Հյուսիսափայլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

«Հյուսիսափայլ»՝ գրական-գեղարվեստական ամսագիր, որը լույս է տեսել 1858-1864 թվականներին Մոսկվայում։ Խմբագիրն է եղել Ստեփանոս Նազարյանը։ Այստեղ են առաջին անգամ տպագրվել Միքայել Նալբանդյանի արձակ և չափածո շատ գործեր, հրապարակախոսական-քննադատական հոդվածները և այլն։ Ամսագրին աշխատակցել են նաև Րաֆֆին և Ռափայել Պատկանյանը։ Ամսագրի ծավալը մոտավորապես 64-80 էջ էր, չափը` 24х16 սմ: Տպագրվում էր Լազարյան Ճեմարանի տպարանում: Ամսագիրն ուներ լուսավորչական ու դաստիարակչական ուղղվածություն: Ամսագրի խմբագիրն էր լուսավորիչ-հրապարակախոս, Արևելյան լեզուների Լազարյան ինստիտուտի հայ բանասիրության ամբիոնի վարիչ Ստեփանոս Նազարյանը: Ամսագրին ակտիվորեն աշխատակցում էր հեղափոխական դեմոկրատ Միքայել Նալբանդյանը (գլխավոր աշխատակից): Ամսագրում հրապարակվում էր Նալբանդյանի արձակն ու բանաստեղծությունները: “Հյուսիսափայլը”, հռչակելով լուսավորչական ու ժողովրդավարական գաղափարները, պահանջում էր հասարակական կյանքի բոլոր ոլորտների բարեփոխումներ, պայքար էր մղում ազգայնական պահպանողականության, ռեակցիոն կղերականների դեմ: Ենթարկվում էր հետապնդումների գրաքննության և ռեակցիոն հայ մամուլի կողմից: Հետևելով “Սովրեմեննիկ” ամսագրի օրինակին և հաճախակի օգտվելով դրա նյութերից, “Հուսիսափայլը” հոդվածներ էր հրատարակում բնագիտական, փիլիսոփայական, պատմական, բարոյա-էթիկական և այլ թեմաներով, գեղարվեստական ստեղծագործություններ: Տեսական ու կիրառական պայքար վարելով գրաբարի և բարբառներով տարվածության դեմ, “Հյուսիսափայլը” ամրացնում էր նոր գրական լեզվի` աշխարհաբարի իրավունքները: Ամսագիրը զգալի ազդեցություն գործեց հայ գրականության ու քննադատության զարգացման վրա: Ամսագրի հետ համագործակցում էին նաև Րաֆֆին ու Ռաֆայել Պատկանյանը:

“Հյուսիսափայլի” գլխավոր նորարարությունն էր քննադատական ոգին` անցյալի նկատմամբ անհարդուրժողական, քննադատական վերաբերմունքը: 

1864թ.-ին` “Հյուսիսափայլ”-ի գործունեության ավարտից հետո Նազարյանը լքեց հրապարակախոսական ուղին, ինչի մասին հետագայում ցավով էր արտահայտվում Գրիգոր Արծրունին: Ըստ Արծրունու, Նազարյանը, լինելով նորարար ու բարեփոխիչ, մնում էր գրասենյակային գիտնական, այլ ոչ թե “ժողովրդական” գործիչ: Նա չի եղել պայքարող խոսնակ: Այդ իսկ պատճառով նա կոտրվել էր հետապնդումներից ու թշմանակից ու հեռացավ կռվի դաշտից:


[խմբագրել] Աղբյուր

  • Զ․ Մ․ Գրիգորյան, Ա․ Ա․ Ղազինյան, «Գրականություն», 1992, «Լույս» հրատարակչություն, էջ 299։
Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ