Հրաչյա Բունիաթյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հրաչյա Բունիաթյան
Ծնվել էմայիսի 14, 1907(1907-05-14)[1]
ԾննդավայրՆոր Բայազետ, Ռուսական կայսրություն[2][1]
Մահացել էմարտի 19, 1981(1981-03-19)[1] (73 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի պետական համալսարան (1930)[2]
Մասնագիտությունկենսաքիմիկոս
Կոչումպրոֆեսոր[1] և ակադեմիկոս[2][1]
Գիտական աստիճանկենսաբանական գիտությունների դոկտոր
ԱշխատավայրԵրևանի պետական համալսարան[2], ՀՀ ԳԱԱ[2], Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան և Հր. Բունիաթյանի անվ. կենսաքիմիայի ինստիտուտ
Պաշտոնռեկտոր և տնօրեն
ԱնդամակցությունԼեոպոլդինա[2]
ԿուսակցությունԽՄԿԿ[2]
Պարգևներ
Լենինի շքանշան Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան
և Հայկական ԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ[2][1]

Հրաչյա Խաչատուրի Բունիաթյան (մայիսի 14, 1907(1907-05-14)[1], Նոր Բայազետ, Ռուսական կայսրություն[2][1] - մարտի 19, 1981(1981-03-19)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ կենսաքիմիկոս, կենսաբանական գիտությունների դոկտոր (1937), պրոֆեսոր (1939), ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1943), ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1940)[3]։ Բիոքիմիկոսների և նեյրոքիմիկոսների հայկական դպրոցի հիմնադիր։

1991 թվականին Հրաչյա Բունիաթյանի՝ Գավառ քաղաքին նվիրաբերած սեփական հավաքածուի հիման վրա ստեղծվել է նրա անունը կրող Գավառի պատկերասրահը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Նոր Բայազետում (այժմ՝ Գավառ)։ Ավարտել է տեղի թիվ 1 դպրոցը։ 1930 թվականին ավարտելով ԵՊՀ բժշկական ֆակուլտետը՝ աշխատել է նախ որպես կենսաքիմիայի դասախոս, ապա՝ ղեկավարել Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտի, այնուհետև, ավելի քան երկու տասնամյակ, բժշկական ինստիտուտի կենսաքիմիայի ամբիոնը։

1939-1941 թվականներին եղել է Երևանի բժշկական ինստիտուտի գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր, 1942-1946 թվականներին՝ ԵՊՀ ռեկտոր[4]։ Մեծապես աջակցել է Ալիխանյան եղբայրներին՝ 1942 թվականին հիմնելու տիեզերական ճառագայթների հետազոտման լաբորատորիա ԵՊՀ-ում և կայան՝ Արագածում, որոնց հիման վրա 1943 թվականին ստեղծվեց ֆիզիկայի ինստիտուտը։

1943 թվականից ղեկավարել է նաև ՀԽՍՀ ԳԱ Լ. Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտի կենսաքիմիայի սեկտորը, իսկ 1961 թվականից մինչև կյանքի վերջը իր հիմնադրած ՀԽՍՀ ԳԱ կենսաքիմիայի ինստիտուտի տնօրենն էր։

Գիտական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրաչյա Բունիաթյանի հուշատախտակը Երևանում

Հրաչյա Բունիաթյանի գիտական գործունեության հիմնական ուղղություններն են՝ ուղեղի կենսաքիմիա, օքսիդացման պրոցեսներում և նյութափոխանակության նյարդային կարգավորման մեջ առանձին վիտամինների, ֆոսֆատիդների և կենսածին ամինների կենսաքիմիա։ Նրա հետազոտությունները հնարավորություն տվեցին կարևորել նիկոտինամիդ դինուկլետիդի մասնակցությունը ամինաթթուներից ամոնիակի գոյացման մեխանիզմում և նյութափոխանակության կարգավորման մեջ գամմակարագաթթվի դերը, պարզաբանել այդ ամինաթթվի կենսասինթեզի ու կատաբոլիզմի ուղիները, ուղեղում ամոնիակի գոյացման և չեզոքացման մեխանիզմի հարցերը, կատեխոլամիների ու ֆոսֆոլիպիդների կենսաքիմիական առանձնահատկությունները։ Դրանցից շատերը դարձել են առանձին ուղղություններ։ Հրաչյա Բունիաթյանը կենսաքիմիական գիտության հիմնադիրն է Հայաստանում։

Հեղինակ է շուրջ 250 գիտական աշխատությունների։ Եղել է կենսաքիմիայի ինստիտուտի կողմից լույս ընծայված «Ուղեղի կենսաքիմիայի հարցերը» գիտական ժողովածուների խմբագիրը։ ՀԽՍՀ ԳԱ և ԽՍՀՄ ԳԱ «Նեյրոքիմիա» միջազգային հանդեսի ստեղծումը նույնպես պայմանավորված է նրա մեծ հեղինակությամբ։

Նրա նախաձեռնությամբ Երևանում կազմակերպվել են միջազգային գիտաժողովներ՝ նվիրված կենսաքիմիայի, հատկապես՝ նեյրոքիմիայի հրատապ խնդիրներին։

Երկար տարիներ ղեկավարել է հանրապետության Ֆիզիոլոգների, կենսաքիմիկոսների և դեղաբանների ընկերությունները, ակտիվորեն մասնակցել միջազգային կենսաքիմիական գիտաժողովների, զեկուցումներով հանդես եկել արտասահմանյան բազմաթիվ երկրների գիտական կենտրոններում, ընտրվել Գերմանիայի բանխույզների «Լեոպոլդինա» ակադեմիայի անդամ, Նյարդաքիմիկոսների միջազգային ընկերության խորհրդի անդամ։

1982 թվականից ՀԽՍՀ ԳԱ կենսաքիմիայի ինստիտուտը կոչվում է Հրաչյա Բունիաթյանի անունով։

Վախճանվել է Երևանում[5]։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Фосфатиды как про- и антиоксоданты при самоокислении жиров и витамина "А", 1937
  • Вопросы биохимии, 1960[6]

Մամուլ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հոդվածների մատենագիտություն[7]

Պարգևներ, մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.)Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  3. «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի իսկական անդամներ». Վերցված է 2023 թ․ հունիսի 8-ին.
  4. А. П. Айриян (1998). Армянские учёные-медики. Ереван: Амарас. էջ 57. ISBN 99930-1-001-7. {{cite book}}: Check |isbn= value: checksum (օգնություն)
  5. Կենսագրական հանրագիտարան, Երևան, ԵՊՀ հրատարակչություն, 2009, էջ 30-31։
  6. «ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանի էլ․ քարտարան- Հրաչյա Բունիաթյան». Վերցված է 2023 թ․ հունիսի 8-ին.
  7. «ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսների կենսամատենագիտություններ». Վերցված է 2023 թ․ հունիսի 8-ին.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հրաչյա Բունիաթյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 609