Հայկական պետական մանկավարժական համալսարան
|
|
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը։ |
Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան, Հայաստանի Հանրապետությունում գործող բարձրագույն ուսումնական հաստատություն: Ստեղծվել է 1922 թ. նոյեմբերի 7-ին որպես Մանկավարժական ինստիտուտ: 1948 թ.-ից կրում է մեծ լուսավորիչ ու մանկավարժ Խ. Աբովյանի անունը:
Իր հիմնադրման առաջին տարում ինստիտուտն ուներ 3 ֆակուլտետ, մի քանի տասնյակ ուսանողներ և դասախոսներ: 1923 թ. այն տվել է եռամյա կրթությամբ առաջին շրջանավարտները: Հետագա տարիներին ինստիտուտը մի քանի անգամ միացվում է Երևանի պետական համալսարանին, անջատվում, վերակառուցվում, ենթարկվում բովանդակային փոփոխությունների և փոխում ուղղվածությունը:
1932-33 ուսումնական տարում ինստիտուտում գործում էին Ֆիզիկամաթեմատիկական, Պատմատնտեսագիտական, Բիոլոգիական, Մանկաբանական-մանկավարժական և Քիմիական Ֆակուլտետները, Ֆիզիկայի, մաթեմատիկայի, պատմության, տնտեսագիտության, անասնապահական, դաշտավարական, նախադպրոցական, մանկավարժական, քիմիայի բաժինները:
Հայրենական մեծ պատերազմի նախօրյակին բացվում են նոր ֆակուլտետներ, հեռակա և երեկոյան բաժիններ: Ինստիտուտն իր հազարից ավելի ուսանողներով դառնում է հանրապետության առաջատար բարձրագույն ուսումնական հաստատություններից մեկը:
Հայրենական մեծ պատերազմը նոր վերափոխումների առաջ է կանգնեցնում նաև բուհական համակարգը: Մանկավարժական ինստիտուտի դասախոսներից և ուսանողներից շատերը մեկնում են ռազմաճակատ, ուսման տևողությունը սահմանափակվում է երեք տարով, կրճատվում է ընդունելությունը:
1944-45 ուսումնական տարում վերաբացվեց բնագիտական ֆակուլտետը: Ավելացավ ինչպես դասախոսների, այնպես էլ ուսանողների թիվը: 1946-47 ուսումնական տարում ինստիտուտի վեց ֆակուլտետներում սովորում էին 1034 ուսանողներ: Հաջորդ` 1948-49 ուսումնական տարում, կրթօջախում բացվում է նոր` հոգեբանության-տրամաբանության ֆակուլտետը, որը գոյատևում է մինչև 1955-56 ուսումնական տարին:
1956 թվականին ինստիտուտում ստեղծվում են նոր բաժիններ: Վերակառուցվում է հոգեբանության ֆակուլտետը: Հիմնադրվում է մանկավարժության ֆակուլտետը` դպրոցական և նախադպրոցական բաժիններով, ստեղծվում են փայտամշակման, մետաղամշակման արհեստանոցներ և ավտոմեքենաների ու գյուղգործիքների լաբորատորիա: Բարեփոխումների ընթացքում ինստիտուտի կյանքում տեղի ունեցած իրադարձություններից մեկն էլ եղավ բուհին կից հոգեբանության պրոբլեմային լաբորատորիայի ստեղծումը (1957 թվական):
Գիտամանկավարժական և ուսուցչական կադրերի պատրաստման գործում ունեցած մեծ ծառայությունների ու ակնառու հաջողությունների համար ինստիտուտն արժանանում է կառավարական պարգևների: Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանն այսօր իր 10 ֆակուլտետներով, 50-ից ավելի ամբիոններով և ուսանողների թվով Հայաստանի Հանրապետության ամենախոշոր բարձրագույն ուսումնական հաստատություններից մեկն է: Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը գիտական կադրեր է պատրաստում ողջ հանրապետության, Արցախի և Սփյուռքի հայ կրթօջախների համար: Համալսարանն ունի դրոշ, օրհներգ, զինանշան, Խ. Աբովյանի անվան ոսկեզօծ հուշամեդալ:
Բովանդակություն |
[խմբագրել] Կրթական համակարգ
Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը, լինելով հանրապետության մանկավարժական կադրեր պատրաստող մայր բուհը, 2004 թ.-ից իրականացնում է եռաստիճան (բակալավրիատ, մագիստրատուրա, ասպիրանտուրա) կրթական համակարգ` համապատասխան ուսումնական պլաններով ու ծրագրերով: Ուսման ժամկետը բակալավրիատում 4 տարի է, մագիստրատուրայում` մինչև 2 տարի: 2007-2008 թվականներից համալսարանի բոլոր ֆակուլտետներն անցել են կրեդիտային համակարգի: Սահմանված են ուսումնական պարապմունքների հետևյալ տեսակները` դասախոսություն, լաբորատոր, գործնական, անհատական պարապմունքներ, սեմինար, մանկավարժական պրակտիկա և այլն: Ուսումնական գործընթացն ավարտվում է որակավորման քննությունների և ավարտական աշխատանքների պաշտպանությամբ: Համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը հետևյալն է` 1 ակադեմիկոս, 46 գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, 39 պրոֆեսոր, 81 գիտությունների թեկնածու, դոցենտ, 62 դոցենտ, 43 գիտությունների թեկնածու, ասիստենտ, 56 ասիստենտ, 56 գիտությունների թեկնածու, դասախոս և 365 դասախոս: Համալսարանի վարչատնտեսական, ուսումնաօժանդակ և սպասարկող անձնակազմը` 463 մարդ: Համալսարանի ուսանողների թիվը առկա և հեռակա համակարգում կազմում է` 12598 (առկա ուսուցմամբ` 8135, հեռակա ուսուցմամբ` 4463), որից 1574-ը սովորում է պետպատվերի անվճար համակարգում, իսկ 11024-ը` վճարովի համակարգում:
[խմբագրել] Ֆակուլտետները
Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետ
[խմբագրել] Ամբիոնները
[խմբագրել] Հոգեբանության տեսության և պատմության ամբիոն
[խմբագրել] Տարիքային և մանկավարժական հոգեբանության ամբիոն
ՀՊՄՀ Տարիքային և մանկավարժական հոգեբանության ամբիոնը հիմնադրվել է 2010 թվականին:
[խմբագրել] Կիրառական հոգեբանության ամբիոն
[խմբագրել] Մասնագիտությունների ցանկ
- Հայոց լեզու և գրականություն
- Ռուսաց լեզու և գրականություն
- Պատմություն
- Իրավագիտություն (Մանկավարժություն)
- Մաթեմատիկա
- Ինֆորմատիկա
- Կենսաբանություն
- Քիմիա
- Աշխարհագրություն
- Բնապահպանություն և բնօգտագործում (Բնապահպանություն)
- Ֆիզիկա
- Բնագիտություն
- Տեխնոլոգիա և ձեռնարկչություն
- Կերպարվեստ և գծագրություն (գծագրություն)
- Նախադպրոցական մանկավարժություն և հոգեբանություն
- Տարրական կրթության մանկավարժություն և մեթոդիկա
- Տարրական կրթության մանկավարժություն և մեթոդիկա (Ռուսաց լեզվի ուսուցմամբ)
- Տիֆլոմանկավարժություն
- Սուրդոմանկավարժություն
- Օլիգոֆրենոմանկավարժություն
- Լոգոպեդիա
- Հատուկ հոգեբանություն
- Շտկող մանկավարժություն և հատուկ հոգեբանություն (Էրգոթերապիա)
- Շտկող մանկավարժություն և հատուկ հոգեբանություն (Նախադպրոցական)
- Մանկավարժություն և հոգեբանություն
- Սոցիալական մանկավարժություն
- Զինվորական մանկավարժություն և հոգեբանություն
- Մանկավարժություն և սոցիոլոգիա
- Անգլերեն լեզու
- Գերմաներեն լեզու
- Ֆրանսերեն լեզու
- Կերպարվեստ և գծագրություն
- Մշակութաբանություն
- Կերպարվեստի պատմություն և տեսություն
- Լրագրություն (Հեռուստալրագրություն)
- Լրագրություն (Ռադիոլրագրություն)
- Երաժշտական կրթություն
- Ռեժիսուրա (Մասսայական հանդիսությունների ռեժիսուրա)
- Ռեժիսուրա (Հեռուստաֆիլմերի և հեռուստածրագրերի ռեժիսուրա)
- Պարարվեստի մանկավարժություն
- Գրադարանային և տեղեկատվական աղբյուրներ
- Սոցիալ-մշակութային գործունեություն. Թանգարանային գործ և հուշարձան. պահպանություն
- Սոցիալ-մշակութային գործունեություն. Փողային և էստրադային նվագախմբերի ղեկավարում
- Սոցիալ-մշակութային գործունեություն. Ժողովրդական գործիքների նվագ. ղեկավարում
- Սոցիալ-մշակութային գործունեություն. գեղարվեստական լուսանկարչություն
- Սոցիալ-մշակութային գործունեություն. Օպերատորություն
- Սոցիալ-մշակութային գործունեություն. Կառավարում (մենեջմենթ)
Բակալավրիատի բոլոր 47 մասնագիտությունների գծով առկա ուսուցումն իրականացվում է նաև մագիստրատուրայում: