Արսեն Տերտերյան
| Արսեն Տերտերյան | |
|---|---|
| Բնագիր ԱԱՀ՝ | Արսեն Հարությունի Տերտերյան |
| Ծննդյան օր՝ | դեկտեմբերի 22, 1882 |
| Ծննդավայր՝ | Շուշիքենդ, (Արցախ) |
| Վախճանի օր՝ | հոկտեմբերի 6, 1953 |
| Վախճանի վայր՝ | Երևան, (Հայաստան) |
Արսեն Տերտերյան (1882, դեկտեմբերի 22 - 1953, հոկտեմբերի 6) - հայ գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1943), ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1940), պրոֆեսոր, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934-ից։
Ծնվել է Շուշիքենդ գյուղում։ 1892-ին ընդունվել և 1902-ին ավարտել է Շուշիի հոգևոր սեմինարիան։ 1905-ին ավարտել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանը։ 1905-07-ին հայ գրականության պատմություն է դասավանդել Շուշիի հոգևոր սեմինարիայում։ 1905-ին «Տարազ» ամսագրում լույս է տեսել նրա առաջին հոդվածը «Կուլտուրական թե՞ անկուլտուրական» վերնագրով։ 1907-09-ին սովորել է Պետերբուրգի նյարդահոգեբանական ինստիտուտում։ 1909-20-ին գրականության պատմություն և տեսություն է դասավանդել Երևանի թեմական դպրոցում։ 1920-53-ին հայ գրականության պատմություն է դասավանդել Երևանի պետական համալսարանում։ 1929-53-ին եղել է համալսարանի հայ գրականության ամբիոնի վարիչը։ 1943-ին առանց դիսերտացիայի պաշտպանության նրան շնորհվել է բանասիրական գիտությունների դոկտորի աստիճան։ Մահացել է Երևանում։[1]
[խմբագրել] Ա. Տերտերյանի երկերի մատենագրություն
- Միքայել Նալբանդյան։ Ազգության հրապարակախոսը, Ալեքսանդրապոլ, տպարան Ղասապյանցի, 1910 (շապիկի վրա` 1911), 193 էջ։
- Վահան Տերյան։ Ցնորքի, ծարավի և հաշտության երգիչը, Թիֆլիս, տպարան «Հերմես», 1910, 106 էջ։
- Հովհաննես Թումանյան։ Հայրենի եզերքի քնարերգություն, Վաղարշապատ, 1911, 84 էջ։
- Շիրվանզադե, Հայ ընտանիքի ինտելեգենտի վիպասանը (երեսնամյա գրական գործունեության առթիվ), Թիֆլիս, տպարան «կուլտուրա», 1911, 198 էջ (հրատարակություն «Գեղարվեստ» հանդեսի)։
- Հովհաննես Հովհաննիսյան, Սիրո և կարեկցության երգիչը (երեսնամյա հոբելյանի առթիվ), Երևան, տպարան «Լույս», 1912, 104 էջ։
- Մուրացանը որպես մտածող և գեղագետ։ Գրական քննադատական ուսումնասիրություն (արտատպած «Շողեր» ժողովածուից), Ս, Պետերբուրգ, 1913, 139 էջ։
- Նար-Դոսի ստեղծագործությունը։ Գրական քննադատական ուսումնասիրություն, Թիֆլիս, տպարան Ա. Մ. Կերեսելիձեի, 1913, 75 էջ։
- Լևոն Շանթ։ Սեռի և դասալքության երգիչը, Վաղարշապատ, 1913։
- Հայոց նոր գրականություն (համառոտ դասընթաց), պրակ 1, Երևան, Երևանի համալսարանի հրատարակչություն, 1922, 45 էջ։
- Նկատողություններ մեր գյուղագիրների մասին, Երևան, Երևանի համալսարանի հրատարակչություն, 1927, 63 էջ։
- Հայոց նոր գրականության պատմություն. 19-20-րդ դդ. (Առաջադրանք 1. Հայոց նոր գրականության սկզբնավորումը և Խաչատուր Աբովյանը, 22 էջ։ Առաջադրանք 2. Աբովյանի գրական դպրոցը և Պերճ Պռոշյանը, 27 էջ։ Առաջադրանք 3։ Ղ. Աղայանը իբրև վիպագիր և մանկական բանաստեղծ, 27 էջ։ Առաջադրանք 4։ «Հյուսիսափայլի» շրջան, 32 էջ։ Առաջադրանք 5. Գամառ-Քաթիպա և Սմբատ Շահազիզ, 27 էջ։ Առաջադրանք 6։ Րաֆֆի, 30 էջ։ Առաջադրանք 7։ Մուրացան և դարավերջի գյողագիրները, 30 էջ։ Առաջադրանք 8։ Նար-Դոս, 38 էջ), Երևան, Երևանի համալսարանի հրատարակչություն, 1930 (ձեռագրի իրավունքով)։
- Հայոց նոր գրականության պատմություն. 19-20-րդ դդ. (Առաջադրանք 1. Վրթանես Փափազյան, 55 էջ։ Առաջադրանք 2. Ծերենց, 32 էջ։ Առաջադրանք 3. Սրբուհի Տյուսաբ և «ռոմանտիկ ոճի» խնդիրը, 20 էջ։ Առաջադրանք 4. Արևելահայ լիբերալիզմի նոր շրջանը, 30 էջ։ Առաջադրանք 5. Արևելահայ լիբերալիզմը և ռեալական արվեստը, 38 էջ։ Առաջադրանք 6. Հովհաննես Հովհաննիսյան, 26 էջ։ Առաջադրանք 7. Հովհաննես Թումանյան և «Գուգարքի երգիչները», 69 էջ։ Առաջադրանք 8։ Հակոբ Հակոբյանը և իր հաջորդները, 74 էջ), Երևան, Երևանի համալսարանի հրատարակչություն, 1931 (ձեռագրի իրավունքով)։
- Հայոց նոր գրականության պատմություն։ 19-20-րդ դդ. (սղագրված դասախոսություններ ձեռագրի իրավունքով), պրակ 1, Վ. Փափազյան, Երևան, Երևանի համալսարանի հրատարակչություն, 1938, 61 էջ։
- Հայոց նոր գրականության պատմություն։ 19-20-րդ դդ. (սղագրված դասախոսություններ ձեռագրի իրավունքով), պրակ 2, Հ. Հովհաննիսյան, Երևան, Երևանի համալսարանի հրատարակչություն, 1938, 80 էջ։
- Հայոց նոր գրականության պատմություն։ 19-20-րդ դդ. (սղագրված դասախոսություններ ձեռագրի իրավունքով), պրակ 3, Հ. Թումանյան, Երևան, Երևանի համալսարանի հրատարակչություն, 1938, 94 էջ։
- Հայոց նոր գրականության պատմություն։ 19-20-րդ դդ. (սղագրված դասախոսություններ ձեռագրի իրավունքով), պրակ 4, Ա. Ծատուրյան, Երևան, Երևանի համալսարանի հրատարակչություն, 1939, 72 էջ։
- Հայոց նոր գրականության պատմություն։ 19-20-րդ դդ. (սղագրված դասախոսություններ ձեռագրի իրավունքով), պրակ 5, Ա. Իսահակյան, Երևան, Երևանի համալսարանի հրատարակչություն, 1939, 111 էջ։
- Հայոց նոր գրականության պատմություն։ 19-20-րդ դդ. (սղագրված դասախոսություններ ձեռագրի իրավունքով), պրակ 6, Շ. Կուրղինյան, Երևան, Երևանի համալսարանի հրատարակչություն, 1939, 43 էջ։
- Հայոց նոր գրականության պատմություն։ 19-20-րդ դդ. (սղագրված դասախոսություններ ձեռագրի իրավունքով), պրակ 7, Հ. Հակոբյան, Երևան, Երևանի համալսարանի հրատարակչություն, 1939, 76 էջ։
- Հայոց նոր գրականության պատմություն։ 19-20-րդ դդ. (սղագրված դասախոսություններ ձեռագրի իրավունքով), պրակ 8, Վ. Տերյան, Երևան, Երևանի համալսարանի հրատարակչություն, 1939, 58 էջ։
- Աբովյանի ստեղծագործությունը, Երևան, Երևանի համալսարանի հրատարակչություն, 1941, 389 էջ։
- Հայ հայրենասեր գրողներ (երկու դիմագիծ։ 1. Հ. Թումանյանի հայրենասիրական պոեզիան։ 2. Ղ. Աղայանը և ժողովրդական հերոսությունը), Երևան, Երևանի համալսարանի հրատարակչություն, 1942, 140 էջ։
- Ռուս մեծ առակախոս բանաստեղծը։ Կռիլովի մահվան հարյուրամյակի առթիվ։ 1844-1944, Երևան, Հայպետհրատ, 1944, 120 էջ։
- Հայ կլասիկներ, Երևան, Երևանի համալսարանի հրատարակչություն, 1944, 911 էջ։
- Բրյուսովը և հայ կուլտուրան, Երևան, Հայպետհրատ, 1944, 175 էջ։
- Վ. Գ. Բելինսկի։ Ռուս մեծ քննադատ-հրապարակախոսը։ Մահվան հարյուրամյակի առթիվ։ 1848-1948, Երևան, Երևանի համալսարանի հրատարակչություն, 1948, 588 էջ։
- Պերճ Պռոշյան, Երևան, ՀՍՍՀ ԳԱ, 1955, 248 էջ։
- Շիրվանզադեի գրական տիպերի հանրագիտարանը, Երևան, ՀՍՍՀ ԳԱ, 1959, 427 էջ։
- Երկեր, Երևան, Հայպետհրատ, 1960, 762 էջ։
- Մուրացան, Երևան, Երևանի համալսարանի հրատարակչություն, 1971, 280 էջ։
- Երկեր, Երևան, Երևանի համալսարանի հրատարակչություն, 1980, 492 էջ։
[խմբագրել] Աղբյուրներ
- ↑ (1986) Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող», էջ 556-557.