Թաթուլ Մարգարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Թաթուլ Մարգարյան, հայ դիվանագետ, Ամերիկայի Միացյալ Նահանգներում և Մեքսիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան։

Կենսագրություն[խմբագրել]

Կրթությունը[խմբագրել]

Ավարտել է Երևանի Ժողովրդական Տնտեսության Համալսարանը, ստացել է տնտեսական գիտությունների թեկնածուի աստիճան նույն hամալսարանից։

Միջազգային Հարաբերությունների և Քաղաքագիտության մագիստրոսի աստիճան է ստացել Ջոնս Հոփկինսի hամալսարանից և գիտությունների թեկնածուի աստիճան՝ Լոնդոնի Քաղաքագիտության և Տնտեսագիտության hամալսարանից։

Աշխատանքային գործունեությունը[խմբագրել]

  • 1990-1991թթ. – ՀՀ Գերագույն Խորհրդի փոխնախագահի օգնական
  • 1991-1992թթ. – ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար
  • 1991-1994թթ. – ՀՀ փոխնախագահի օգնական, այնուհետև խորհրդական
  • 1994-1999թթ. – ԱՄՆ-ում ՀՀ Առաքելության ղեկավարի տեղակալ, դեսպանորդ
  • 1999-2000թթ. – ՀՀ ԱԳ նախարարի խորհրդական
  • 2000-2005թթ. – ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ
  • 2002-2003թթ. – Լեռնային Ղարաբաղի բանակցություններում ՀՀ նախագահի հատուկ ներկայացուցիչ
  • 2005 թվականից – ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, Ամերիկյան Պետությունների Կազմակերպությունում ՀՀ ներկայացուցիչ
  • 2012թ. ապրիլից - 2013թ. դեկտեմբերի 28 - համատեղության կարգով Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեքսիկական Միացյալ Նահանգներում

Այլ[խմբագրել]

Օտար լեզուներ՝ ռուսերեն, անգլերեն

Ամուսնացած է, ունի երեք որդի։

2011թ. սեպտեմբերի 3-ին պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով։

Աղբյուրներ[խմբագրել]