Հայերը Հորդանանում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայ-հորդանանական հարաբերություններ
Հորդանան և Հայաստան

Հորդանան

Հայաստան

Հայերը Հորդանանում բնակություն են հաստատել վաղ ժամանակներից: Սակայն հայ համայնքը ձևավորվել և ստվարացել է 1915թ. Մեծ Եղեռնի ժամանակից, երբ բազմաթիվ գաղթականներ ապասռտան գտան Հորդանանում: 1948-ին Հորդանանում հայերի թիվը շուրջ 6000 էր, 1980-ին` 3000: Հորդանանի հայերը, որոնք մեծ մասամբ արհեստավորներ և առևտրականներ են , բնակվում են հիմնականում Ամմանում, կան նաև Իբրիդում, Էր Ռուսեյֆայում, Մաանում: Համայնքի համախմբմանը նպաստում է եկեղեցին, որի հոգևոր պետը նշանակում է Երուսաղեմի հայոց պատրիարքը, բարեգործական կազմակերպությունները. գործում են դպրոց, դրամատիկ և պարի ինքնագործ խմբեր, երիտասարդական ակումբներ: Այսօր Հորդանանում բնակվում է 5.000 հայ : Գործում է 2 Առաքելական և 1 Կաթոլիկ եկեղեցի :

Տես նաև[խմբագրել]

Հայերը Երուսաղեմում