Հայկական Բարեգործական Ընդհանուր Միություն
|
|
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը։ |
| Առաջարկվում է այս և Հայկական բարեգործական ընդհանուր միություն հոդվածները միացնել իրար: (քննարկում) |
Հայկական Բարեգործական Ընդհանուր Միություն, տարածված հապավումը ՀԲԸՄ (դասական ուղղագրութիւնով՝ Հայ Բարեգործական Ընդհանուր Միութիւն, անգլերեն՝ Armenian General Benevolent Union, տարածված հապավումը՝ AGBU), 1906 թ հիմնադրված հայկական բարեգործական կազմակերպություն, որն աշխարհի ամենախոշոր հայկական հասարակական կազմակերպությունն է[փա՞ստ]։ Այժմ նրա գլխամասը գտնվում է Նյու-Յորքում, տարեկան միջազգային բյուջեն կազմում է մոտ 36 միլլիոն ԱՄՆ դոլար։ ՀԲԸՄ-ն պահպանում և զարգացնում է Հայկական ազգային գիտակցությունը և ժառանգությունը զանազան կրթական, մշակութային և մարդասիրական ծրագրերի միջոցով։Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը ՀԲԸՄ հիմնադրվել է 1906 թվականի ապրիլի 15-ին, Կահիրեում (Եգիպտոս)` հայտնի ազգային գործիչ Պողոս Նուբարի և եգիպտահայ համայնքի ականավոր ներկայացուցիչների նախաձեռնությամբ` հայ ժողովրդի հոգևոր և մշակութային զարգացմանը նպաստելու համար:
Նրանց հիմնական նպատակն էր ստեղծել մի միություն, որը կոչված էր ամեն կերպ աջակցելու հայ ժողովրդին, որի գոյատևումը` իբրև Օսմանյան Կայսրության փոքրամասնություն, վտանգված էր:
1906-1912 թթ ՀԲԸ Միությունը Արևմտահայ գյուղացիությանն ապահովում էր սերմացուով, երկրագործական գործիքներով և այլն: Արևմտյան Հայաստանում, Կիլիկիայում և Օսմանյան Կայսրության հայաշատ այլ շրջաններում ՀԲԸՄ-ն հիմնել էր դպրոցներ և որբանոցներ: 1914 թ-ին ՀԲԸՄ-ն ուներ 142 մասնաճյուղ Արևմտյան Հայաստանում, Կիլիկիայում, ԱՄՆ-ում, Արգենտինայում, Եվրոպայում և Աֆրիկայում, ընդհանուր թվով` 8533 անդամ:
Առաջին համաշխարհային պատերազմի տարիերը և հատկապես Մեծ Եղեռնը շրջադարձային եղան ինչպես ամբողջ հայ ժողովրդի, այնպես էլ ՀԲԸՄ-ի համար: 1914թ-ին Պողոս Նուբարը լքում է Եգիպտոսը և վերջնականապես տեղափոխվում Փարիզ: Չնայած ՀԲԸՄ տարբեր մասնաճյուղերի կողմից կրած մեծ կորուստներին, Միությունը այնուամենայնիվ կարողանում է զգալի օգնություն ցուցաբերել Եղեռնը վերապրած հայերին: 1915 թ-ի հոկտեմբերին Պորտ Սաիդի (Եգիպտոս) մոտակա անապատում, որտեղ հիմնվել էր փրկված մուսալեռցիների վրանային ավանը, բացվել է ՀԲԸՄ-ի Սիսուան վարժարանը (1222 աշակերտ), ապա` որբանոցը և այրիանոցը: Եղեռնի հետագա տարիներին ՀԲԸՄ-ն հիմնականում զբաղվել է որբախնամ գործունեությամբ: Պատերազմից հետո ՀԲԸՄ-ն վերաձևավորվում և վերահաստատվում է նոր գաղթօջախներում, Մերձավոր Արևելքում, Հունաստանում, Ֆրանսիայում և ԱՄՆ-ում:
1921թ-ին Միության նստավայրը Կահիրեից տեղափոխվում է Ֆրանսիա: Առաջին համաշխարհային պատերազմից հետո ՀԲԸՄ-ի գործունեության հիմնական նպատակն է կրթական, մշակութային և բարեսիրական ծրագրերի միջոցով □պահպանել և տարածել հայ լեզուն, ինքնությունն ու ժառանգությունը□: 1926թ-ին ՀԲԸՄ-ն Նիկոզիայում հիմնում է Մելգոնյան կրթական հաստատությունը, Նուպարյան սաներ հիմնադրամը, որը թոշակներ էր հատկացնում հայ երիտասարդներին եվրոպական համալսարաններում ուսանելու համար, իսկ 1930-ին Մարի Նուպար ուսանողական տունը Փարիզում:
1930թ-ին Պողոս Նուբարի մահից հետո ՀԲԸՄ նախագահն է դառնում ոչ պակաս ականավոր հայ գործիչ, նավթային մագնատ Գալուստ Գյուլբենկյանը: Երկու տարի նախագահությունից հետո նրան փոխարինում է իր որդին` Զարեհ Բեյ Նուբարը, որը նախագահել է մինչև 1940 թվականը:
Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում ՀԲԸՄ-ի նստավայրը Փարիզից տեղափոխվում է Նյու-Յորք: 1942 թ-ին Արշակ Կարագյոզյանը դառնում է ՀԲԸՄ չորրորդ հախագահը:
ՀԲԸՄ-ի ազգապահպանական գործունեությունը առավել արդյունավետ է դարձել հետպատերազմյան շրջանում, հատկապես Ալեք Մանուկյանի նախագահության օրոք (1953-1989թթ ): Այդ ժամանակահատվածում ամբողջ աշխարհում ՀԲԸՄ-ն ընդլայնվում է և դառնում ամենաազդեցիկ սփյուքահայ կազմակերպությունը: 1954-ին Ալեք Մանուկյանը հիմնել է «Ալեք և Մարի Մանուկյան», իսկ 1968-ին «Ալեք Մանուկյան» մշակութային հիմնադրամները, որոնց միջոցներով հետագա տարիներին հնարավոր է դարձել կառուցել մի շարք կրթական և այլ հաստատություններ:
ՀԲԸՄ-ի մասնաճյուղերն այժմ գործում են 22 երկրների մոտ 80 քաղաքներում: Այսօր հաշվվում են ավելի քան 22.000 ՀԲԸՄ անդամ, 120 մասնաճյուղ և 27 մշակութային կենտրոն, որոնք սփռված են ամբողջ աշխարհով` ԱՄՆ, Եվրոպա, Մերձավոր արևելք, Հարավային Ամերիկա, Ավստրալիա: ՀԲԸՄ-ն տնօրինում է մոտ 20 դպրոց (6600 աշակերտ) և ֆինանսավորում ավելի քան 16 կրթական հաստատություն: Փարիզում և Նյու Ջերսիում ՀԲԸՄ-ն ունի 2 գրադարան:
1989թ-ից ՀԲԸՄ-ի նախագահությունը ստանձնել է Լուիզ Մանուկյան Սիմոնը, Ալեք Մանուկյանի դուստրը, որն իր հերթին մի նոր շունչ է հաղորդել Հայաստանի և Սփյուռքի հայության միջև կապի սերտացմանը: 1988-ին Սպիտակի երկրաշարժից անմիջապես հետո ՀԲԸՄ-ն կազմակերպել է սննդի, հագուստի, դեղորայքի տեղափոխումը աղետյալ շրջաններ: 1990-ին բացվել է ՀԲԸՄ գրասենյակը Երևանում: Շուրջ 50 տարի անց վերսկսելով իր գործունեությունը Հայաստանում` ՀԲԸՄ-ն նախապատվությունը տալիս է ոչ թե զուտ մարդասիրական օգնությանը, այլ երկրի զարգացմանը նպաստող ծրագրերին:
1995 թ-ին Լոս Անջելեսում ՀԲԸՄ-ն հիմնադրում է «Երիտասարդ արհեստավարժներ (ԵԱ)» կազմակերպությունը, որի ավելի քան 500 անդամներն են ԱՄՆ-ի, Կանադայի, և Եվրոպայի համալսարանի շրջանավարտները: Այսօր աշխարհի 11երկրում գործում են 17 «Երիտասարդ արհեստավարժնրի» խմբեր, որոնց թվում է նաև նորաստեղծ (2007թ) ԵԱ Երևան խումբը:
2002թ-ից ՀԲԸՄ-ն նախագահում է Պերճ Սեթրակյանը, որը դեռ երիտասրդ տարիներից լինելով ՀԲԸՄ երիտասրդական կառույցների անդամ, այսօր շարունակում է մեկ դար առաջ սկսած այս հայրենանվեր գործը: ՀԲԸՄ-ն Հայաստանում
20-րդ դարի սկզբի սովի տարիներին ՀԲԸՄ-ն իր բարեգործական առաջին ծրագրերի շրջանակներում 1907 թ.-ին սննդամթերք և սերմացու ներմուծեց Երևան` որպես օգնություն սովյալ հայերին:
ՀԲԸՄ-ն Խորհրդային Հայաստանում
1923թ Աս. Մռավյանի և Ար. Երզնկյանի կողմից ստորագրված հոդվածով ՀԲԸՄ դարձավ միակ ավանդական կազմակերպությունը, որին թույլատրվեց գործել Խորհրդային Հայաստանում հետագա 14 տարիների ընթացքում: 1920-ական թթ. Գյուղատնտեսական մեքենաների, սերմացուի և այլ օժանդակություն Խորհրդային Հայաստանին: 1926 թ. Օգնություն Շիրակի երկրաշարժի գոտու վերականգման աշխատանքներին: 1937 թ. ՀԲԸՄ-ի կողմից կառուցված Մատենադարանի հանրային գրադարանի և տպարանի բացում: 1930 թ.-ից Աջակցություն Երևանի Պետական Համալսարանին կարևոր գիտական հրատարկություններում և ապահովում անհրաժեշտ նորագույն սարքավորումներով: 1936թ. Երևանում Հայ մտավորականների տան կառուցում: 1923-36 թթ. Մոտ 17,000 հայ գաղթականների վերադարձ մայր հայրենիք Հունաստանից, Թուրքիայից, Լիբանանից, Իսրայելից, Ֆրանսիայից, Բուլղարիայից և այլ երկրներից: 1924 թ. ՀԲԸՄ-ի որբանոցների 250 որբերի տեղափոխում Հայաստան: 1929 թ. Մարի Նուբար աչքի կլինիկայի հիմնում 1929 թ. "Դարուհի Հակոբյան Մայրանոց" ծննդատան հիմնում 1925 թ. Նոր Եդովկիա գյուղի հիմնում` գաղթածների վերաբնակեցման համար: 1937 թ. Հանգանակություն 1 մլն ԱՄՆ դոլար և Նուբարաշեն ավանի կառուցում, որտեղ բնակվեցին 1000 գաղթական: 1944 թ. 105,000 ԱՄՆ դոլարի դեղորայք և հագուստեղեն Հայաստանին: 1946 թ. Իրանից, Լիբանանից, Սիրիայից, Բուլղարիայից, Հունաստանից և Ռումինիայից 51,060 հայերի ներգաղթ ՀԲԸՄ-ի կողմից այդ նպատակով հանգանակված 1,073,810 ԱՄՆ դոլարի շնորհիվ: 1944-48 թթ. Ընդհանուր առմամբ ներգաղթին օժանդակելու և հետպատերազմյան Հայաստանին օգնելու նպատակով ՀԲԸՄ-ն հանգանակել է մոտ 2, 300,000 ԱՄՆ դոլար: 1950-88 թթ. ՀԲԸՄ-ի աջակցությունը Հայաստանին եկեղեցու միջոցով: 1983թ. Ալեք Մանուկյան գանձատան բացում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
1988 թ. երկրաշարժ
Երկրաշարժից արդեն 3 օր անց դեղորայքի, հագուստի, սննդամթերքի և այլ անհրաժեշտ պարագաների ներմուծում Հայաստան: Աղետից տուժածների բուժում ԱՄՆ-ում: Արտերկրի բժիշկ մասնագետների միջոցով տուժածների բուժում տեղում: 10 մլն ԱՄՆ դոլարի հանգանակություն ՀԲԸՄ բարերաների կողմից` որպես օգնություն հայ ժողովրդին: 1989-1992 թթ. - Գյումրիում մթերանոց սառցարանի կառուցում: 1991թ. - Պլաստիկ և վերականգնողական վիրաբուժության կենտրոնի հիմնում Երևանում:
ՀԲԸՄ-ն Հայաստանի Երրորդ Հանրապետությունում
Կրթություն Մշակույթ Եկեղեցի Առողջապահական-սոցիալական Ղարաբաղի վերականգնում
Դպրոցներ
1. Ստեփանակերտի թիվ 7 դպրոց Ամբողջական վերանորոգում: Բացումը տեղի է ունեցել 2006-ի հունվարի 16-ին: Դպրոցն ունի 808 աշակերտ: 2. Գյումրիի թիվ 7 դպրոց Ամբողջական վերակառուցում և վերականգնում: 3. Գյումրիի Լորդ Բայրոնի անվան դպրոց Վերանորոգում, մշտական հոգածություն, կաթսայատան և խաղահրապարակի կառուցում: 4. Գյումրիի թիվ 3 հաշմանդամ երեխաների դպրոց Վերանորոգում և շարունակական հոգածություն 5. Իրինդ գյուղի դպրոց Ամբողջական կահավորում
Գյումրիի արվեստների ակադեմիա
1997 թ.-ին ՀԲԸՄ-ն վերանորոգեց նախկին քաղկոմի շենքը և կառուցեց Գյումրիի Արվեստների ակադեմիան: Ներառում է Գեղարվեստի ակադեմիայի, Կինոյի և թատրոնի ինստիտուտի և Կոնսերվատորիայի Գյումրիի մասնաճյուղերը: 1997-ին ակադեմիան ուներ 9 ուսանող, այժմ` մոտ 150: 2005 թ.-ին ՀԲԸՄ-ն շենքի տանիքում կառուցեց նոր արվեստանոցներ նկարիչ ուսանողների համար, և նրանց տեղափոխեցին ավելի լռակյաց վայր: Ղարաբաղի Կամերային Նվագախումբ
Նավագախումբը հիմնվել է 2004 թ.-ի աշնանը ՀԲԸՄ-ի կողմից: Ներկայումս ունի 17 երաժիշտ, որոնցից 11-ը Երևանից են, 6-ը` Ղարաբաղից: Բացի համերգներով հանդես գալուց, երաժիշտները երաժշտություն են դասավանդում Շուշիի, Քաշաթաղի և Հադրութի երաժշտական դպրոցներում:
Եկեղեցի
ՀԲԸՄ-ի ֆինանսավորմամբ կառուցվել են Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցին Երևանի Սուրբ Երրորդություն Գյումրիի Սուրբ Հակոբ Վանաձորի Սուրբ Գրիգոր Նարեկացի Նոր Նորքի Սուրբ Սարգիս և բազմաթիվ այլ եկեղեցիներ ՀԲԸՄ-ի ջանքերով վերակառուցվեց Խրիմյան հայրիկ ցուցասրահը, վերակառուցվեց գանձատունը, կառուցվեց Վեհարանի վարչական շենքը, կառուցվեց Բաց խորանը, կառուցվում է Միաբանական շենքը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարեկան բյուջեի 70 տոկոսը միության հատկացումն է: Մշակութային
Օժանդակություն Օպերայի և Բալետի Ազգային Թատրոնի "Գայան" բալետի, "Անուշ" և "Կարմեն" օպերաների բեմականացմանը Շարունակական օժանդակություն Երևանի Պետական Համալսարանին Շարունակական օժանդակություն Գիտությունների Ազգային Ակադեմիային Հայոց Ցեղասպանության Թանգարան-Ինստիտուտի կառուցում Մատենադարանի գրապահոցում օդորակավորման և օդափոխության համակարգերի տեղադրում Օժանդակություն "Օտար, ամայի ճամփեքի վրա", "Մերոնք", "ՀՀ դեսպաններ" և "Վերադարձ դեպի ապագա" հաղորդաշարերին Գրողների Միության հետ համատեղ ժամանակակից հայ գրողների գործերի անգլերեն թարգմանություն և տպագրություն Օգնություն հայ թատրոնին` "Խոր Վիրապ" և "Ջին խաղ" ներկայացումների բեմականացմամբ Սոցիալական
Շարունակական օժանդակություն Մեղրիի մանկապարտեզին Օգնություն Գյումրիի "Հույս" մանկատանը Վանաձորի մանկատան վերանորոգում Վանաձորի թիվ 4 պոլիկլինիկայի վերանորոգում Կովերի տրամադրում Ամասիայի շրջանի կարիքավոր ընտանիքներին Ալյուրի տրամադրում Ամասիայի շրջանի կարիքավոր ընտանիքներին
ՀԲԸՄ ծրագրերը Ղարաբաղում
Ղարաբաղի պատերազմի վետերանների և այրիների համար բնակելի շենքի կառուցում, ուր տեղակայված են 50 ընտանիք և Ստեփանակերտի Շախմատի դպրոցը: Ստեփանակերտի տարեցների տուն-ինտերնատի վերանորոգում 55 մշտաբնակների և 150 խնամյալների համար: Վերջերս ՀԲԸՄ-ն վերանորոգեց Ստեփանակերտի Ալեք Մանուկյանի անվան փողոցը և այնտեղ տեղադրեց մեծ բարերարի արձանը:
Ղարաբաղի վերաբնակեցման ծրագիր
Նորաշեն Բարեշեն Ջրակն Նորաշեն 2004 թ.-ին ՀԲԸՄ-ի ուժերով վերածնվեց Ղարաբաղի Նորաշեն գյուղը, և 22 տուն հանձնվեց շահագործման: Ներկայումս գյուղն արդեն ունի 150 բնակիչ, որոնցից 30-ը դպրոցահասակ երեխաներ են: 2006 թ.-ի սեպտեմբերի 11-ին տեղի ունեցավ Նորաշենի ՀԲԸՄ-ի կողմից կառուցված 120 հոգանոց դպրոցի բացումը: Նորաբաց դպրոցն այժմ արդեն ունի 30 աշակերտ: Բացի 22 տներից և դպրոցից գյուղն ունի բժշկական կենտրոն` ապահովված անհրաժեշտ դեղորայքով և մշտական հերթապահ բժիշկով: ՀԲԸՄ-ի կողմից կառուցված մանկապարտեզը ծառայում է ոչ միայն Նորաշենի, այլ նաև հարևան Այգեստան գյուղի բնակիչների երեխաներին:
Բարեշեն Բարեշենը ՀԲԸՄ-ի կողմից Ղարաբաղում կառուցվող երկրորդ գյուղն է: Շինարարությունը սկսվել է 2005 թ.-ին: Առաջին փուլում նախատեսվում է կառուցել 6 տուն: Գյուղացիներն օգտվելու են հարևան Նորաշեն գյուղի դպրոցից, մանկապարտեզից և բժշկական կենտրոնից:
Ջրակն 2006 թ.-ի սեպտեմբերի 11-ին տեղի ունեցավ ՀԲԸՄ-ի կողմից Ղարաբաղում կառուցվող երրորդ գյուղի` Ջրակնի հիմնարկեքի արարողությունը: Շինարարության առաջին փուլի ընթացքում, որը կավարտվի 2007 թ.-ի երկրորդ կիսամյակում, նախատեսվում է կառուցել 10 տուն:
[խմբագրել] Արտաքին հղումներ
|
|||||||||||||||||||||||
