Շուշանիկ Կուրղինյան

Վիքիփեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շուշանիկ Կուրղինյան
Kurghinians.jpg

Կուրղինյան (Փոպոլճյան) Շուշանիկ Հարությունի (30.1876, Ալեքսանդրապոլ (այժմ՝ Գյումրի) –24.11.1927, Երևան) ― հայ բանաստեղծուհի։

Բովանդակություն

[խմբագրել] Կենսագրություն

Սովորել է ծննդավայրի Արղության օրիորդաց դպրոցում, ռուսական պրոգիմնազիայում։ 1893–ին մտել է հնչակյան կուսակցության շարքերը, մի քանի աղջիկների հետ կազմել առաջին հնչակ օրիորդաց խումբը։

Կուրղինյանը հասարակական ակտիվ աշխատանք է տարել Կովկասի հայության շրջանում. հայտնի է եղել նրա հիմնադրված ակումբը Վլադիկավկազում։ Նրա անունով փողոց, դպրոց և գրադարան կա Գյումրիում։

[խմբագրել] Ստեղծագործական աշխատանք

Առաջին բանաստեղծությունը տպագրել է «Տարազ»–ում, 1899–ին, առաջին պատմվածքը՝ «Աղբյուր»–ում, 1900–ին։ Կ.Հ.Հակոբյանի հետ դարձավ հայ պրոլետարական պոեզիայի հիմնադիրը։ Եթե Կուրղինյանի առաջին շրջանի ստեղծագործություններում որոշակիորեն զգացվում է Հ.Հովհաննիսյանի, Հ.Թումանյանի, Ա.Իսահակյանի ազդեցությունը, ապա հետագայում հեղափոխական պայքարը նոր որակ է հաղորդում նրա պոեզիային, նպաստում ստեղծագործական անհատականության ձևավորմանն ու հաստատմանը։

Կուրղինյան.jpeg

1907–ին լույս է տեսել Կուրղինյանի առաջին՝ «Արշալույսի ղողանջներ» ժողովածուն, որի մի շարք բանաստեղծություններ նոր, ինքնատիպ խոսք էին XX դ. հայ ազգային պոեզիայում՝ բարձր գաղափարայնությամբ, խավարի ու բռնության դեմ ծառացող ոգով։ Նրա պոեզիան բարձր է գնահատել ժամանակի գրական–քննադատական միտքը։

Կուրղինյանի ստեղծագործության էջերից մեկը նվիրված է կնոջ դատի պաշտպանությանը հայ իրականության մեջ («Գեղեցկուհու մորմոքը», «Արծվի սերը», «Որպես քնքուշ մայիսյան վարդ...»)։ Կուրղինյանը գրել է նաև պիեսներ, որոնք չեն բեմադրվել։

[խմբագրել] Գրականություն Շ. Կուրղինյանի և նրա ստեղծագործության մասին

  • Արսեն Տերտերյան, Հայոց նոր գրականության պատմություն։ 19-20-րդ դդ. (սղագրված դասախոսություններ ձեռագրի իրավունքով), պրակ 6, Շ. Կուրղինյան, Երևան, Երևանի համալսարանի հրատարակչություն, 1939, 43 էջ։

[խմբագրել] Արտաքին հղումներ

Wikiquote-logo-en.svg
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են՝


Վիքիդարանը
Վիքիդարանը ունի բնօրինակ գործեր, որոնց հեղինակն է՝

Վահան Իշխանյան, «Կուրղինյանի վերադարձը. 100 տարով առաջ թե հետ՝ ի՞նչ կա որ»։


Անձնական գործիքներ
Անվանատարածքներ
Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով