Ալեքսանդր Ծատուրյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ծատուրյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ալեքսանդր Ծատուրյան
Ծննդյան անունԱլեքսանդր Հովսեփի Աստվածատրյան
Ծնվել էմարտի 28, 1865(1865-03-28)[1][2]
ԾննդավայրԶաքաթալա, Ռուսական կայսրություն[1][2]
Վախճանվել էմարտի 31, 1917(1917-03-31)[1][2] (52 տարեկան)
Վախճանի վայրԹիֆլիս, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն[1][2]
ԳերեզմանԽոջիվանք
Մասնագիտությունբանաստեղծ, թարգմանիչ և լեզվաբան
Ազգությունհայ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
Ժանրերբանաստեղծություն և narrative poetry?
Ալեքսանդր Ծատուրյան Վիքիքաղվածքում
Ալեքսանդր Ծատուրյան Վիքիդարանում
 Alexander Tsaturyan Վիքիպահեստում

Ալեքսանդր Հովսեփի Ծատուրյան (մարտի 28, 1865(1865-03-28)[1][2], Զաքաթալա, Ռուսական կայսրություն[1][2] - մարտի 31, 1917(1917-03-31)[1][2], Թիֆլիս, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն[1][2]), հայ բանաստեղծ, թարգմանիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսանդր Ծատուրյանը սովորել է ծննդավայրի դպրոցում, աշակերտել Արշակ Ագապյանին, ավարտել (1881 թ) քաղաքային երեքդասյան ուսումնարանը։ Ուսումը շարունակելու համար 1881 թվականի աշնանը մեկնել է Թիֆլիս՝ Ներսիսյան դպրոց ընդունվելու երազանքով, որը չի իրականացել։ Բանվորություն է արել խճուղու շինարարությունում, աշխատել որպես «դուքնի աշկերտ», գործակատար։ 1888 թվականին ընդունվել է Թիֆլիսի արհեստագործական դպրոցը` փականագործի մասնագիտությամբ, սակայն հիվանդության պատճառով կիսատ թողել։ Անհաջողությամբ է ավարտվել նաև 1885 թվականին Էջմիածնի Գևորգյան ճեմարան ընդունվելու փորձը։ Ծատուրյանը վերադառնում է  Թիֆլիս և շարունակում է աշխատակցել «Աղբյուրին»։

Մինչև 1902 թվականը ուսուցչություն է արել Նիժնի Նովգորոդի և Մոսկվայի հայ մեծահարուստների ընտանիքներում, ծառայել բանկային և առևտրական գրասենյակներում։ Եղել է Մ. Բարխուդարյանի՝ 1888 թվականից Մոսկվայում հրատարակված «Հանդես գրական և պատմական»-ի հիմնական աշխատակիցը, իսկ Մ. Բարխուդարյանի բացակայությամբ՝ նաև հրատարակիչը։ Նա միաժամանակ աշխատակցել է «Մուրճ»-ին։ Հայ պարբերականներում հանդես է եկել Սնար, Ալաքյան, Արծիվյան, Շիտակյան ծածկագրերով։ 1902 թվականին դարձել է Մոսկվայի գրական-գեղարվեստական խմբակի անդամ, ծավալել մշակութային գործունեություն[3]։

Ստեղծագործական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

1891 թվականին Մոսկվայում լույս է տեսել նրա բանաստեղծությունների առաջին ժողովածուն, 1898 թվականին՝ երկրորդը։ Ծատուրյանը ժողովրդա-դեմոկրատական հայեցակետից արտացոլել է «կյանքի խորթ զավակների» վիշտն ու տառապանքը, ձաղկել բուրժուական էգոիզմը, դարաշրջանի արատները («Դարուս զավակը», «Մեր դարը», «Դարավերջի բարքերից»)։ Ժամանակի բարքերի մերկացումները նրա քնարերգության մեջ միահյուսվում են ազգային վշտի ու տառապանքի, ազգային-ազատագրական պայքարի մոտիվներին («Տուր ձեռքդ, ընկեր», «Ո՛ւր ես, հայ բլբուլ...», «Դարեր եկան...», «Զինվորի երգը»)[4]։

Ծատուրյանի աշխատանքային երգերում ռեալիստական գույներով պատկերված է դառը քրտինքով իր ապրուստը հոգացող աշխատավորի կյանքը («Սերմնացան», «Երկրի մշակներ», «Այ սև ամպեր», «Գիր»)։ Աշխատանքի փառաբանումն է «Նավավար» բանաստեղծությունը։ Նրա պոեզիային հատուկ հումանիզմն ու ազատասիրական ձգտումները ավելի են խորացել ռուսական առաջին հեղափոխության մթնոլորտում։ Նա տեսել է «աշխատանքի և ոսկու մեծ կռիվը», երգել «բանվոր գնդերի» հերոսամարտը («Բանվորուհու օրորը»)։ Հեղափոխությանը հաջորդած ռեակցիայի տարիներին Ծատուրյանի պոեզիայում դրսևորվել են հակադիր, հաճախ իրարամերժ տրամադրություններ։ Ծատուրյանի սիրո քնարերգության մեջ բուրժուական աշխարհում տիրապետող բարոյա-էթիկական ըմբռնումներին հակադրվում է անհատի ազատության ու երջանկության երազանքը։ Բանաստեղծի բնության երգերը մեծ մասամբ սոցիալ-հասարակական կյանքն արտացոլող այլաբանական պատկերներ են։ Դրանց պսակն է «Ղրիմի ալբոմից» (1896-1898) շարքը։

1901 թվականին լույս է տեսել «Գրչի հանաքներ» երգիծական բանաստեղծությունների ժողովածուն՝ Վ.Սուրենյանցի նկարչական ձևավորումով։ Երգիծանքն ուղղված է ագահ ու տգետ բարեպաշտների դեմ («Բարեպաշտը», «Փրկության ուղի», «Մեղա քեզ, աստված»)։

Ծատուրյանը մասնակցել է Յուրի Վեսելովսկու և Մինաս Բերբերյանի կազմած «Армянские беллетристы» (1893) ժողովածուի նյութերի ընտրության ու թարգմանության գործին, Յու. Վեսելովսկու հետ ռուսերեն է թարգմանել Գաբրիել Սունդուկյանի «Պեպո»-ն։ 1905 թվականին թարգմանել և հրատարակել է «Ռուս բանաստեղծներ» ժողովածուի առաջին հատորը (Ա. Պուշկին, Մ. Լերմոնտով), 1906 թվականին՝ երկրորդը (Ա. Նեկրասով, Ա. Կոլցով, Ի. Նիկիտին, Ա. Պլեչեև)։ Նրա երկերը ռուսերեն են թարգմանել Յու. Վեսելովսկին, Վ. Բրյուսովը, Կոնստանտին Բալմոնտը, Ե․ Պոլոնսկին, Բորիս Սադովսկին։

Ծատուրյանի տեքստերով երգեր են գրել Ա. Սպենդիարյանը («Այ վարդ», «Մի լար, բլբուլ»), Ա. Տեր-Ղևոնդյանը («Արի ընկեր», «Սերմնացան»), Ե․ Բաղդասարյանը («Սիրուն գարուն», «Վերջին անգամ»)։ Ժողովրդական ճանաչում ունեն նրա խոսքերով գրված «Նավավար», «Հայ մայրենին» երգերը։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսանդր Ծատուրյանի գերեզմանը Խոջիվանքի գերեզմանատանը

Ալեքսանդր Ծատուրյանը մահացել է 1917 թվականի մարտի 31-ին Թիֆլիսում։ Թաղված է Խոջիվանքի գերեզմանատանը։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Թարգմանություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում
  • Զարդարեան Ռ. Մեղրագետ։ Զ գիրք.- Կ. Պոլիս։ Տպ. Սանճագճեան, 1914.- 414 էջ.- (Լուսաղբիւր հրատարակչական ընկերություն, թիւ 9).- Բովանդ-ից՝ Պուշկին. Կովկաս։
  • Զուդերման Գ. Ֆրիցխէն։ Դրամա 1 գործողութեամբ. Գէորգ Բրանդէսի քննադատական յօդուածով.- Թիֆլիս, 1901։
  • Լերմոնտով Միխայիլ։ Երկերի ժողովածու երեք հատորով։ Հատոր առաջին.- Երևան։ Հայաստան, 1965.- 449 էջ.- Բովանդ-ից՝ «Նա նստած էր մտախոհ…»; Տերևը։
  • Լերմոնտով Միխայիլ։ Ընտիր երկեր։ Հատոր առաջին։ Բանաստեղծություններ, պոեմներ.- Երևան։ Հայպետհրատ, 1941.- XX, 260, 1 չհ. էջ.- Բովանդ-ից՝ Հիշատակ; Առագաստ; Պաղեստինի ոստը; Կալանավոր; Կազբեկին; Քեզ մի հավատա; Տխուր եմ, տրտում; Ժայռը; Թամարը; Մարգարե; Մելոդիա; Տապանագիր; Նվեր «Դև» պոեմին; Իսմայիլ Բեյ (հատված)։
  • Լուսաբեր։ Չորրորդ տարի։ Երկրորդ տիպ /Կազմ.՝ Ստ. Լիսիցեան, Յովհ. Թումանեան, Լ. Շանթ.- Թիֆլիս։ Տպ. Օր. Ն. Աղանեանցի, 1910.- էջ 27.- Բովանդ-ից՝ Սարերի արքան /Թարգմ. Ա. Ծատուրեան։
  • Լուսաբեր։ Չորրորդ տարի։ Երրորդ տիպ /Կազմ.՝ Ստ. Լիսիցեան, Յովհ. Թումանեան, Լ. Շանթ.- Թիֆլիս։ Տպ. Օր. Ն. Աղանեանցի, 1911.- էջ 27-28.- Բովանդ-ից՝ Սարերի արքան /Թարգմ. Ա. Ծատուրեան։
  • Կարմիր արև։ Չորրորդ տարի /Կազմ.՝ Սուրխաթյան.- Երևան։ Լուսժողկոմատի տպարան Լենինականում, 1923.- 181, 2 չհ. էջ։ Վերատպությունը տե՛ս Երկրորդ տպագրություն.- Երևան։ Պետհրատ, 1924.- 205, 2 չհ. էջ.- Բովանդ-ից՝ Պուշկին Ա. Կովկաս։
  • Մոպասան Գյուի դը։ Երեք զրոյց․- Մոսկուա։ Տպարան Օ. Օ. Հերբէկ, 1889․- 37 էջ։
  • Մոպասան Գի դը։ Ընտիր երկեր.- Երևան։ Հայպոլիգրաֆհրատի N 1 տպարան, 1950.- 691 էջ.- Բովանդ-ից՝ Էյ, գարեջուր։
  • Մոպասան Գյուի դը։ Ընտիր պատմվածքներ /Թարգմ.՝ Դ. Դեմիրճյան, Ստ. Զորյան, Ալ. Ծատուրյան, Ա.Կոթիկյան.- Երևան։ Պետհրատ, 1935.- XI, 218, 1 չհ. էջ.- (Պետհրատի էժանագին գրադարան, N 75-78):
  • Նեկրասով Նիկոլայ։ Բանաստեղծություններ.- Երևան։ Հայպետհրատ, 1953.- 223 էջ.- Բովանդ-ից՝ Ժամանակակից ներբող; Երգ աղերսալի; Անձրևից առաջ; Գող; Մուսա; Երանի անչար այն բանաստեղծին; Հիվանդանոցում;Ծննդավայրում; Խաղաղություն; Օ, երգեր, երգեր; Գիշեր է; Մայրը; Էլեգիա; Անցնում են օրեր; Սերմնացաններին; Օրոր-օրոր; Ծերուկ; Երազ։
  • Նեկրասով Նիկոլայ։ Բանաստեղծություններ.- Երևան։ Հայպետհրատ, 1962.- 108 էջ.- Բովանդ-ից՝ Ժամանակակից ներբող; Գող; Ծննդավայրում; Խաղաղություն; Մայր; Սերմնացաններին։
  • Նեկրասով Նիկոլայ։ Բանաստեղծություններ.- Երևան։ Հայաստան, 1971.- 124 էջ.- Բովանդ-ից՝ Ժամանակակից ներբող; Երանի անչար այն բանաստեղծին։
  • Պուշկին Ալեքսանդր։ Բանաստեղծութիւններ.- Բաքու, 1898.- 114 էջ։
  • Պուշկին Ալեքսանդր։ Բանաստեղծություններ, հեքիաթներ.- Երևան։ Պետհրատ, 1936.- 175, 1 չհ. էջ.- Բովանդ-ից՝ Բաղձանք; Աշնան առաոտ; Շուտ անցան; Ծաղիկ; Առակ; Կովկաս; Թե շրջում ես; Դու հեռավոր; Երկու ասպետ; Ամպ։
  • Պուշկին Ալեքսանդր։ Բանաստեղծություններ։ Պոեմներ; Կապիտանի աղջիկը․- Երևան։ Հայպետհրատ, 1949․- 364 էջ։
  • Պուշկին Ալեքսանդր։ Երկեր հինգ հատորով։ Հատոր 1. Բանաստեղծություններ.- Երևան։ Հայպետհրատ, 1954.- 480 էջ.- Բովանդ-ից՝ Աշնան առաոտ; «Քան անդրանիկ ծաղիկները դաշտերի…»; Փոթորիկ; Մարգարե; Բլբուլ և վարդ; Հրեշտակ; Պոետ; Ծաղիկ; «Թե շրջում եմ աղմկալից փողոցներում…»; Կովկաս; «Դու հեռավոր հայրենիքիդ կարոտած…»; Ամպ։
  • Պուշկին Ալեքսանդր։ Ընտիր երկեր.- Երևան։ Սովետական գրող, 1985.- 566 էջ.- (Ռուս դասականների գրադարան).- Բովանդ-ից՝ Վերածնումն; Կյանքի սայլակը; Մարգարե; Պոետ; Կովկաս։
  • Պուշկին Ալեքսանդր։ Լիրիկա.- Երևան։ Հայաստան, 1974.- 196 էջ.- Բովանդ-ից՝ Կյանքի սայլակը; Փոթորիկ; Մարգարե; Հրեշտակ; Պոետ; Ծաղիկ; Կովկաս; Ամպ։
  • Պուշկին Ալեքսանդր։ Հեքիաթներ, բանաստեղծությություններ, արձակ եջեր ։ Միհատորյակ մանուկների և պատանիների համար.- Երևան։ Պետհրատ, 1937.- 209, 3 չհ. էջ.- Բովանդ-ից՝ Չաագաևին; Կովկաս։
  • Պուշկին Ալեքսանդր։ Քնար Ա.Ս. Պուշկինի։ Ծննդեան հարիւրամեակի յիշատակին.- Բագու։ Տպ. Արօր, 1899.- 114 էջ.- Բովանդ-ից՝ Գյուղ; Հավերժահարս; Վերածնումն; Թռչնիկ; Փառքի տենչը; Բլբուլ; Պոետ; Թալիսման; Հրեշտակ; Անչար։
  • Սմբատով Ա. Դաւաճանութիւն։ Դրամատիկական լեգենդա Վրաստանի անցեալից 5 արարուածով.- Թիֆլիս։ Արագատիպ Ա. Քութաթելաձէի, 1904.- IX, 1 չհ․, 94, IV էջ։
  • Տուրգենեւ Իւան։ Ասեա.- Ս. Պետերբուրգ։ Տպարան Ի. Ն. Սկորոխոդովի, 1889.- 64 էջ։
  • Տուրգենեւ Իւան։ Արձակ բանաստեղծութիւններ.- Մոսկուա։ Տպարան Ք. Բարխուդարեանի, 1895.- 164, 2 չհ․էջ։ Վերատպությունը տե՛ս Արձակ բանաստեղծութիւններ․- Բագու։ Տպարան Առաջին տպարանական ընկերութեան, 1902.- 13 էջ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.)Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 2.
  3. ««Ով ով է։ Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխավոր խմբագիր՝ Հովհաննես Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատարակչություն, Երևան, 2007։». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 27-ին.
  4. «AV Production - Ալեքսանդր Ծատուրյան». avproduction.am. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մայիսի 9-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 27-ին.
  5. Ալեքսանդր, Ծատուրյան (2015 թ․ հոկտեմբերի 15). Գրչի հանաքներ. Aegitas. ISBN 9781772468243.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 119