Ղուկաս Չուբարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ղուկաս Չուբարյան
Chubaryan.jpg
քանդակագործ
Բնագիր ԱԱՀ՝
Ծննդյան օր՝ Հունիսի 16, 1923
Ծննդավայր՝ Երևան, Հայաստան Հայաստան
Վախճանի օր՝ մարտի 23, 2009
Վախճանի վայր՝ Երևան, Հայաստան Հայաստան
Ղուկաս Չուբարյան, «Մեսրոպ Մաշտոց»
1968 Երևան

Ղուկաս Չուբարյան (Հունիսի 16 1923 - մարտի 23, 2009) - հայ քանդակագործ, ՀՍՍՀ ժողովրդական նկարիչ, ՍՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի իսկական անդամ։

[խմբագրել] Կենսագրությունը

Ծնվել է 1923 թվականին Երևանում։ 1942 թվականին ավարտել է Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի տեխնիկումը, 1947-ին Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետական բաժինը, 1950 թվականին Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտը։ Չուբարյանը աշխատում է հաստոցային, մոնումենտալ և մոնումենտալ դեկորատիվ քանդակագործության ասպարեզում։ 1950-1955 թթ. դասավանդել է Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի տեխնիկումում։ 1968 թվականից Երևանի մանկավարժական ինստիտուտում, 1980 թվականից պրոֆեսոր է։ Ցուցադրվում է 1941 թվականից։ Չուբարյանի գործերը գտնվում են Հայաստանի Պետական Պատկերասրահում, Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում, Սանկտ Պետերբուրգի ռուսական թանգարանում և տարբեր մասնավոր հավաքածուներում։ Մահացել է 2009 թվականին։

[խմբագրել] Ստեղծագործությունները

Հաստոցային գործեր

  • Տարիները և մարդիկ 1957 - 1958 թթ քանդակաշար
  • Անահիտի դիմաքանդակը բրոնզ՝ 1952 թ
  • Ասպետը բրոնզ՝ 1952 թ
  • Մոր դիմաքանդակը բրոնզ 1965 թ

Ֆիգուրատիվ հուշարձաններ

Դեկորատիվ քանդակներ

[խմբագրել] Արտաքին հղումներ

Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով