Ֆրունզե Դովլաթյան
| Ֆրունզե Դովլաթյան | |
|---|---|
(կինոռեժիսոր, սցենարիստ, դերասան) |
|
| Բնագիր ԱԱՀ՝ | |
| Ծննդյան օր՝ | մայիսի 27, 1927 |
| Ծննդավայր՝ | Գավառ (Հայաստան) |
| Վախճանի օր՝ | օգոստոսի 30, 1997 |
| Վախճանի վայր՝ | Երևան (Հայաստան) |
Ֆրունզե Դովլաթյանը (Մայիսի 27, 1927, Գավառ – Օգոստոսի 30, 1997, Երևան)- հայ սիրված կինոռեժիսոր, սցենարիստ և դերասան է։
ՀՀ Մշակույթի նախարարության որոշմամբ 2007-ը հայտարարվել է դովլաթյանական տարի. հոբելյանը նշանավորվելու է կինոռեժիսորի անունով փողոցի անվանակոչմամբ, «Ֆրունզե Դովլաթյան» մենագրության հրատարակմամբ, «Ոսկե ծիրան» փառատոնում նրա արվեստին անդրադարձով և այլ միջոցառումներով։
Բովանդակություն |
[խմբագրել] Կենսագրություն
Ծնվել է 1927 թվականին Նոր Բայազետում (Կամո, այժմ Գավառ)։ Հայրը և հորաքույրը սիրողական ներկայացումներ էին բեմադրում գավառական թատրոնում։ Կինոքննադատ Սուրեն Հասմիկյանը գրում է. «Առաջին մասնագիտությունը, որ շապիկի պես կպել էր Դովլաթյանի մարմնին, դերասանն էր»։ Երբ Դովլաթյանների ընտանիքը տեղափոխվում է Երևան, Դովլաթյանը սովորում է Գորկու անվան դպրոցում, ուր մշտապես գործող թատերական խմբակ կար։
Միշտ երազել էր ընդունվել Սունդուկյանի անվան թատրոնը։ Երազանքն իրականություն է դառնում և նա ընդունվում է մայր թատրոնի դերասանական ստուդիան (ղեկավար՝ Արմեն Գուլակյան)։
10 տարի հետո Դովլաթյանն ընդունվեց համամիութենական կինոստուդիայի ռեժիսորական բաժինը։ Կինոաշխարհում Դովլաթյանը դրսևորվեց որպես իր գործին բացառիկ նվիրված ու աշխատասեր անհատ, ազգային կինոարվեստում իր ասելիքն ունեցող, արդիաշունչ խնդիրները խորությամբ ընկալող ու յուրովի մեկնաբանող բեմադրիչ։ Նրա բոլոր կինոնկարներում («Առավոոտյան գնացքներ», «Բարև, ես եմ», «Սարոյան եղբայրներ», «Երևանյան օրերի խրոնիկա», «Ապրեցեք երկար», «Մենավոր ընկուզենին») հատվում են ազգային էության երեք հիմնական արժեքներ՝ սեր, հիշողություն, հայրենաբաղձություն։
[խմբագրել] Քաղվածքներ Դովլաթյանից
- ...Իբրև 20-րդ դարի մտավորականի, արվեստագետի, մտածողի, մարդու իդեալ կարող եմ հիշատակել Գաբրիել Գարսիա Մարկեսին...։
- Արվեստագետի խնդիրը պետք է լինի քաղաքականությունը հասարակությանը ներկայացնել ոչ մերկապարանոց, այլ իբրև արվեստի գործ, որը որքան անկեղծ լինի, պարզ, այնքան ավելի մնայուն ու ազդեցիկ կլինի։
- Հայերս հիշողությունների մեջ թաղված ժողովուրդ ենք, բայց հուշարձան դարձնել այդ հիշողությունները՝ սառը, այսօրվա կյանքին ոչ մի կենսական թրթիռ չտվող, աններելի է։
- Եթե սերը չլինի, ջրհեղեղ կլինի՝ հոգեկան ջրհեղեղ։
[խմբագրել] Մեջբերումներ Դովլաթյանի մասին
Դովլաթյանը այն կինոբեմադրիչներից է, որոնց ստեղծագործությունը դպրոց է դառնում։ Նա իր ֆիլմերում միատեսակ ուժով ներկայացնում է և՛ պատմական, և՛ ժամանակակից թեման, կարողանում խոսել մարդկային բարդ փոխհարաբերությունների, մարդուն հուզող խնդիրների շուրջ։ Ես ուրախ եմ, որ կինոդերասանի իմ կարիերան սկսվել է մեծ ճանաչման արժանացած «Բարև, ես եմ» ֆիլմից։
...Հետաքրքիր, իմաստուն ու բովանդակալից ստեղծագործությունների հեղինակ է, արդեն բոլորովին ոչ պատանի, բայց միշտ գեղեցկատես, արտիստիկ փայլով ու միշտ ռոմանտիկական ներշնչանքով։
«Բարև, ես եմ» ֆիլմը իրենով նշանավորում է ավանդական ազգային թեմատիկայի սահմաններից դուրս գալու իրողությունը և մեզ համար մեծ հետաքրքրություն է ներկայացնում։
[խմբագրել] Ֆիլմոգրաֆիա
- Карьера Димы Горина (1961)
- Утренние поезда(1963)
- Բարև, ես եմ (1966)
- Սարոյան եղբայրներ (1969)
- Երևանյան օրերի խրոնիկան (1974)
- Երկունք (1977)
- Ապրեցեք երկար (1979)
- Մենավոր ընկուզենի (1987)
- Կարոտ (1990)
[խմբագրել] Գրականություն Դովլաթյանի մասին
- Գալստյան Ս. Անուններ էկրանի վրա։ [Նաև Ֆ.Դովլաթյանի մասին]. - Ե.։ Սովետ. գրող, 1984.-184 էջ։
- Թահմիզյան Հ. Դովլաթյան Ֆրունզե.- Կինոռեժիսորներ, դերասաններ գրքում.- Եր., Սովետ.գրող, 1978, էջ 147-148։
- Ադամյան Ա. «Եթե սեր չլինի, կլինի ջրհեղեղ» կամ հարցազրույց Ֆրունզե Դովլաթյանի հետ.- ՀՀ, 11 սեպտ., 1996 թ.
- Գալստյան Մ. «Ֆիլմն սկսվում է գրական նյութից»։ [Հարցազրույց Ֆ.Դովլաթյանի հետ]. - Գրական թերթ, 1984, 30 նոյեմբերի։
- Գյոդակյան Ս. Ֆրունզե Դովլաթյան. - Կանչ, 1994, 6 ապրիլի։
- Գրիգորյան Ա. Բարև, ես եմ. - Էկրան, 1989, նո 4, էջ 1։
- Զաքարյան Ռ. «Իմ ֆիլմերն իմ ապրած կյանքն են». - Արվեստ, 1983, նո 6, էջ 10-14։
- Մաթևոսյան Ռ. Ճշմարիտ արվեստը սահմաններ չի ճանաչում. - Սովետ. Հայաստան, 1987, 10 նոյեմբերի։
- Մուրադյան Հ. Տագնապներ ու հույսեր։ [«Մենավոր ընկուզենին» կինոնկարի մասին]. - Գարուն, 1988, նո 10, էջ 31-32։