-ի դրությամբ գործարանում աշխատում էր 2742 մարդ։[5] 2008 թ․ դեկտեմբերի 1-ին, Նաիրիտը աշխատանքը դադարեց ֆինանսական ճգնաժամի պատճառով, և մոտ 1500 աշատողներ աշխատանքից ազատվեցին։[3]

2013 թ. «Նաիրիտ» գործարանի աշխատակիցների խնդրով զբաղվում է ԿԱՄՔ քաղաքացիական շարժումը: «Նաիրիտ» գործարանի վերագործարկման և աշխատակիցների աշխատավարձերին վերաբերվող որևէ պաշտոնական տեղեկատվություն չներկայացվեց, այդ իսկ պատճառով փետրվարի 12-ին ժամը 14:00-ին ԿԱՄՔ քաղաքացիական շարժումը կազմակերպեց ինքնաբուխ ցույց կառավարության շենքի դիմաց իսկ հետո նախագահականի դիմաց ինչից հետո վճարվեցին աշխատակիցների աշխատավարձերը: ԿԱՄՔ քաղաքացիական շարժումը առայսօր շարունակում է իր պայքարը իշխանությունների դեմ՝ «Նաիրիտ» գործարանի աշխատակիցներին աշխատանքով ապահովելու և կուտակված աշխատավարձերի վճարման խնդրի վերջնական հաստատման համար:

Վթարներ[խմբագրել]

2006 թվական[խմբագրել]

2006 թ․ սեպտեմբերի 23-ին Նաիրիտում տեղի է ունեցել պայթյուն։ Սեպտեմբերի 14-22-ին գործարանում տեղի էր ունեցել քլորոպրենի թորում։ Արդյունքում կուտակվել էին 6,1 մ³ անօգուտ քլորոպրեն և 143 մ³ քլորոպրենի օրգանական թափոն, որոնք հավաքվել և դրվել են վտանգավոր ոչ-սառեցված գոտում։

Գործարանի փորձագետները որոշում են թափոնների ամանները մնացորդների հետ խառնել և վառել։ Արդյունքում ստեղծվում մի շատ պայթուցիչ նյութ։ Հետաքննությունը պարզում է, որ գործարանի սարքերում էլ մի շարք անհետևողականություններ են եղել.

Պայթյունի արդյունքում տուժեց 4 աշխատող, վնասվեց 7 ավտոմեքենա։ Ջրամատակարարման համակարգի վնասը կազմեց 6,5 միլինոն դրամ, իսկ Երևան-Մեղրու ճանապարհային հատվածի վնասվածքը՝ ևս 6,5 միլիոն դրամ։ Շրջակա միջավայրին հասցված վնասը 1,5 միլիոն դրամ էր։ Աղետի վայրում վնասվեցին նաև բնակելի տներ։

Գործարանի երեք աշխատողներ՝ Սմբատ Ղազարյանը, Հովհաննես Հովհաննիսյանը և Մերուժան Գրիգորյանը մեղավոր ճանաչվեցին պայթուցիկ նյութերի անվտանգության չափերի խախտման համար, ըստ 231 ՀՀ Քրեական Օրենքի 2-րդ մասի։[4]

Աղբյուրներ[խմբագրել]

Նաիրիտցիները կհավաքվեն նախագահականի դիմաց

Արտաքին հղումներ[խմբագրել]