Հայաստանի ամերիկյան համալսարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայաստանի ամերիկյան համալսարան
Aua-logo.jpg
Տիպ մասնավոր
Նախագահ Բրյուս Պողոսյան
Ուսանողներ 440
Դասախոսներ 71
Կայք aua.am

Հայաստանի ամերիկյան համալսարանը (ՀԱՀ) մասնավոր, անկախ համալսարան է, որը հիմնվել է 1991 թվականին Երևանում։ Համալսարանի ստեղծման շարժառիթներից մեկը դարձավ Լենինականի երկրաշարժը։ Համալսարանը միակ հայկական ուսումնական հաստատությունն է, որը հիմք է ընդունում արևմտյան ոճի բարձրագույն կրթությունը` առանձնահատուկ ուշադրություն դարձնելով ուսուցման, հետազոտությունների և ծառայության բարձր որակը ապահովելու անհրաժեշտության վրա։

Ներկայումս համալսարանը առաջարկում է մագիստրոսի կոչում հետևյալ ութ մասնագիտություններով` բիզնեսի կառավարում, արդյունաբերական ճարտարագիտություն և համակարգերի կառավարում, համակարգչի գիտություն և տեղեկույթի գիտություն, քաղաքական գիտություն, հասարակական առողջապահության, իրավագիտություն (համեմատական ​​իրավաբանական հետազոտություններ) և անգլերեն լեզվի ուսուցում և դասավանդմում որպես օտար լեզու։ Առաջարկելով այս ծրագրերի անգլերեն, ՀԱՀ ձգտում է հասանելի դառնալ տարածաշրջանի այլ երկրների բարձր որակավորում ունեցող անձանց համար։

Ուսումնական ծրագիրի Նախապատրաստական փուլում ՀԱՀ-ը իր ուսանողներին է առաջարկում անգլերեն լեզվի և համակարգչային ծրագրեր ուսուցում։ Բացի դրանից, ՀԱՀ-ի ուսանողները կարող են ստանալ միջդիսցիպլինար վկայական Շրջակա միջավայրի պահպանության բնագավառում։

Պատմություն[խմբագրել]

1988 թվականի Լենինականի երկրաշարժից հետո, Արևմուտքից Հայաստան ժամանեցին մի շարք սեյսմիկ ինժեներներ օգնելու աղետի գոտու վերականգնմանը։ 1989-ին Յուրի Սարգսյանը, այն ժամանակվա Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ռեկտորը, առաջարկեց Կալիֆորնիայի համալսարան, Բերկլիի քաղաքացիական ճարտարագիտություն բաժնի պրոֆեսոր Արմեն Տեր Կյուրեղյանին, որ արևմտյան մոդելի տեխնիկական համլսարան պետք է հիմնադրվի Հայաստանում, ինչը մեծապես կխթանի կրթական համակարգի զարգացմանը Հայաստում։

Առաջարկությունը ընդունվեց և որոշվեց ստեղծել ամերիկյան մոդելի մագիստրոսական համալսարան։ Տեր Կյուրեղյանը և սեյսմիկ ինժեներ, Հարավային Կալիֆորնիայի համալսարանի պրոֆեսոր էմերիտուս Միհրան Աբգարյանը, ձեռնամուխ եղան նպատակի իրականացմանը։ Մի շարք ամերիկացի և հայ գիտնականներ ընդունեցին համալասարանի ստեղծման գաղափարը։ Տեր Կյուրեղյանը և Աբգարյանը Կալիֆորնիայի համալսարան, ռիվերսայդի Գարի Անդերսոնի կառավարման բարձրագույն դպրոցի նախկին դեկան լուսահոգի Ստեփան Կարամարդյանի հետ ներկայացրեցին համալսարան ստեղծելու նրանց առաջարկը Հայաստանի Հանրապետության կառավարությանը։

Երկու հզոր հաստատություններ` հայկական բարեգործական ընդհանուր միություն (ՀԲԸՄ) և Կալիֆորնիայի համալսարան (ԿՀ) հետաքրքված էին ՀԱՀ-ի ստեղծմանգործնթացով։ Բացի այդ, Հայաստանի հանրապետության կառավարությունը, մասնավորապես բարձրագույն կրթության և գիտության նախարարությունը (հիմա կրթության և գիտության նախարարությունը) առաջարկեց ֆինանսական և նյութատեխնիկական օգնություն համալսարանի համար, չնայած Հայաստանի 1989-1991 թվականների անհանգիստ քաղաքական և տնտեսական պայմանների։ Համալսարանի հիմնադրման ծախսերի զգալի մասը կատարվեց ՀԲԸՄ-ի կողմից։ Երբ Կալիֆորնիայի համալսարանը առաջարկեց իր աջակցությունը համալսարանի հիմնադրման գործում, ԿՀ-ի նախագահ Դավիդ Գարդները ստեղծեց աշխատանքային խումբ Կրթական հարցերով ավագ փոխնախագահ Վիլյամ Ֆրազերի գլխավորությամբ, որպեսզի գնահատվի ԿՀ-ի և ՀԱՀ-ի միջև կապ ստեղցելու հնարավորությունը։ 1990-ին, Երբ աշխատանքային խումբը այցելեց Հայաստան Կալիֆորնիայի համալսարանի պատվավոր հյուրերը փակ քվեարկությունում միաձայն քվեարկեցին ՀԱՀ-ը ԿՀ-ի մասնաճյուղ դառնալու օգտին։ Այս գործնթացի հետևանքով, ԿՀ-ն տրամադրում է տեխնիկական աջակցություն և իր փորձն է փոխանցում ՀԱՀ-ին, ինչպես նաև համագործակցում է ՀԱՀ-ի հետ դասախոսական անձնակազմի պատրաստման գործում։ Սեպտեմբերի 21-ի անկախության հռչակագրից հետո ՀԱՀ սկսեց ուսուցումը առաջին 101 ուսանողների հետ։[1]

Ընդլայնում[խմբագրել]

ՀԱՀ-ի Փարամազ Ավետիսյան շինություն[խմբագրել]

2008 թվականի նոյեմբերի 1-ին Հայաստանի ամերիկյան համալսարանը բացեց իր նոր ժամանակակից շինությունը։ Այս շինությունը հնարավորություն տվեց ՀԱՀ-ին ընդլայնել ուսումնական ծրագրերը և բարելավել ուսանողների ամենօրյա կյանքը։ Շինությունը հագեցված կենտրոնական ջեռուցման և օդափոխանակության համակարգերով, շինության ամբողջ տարածքը ծածկված է անլար ինրենետով։ Շինությունում կիրառված են լուծումներ, որոնք կիրառվում են աշխարհի լավագույն կանաչ շինություններում։

Բարսամ Շինություն[խմբագրել]

2005 թվականի հոկտեմբերի 6-ին հայտարարվեց որ Վարտկես Բարսամը և Հասմիգ Բարսամը Նվիրաբերում են 1990 թվականին բացված "Hye Business Suites" հյուրանոցը ՀԱՀ-ին։ Բացման արարողության ժամանակ Վարտկես Բարսամը նշեց, որ հյուրանոցային համալիրը հանձնվում է Հայաստանի ամերիկյան համալսարանի տնօրինությանը օտարեկրյա ուսանողներին և գիտաշխատողներին ընդունելու համար։ Այնուհետև ՀԱՀ-ի հոգաբարձուների խորհրդի որոշմամբ շենքը վերանվանվոմւ է ՀԱՀ-ի Վարտկես և Հասմիգ Բարսամ շինություն։ USAIDի ֆինանսական օգնոթյան շնորհիվ "Ամերիկյան կրթահամալիրները և հիվանդանոցցները արտասահմանում" ծրագրի ծրջանակներում ՀԱՀ-ը 300,000 $-ի ներդրում կատարեց շենքի վերանորոգման և տեխնիկական հագեցման համար։

Փափազյան գրադարան[խմբագրել]

Փափազյան գրադարանը սկսեց իր աշխատանքը 1991 թվականին համալսարանի հիմնադրումից անմիջապես հետո։ Այն անվանվեց Հայաստանի ամերիկյան համալսարանի առատաձեռն բարերար Փափազյան ընտանիքի պատվին։ Վերջին 20 տարիների ընթացքում գրադարանը մեծ զարգացում է ապրել կիրառելով ժամանակակից մեթոդներ կառավարման մեջ և ներդնելով նորագույն տեխնոլոգիական լուծումներ։

Փափազյան գրադարանը Հայաստանի միակ բաց գրադարանն է։ Չնայած համալսարանն ունի ընդամենը 440 ուսանող, գրադարանն ունի 10,000 գրանցված անդամ։

Տես նաև[խմբագրել]

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. Համալսարանի պատմությունը. Հայաստանի ամերիկյան համալսարան

Արտաքին աղբյուրներ[խմբագրել]


Երևանի բուհեր

Երևանի պետական համալսարանԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիաԵրևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտԵրևանի գեղարվեստի պետական ակադեմիաԵրևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտԽաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանՀայաստանի ազգային ագրարային համալսարանՃարտարապետության և շինարարության պետական համալսարանՀայաստանի պետական տնտեսագիտական համալսարանՀայաստանի պետական ճարտարագիտական համալսարանԵրևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանՖիզիկական կուլտուրայի հայկական համալսարանՎալերի Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարան«Հայբուսակ» համալսարան


Հայաստանի ամերիկյան համալսարանՍլավոնական կամ ռուս–հայկական համալսարանԵվրոպական կամ ֆրանսիական համալսարան