Հակոբ Ոսկանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ոսկանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Հակոբ Ոսկանյան
Ծնվել էհուլիսի 20, 1924(1924-07-20)[1]
Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Երկիր Հայաստան
Մահացել էապրիլի 9, 1993(1993-04-09)[1] (68 տարեկան)
Երևան, Հայաստան
Մասնագիտությունդիրիժոր
ԿրթությունՄոսկվայի կոնսերվատորիա և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա

Հակոբ Մկրտչի Ոսկանյան (Յակով Տեր-Ոսկանյան, հուլիսի 20, 1924(1924-07-20)[1], Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - ապրիլի 9, 1993(1993-04-09)[1], Երևան, Հայաստան), հայ խորհրդային դիրիժոր։ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ , պրոֆեսոր։ ԽՄԿԿ անդամ 1956 թվականից։ Հայրենական մեծ պատերազմի մասնակից[2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հակոբ Ոսկանյանը ծնվել է 1924 թվականի հուլիսի 20-ին, Թբիլիսիում։ 1942 թվականին ավարտել է միջնակարգ դպրոցն ու երաժշտական ուսումնարանը, որպես ջութակահար։ 1942 թվականին զորակոչվել է բանակ, ավարտել զենիթային հրետանու սերժանտների դպրոցը, մասնակցել է Կուրսկի աղեղի ռազմական գործողություններին։ Բանակից զորացրվել է 1956 թվականին, պարգևատրվել է մի շարք մեդալներով ու կրծքանշաններով։ 1947 թվականին ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիայի զինվորական դիրիժորների ֆակուլտետը, 1952 թվականին՝ Երևանի կոնսերվատորիան (Կ․ Մ․ Սարաջևի դասարան)։ 1958 թվականից Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի դիրիժոր։ Երևանի օպերային թատրոնում իրականացրել է Ռ. Լեոնկավալոի «Պայացներ» օպերայի, Ա․ Ադանի «Ժիզել», Պ.Չայկովսկու «Կարապի լիճը»,«Շչելկունչիկ»,Ա․ Խաչատրյանի «Գայանե», «Դիմակահանդես», Ս. Պրոկոֆևի «Մոխրոտը», «Ռոմեո և Ջուլիետ», Ա․ Սպենդիարյանի «Երեք արմավենի», , Ա․ Բաբաջանյանի «Հերոսական բալլադ», Է․ Հովհաննիսյանի «Երկնագույն նոկտյուրն», «Անտունի», Կ․ Օրբելյանի «Անմահություն» և այլ բալետներ, Է․ Հովհաննիսյանի «Սասունցի Դավիթ» օպերա-բալետի, «Ճանապարհորդություն դեպի Էրզրում» օպերայի, արտասահմանում Բ․ Ասաֆևի «Բախչիսարայի շատրվանը» (1966 թ., Կահիրե), Է․ Արիստակեսյանի «Պրոմեթևս» (1969 թ., Կատովիցե), Ա․ Կրեյնի «Լաուրենսիա» (1971 թ., Կատովիցե), Ա․ Խաչատրյանի «Սպարտակ» (1973 թ., Վրոցլավ) և «Գայանե» (1976 թ., Գդանսկ) բալետների բեմադրությունը։ 1947-1950 , 1955-1957 և 1985 -1993 թվականներին դասավանդել է Երևանի կոնսերվատորիայում, 1956-1977 թվականներին՝ Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում, 1980 -1986 թվականներին՝ Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտում։

Պարգևներ

  • ՀԽՍՀ վաստակավոր արտիստ - 1963
  • ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ - 1974
  • ՀԽՍՀ ժողովրդական արտիստ - 1977
  • դոցենտ - 1984
  • պռոֆեսոր - 1989
  • Մարտական ծառայության մեդալ
  • Կարմիր աստղի շքանշան
  • Հայրենական մեծ պատերազմի 2-րդ աստիճանի շքանշան

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 625