Արամ Քաթանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Արամ Գրիգորի Քաթանյան (ծնվել է 1926 թվականի մարտի 10-ին Երևանում - 1998), հայ սովետական դիրիժոր։ ՀՍՍՀ ժողովրդական արտիստ (1976

1951-ին ավարտել է Երևանի կոնսերվատորիան (Կ․ Ս․ Սարաջևի դասարանը)։ Նույն թվականից՝ Սվերդլովսկի ռադիոյի սիմֆոնիկ նվագախմբի դիրիժոր։ 1958-ից՝ Երևանի Ա․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի դիրիժոր, 1964 - 70-ին և 1974 - 82-ին՝ գլխավոր դիրիժոր։ 1970 - 73-ին՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր և գեղարվեստական ղեկավար։ Քաթանյանի ղեկավարությամբ Երևանում (առաջին անգամ ՍՍՀՄ-ում) իրականացվել են Ի․ Ստրավինսկու «էդիպ արքա» օպերա-օրատորիայի (1963), Լ. Բեռնստայնի «Վեստսայդյան պատմություն» երաժշտական դրամայի (1963), Զ․ Կ․ Մենոտտիի «Հյուպատոսը» (1966), Վ․ Բելլինիի «Նորմա» (1975) օպերաների, ինչպես նաև ժամանակակից հայ կոմպոզիտորների մի շարք օպերաների և բալետների, այդ թվում՝ Ա․ Խաչատրյանի «Սպարտակ» (1961), է․ Հովհաննիսյանի «Հավերժական կուռք» (1966), Գ․ Եղիազարյանի «Անուրջների լիճը» (1968), Ա․ Հարությունյանի «Սայաթ-Նովա» (1969) բեմադրությունը։

Արտաքին հղումներ[խմբագրել]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png