Էմմա Ծատուրյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ծատուրյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Էմմա Ծատուրյան
Ծնվել էհոկտեմբերի 28, 1920(1920-10-28)[1]
Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ
Մահացել էդեկտեմբերի 23, 1996(1996-12-23)[1] (76 տարեկան)
Կիև, Ուկրաինա
Մասնագիտություներաժիշտ
ԱշխատավայրՀայկական պետական մանկավարժական համալսարան և Հայաստանի երաժշտական ընկերություն
ԿրթությունԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա
Պարգևներ

Էմմա Աղաբեկի Ծատուրյան (հոկտեմբերի 28, 1920(1920-10-28)[1], Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ - դեկտեմբերի 23, 1996(1996-12-23)[1], Կիև, Ուկրաինա), հայ խմբավար, մանկավարժ, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1967

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էմմա Ծատուրյանի հուշատախտակը Հայաստանի երգչախմբային ընկերության շենքի պատին

1951 թվականին ավարտել է Երևանի պետական կոնսերվատորիան, 1982 թվականից՝ պրոֆեսոր։ 1949-1959 թվականներին եղել է Հայաստանի պետական երգչախմբի դիրիժոր-խմբավար։ 1958-1982 թվականներին դասավանդել է ՀՊՄԻ-ում։ Հայաստանի երգչախմբի ընկերության հիմնադիրներից է։ 1968 թվականից՝ Արամ Տեր-Հովհաննիսյանի անվան երգչախմբի գեղարվեստական ղեկավար, 1975-1987 թվականներին՝ նախագահ։ 1987 թվականից՝ Հայաստանի երաժշտական ընկերության նախագահ։ 1977-1987 թվականներին, 1990-1991 թվականներին եղել է հայկական ժողովրդական երգի-պարի համույթի գեղարվեստական ղեկավար[2]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1967)
  • ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1982)
  • ՀԽՍՀ Պետական մրցանակ (1985)
  • Հոգևոր երաժշտության միջազգային փառատոնի 1-ին մրցանակ (1994)

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ութամյա դպրոցի ծրագրեր 1962-63 ուսումնական տարվա համար։ Երգ-երաժշտություն (I-VIII) դաս, Ծատուրյան Էմմա Աղաբեկի, Երևան, Հայպետուսմանկհրատ, 1962։
  • Մանկական խմբերգերի ժողովածու։ Ծատուրյան Էմմա Աղաբեկի, Սանդալջյան Գ., Երևան, Հայպետհրատ, 1964։
  • Սովետական հանրապետական տոն։ Ծատուրյան Էմմա Աղաբեկի, Կուլտուրայի մինիստրություն ՀԽՍՀ, Երևան, ՀԿԿ Կենտկոմի հրատարակչություն, Ա. թ.:
  • Հայկական ժողովրդական երգեր։ Թաթուլ Ալթունյանի մշակմամբ, երգի-պարի անսամբլի համար, Ալթունյան Ռուբեն Թաթուլի, Ծատուրյան Էմմա Աղաբեկի, Երևան, «Սովետական գրող», 1981։
  • Հայաստանի երգչախմբային ընկերության 25 տարին։ Ծատուրյան Էմմա Աղաբեկի, Սարգսյան Ա., Երևան, «Սովետական գրող», 1988։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 http://am.hayazg.info/index.php?curid=5295
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]