Հայերը Սուդանում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սուդանի հայկական գաղթավայրը երկար պատմություն չունի։ Այն հիմնվել է 19-րդ դարի երկրորդ կեսում։

Առաջին հայ գաղթականները Սուդան են եկել Արաբկիրից և Ակնից ու բնակություն են հաստատել Խարթումում։ Գաղթօջախը ստվարացել է Պողոս Նուբարի կառավարություն տարիներին (1857-1858)[1]։ Սակայն հետագայում գաղթավայրի բնակչությունը պակասել է` Մեհտիի և Խալֆայի կրոնական հալածանքի հետևանքով։

Սուդանում հաստատված հայ գաղթականների առաջին խմբերի հիմնական զբաղմունքը եղել է առևտուրը և արհեստագործությունը։ Գտնվել են նաև հայեր, որոնք հողամասեր են գնել և զբաղվել հողագործությամբ։

Սուդանի հայկական գաղթավայրը բավականաչափ նոր գաղթականներ է ընդունել 1895-96-ին Համիդյան ջարդերի, հետագայում` Ադանայի կոտորածների ժամանակ։ Զանգվածային հայ գաղթականություն է եկել Սուդան հատկապես Մեծ եղեռնի օրերին և Զմյուռնիայի և Կիլիկիայի դատարկումից հետո։ Սուդան եկող հայ գաղթականները մեծ մասամբ անցել են Եգիպտոսի վրայով, այդ պատճառով Սուդանի հայ գաղթավայրը համարվում է Եգիպտոսի գաղթավարի մի ճյուղը։ Նոր եկած գաղթականությունը զգալիորեն փոխել է Սուդանի հայ գաղթօջախի սոցիալական պատկերը։ Սուդանի հայկական համայնքում սկսում են երևալ նաև հայ մտավորականներ` բժիշկներ, ատամնաբույժեր, դեղագործեր, գյուղատնտեսներ և այլն։

Սուդանի հայ գաղթօջախներում եղել են եվրոպական բարձրագույն կրթություն ստացած և մի շարք լեզուներ տիրապետող մարդիկ։ Այդ հանգամանքը հնարավորություն է տվել Խարթումում և Օնդուրմանում ստեղծելու մտավորականների կամ, ինչպես իրենք էին ասում «կոլեջականների» մի մեծ խմբակ` պրոֆեսոր Գր. Ճերենճյանի գլխավորությամբ։ Այսօր Աուդանում բնակվում է շուրջ 2000 հայ :

Տես նաև [խմբագրել]

Ծանոթագրություններ [խմբագրել]

  1. Հ. Սեքսեթյան (1913)։ Սուդանահայ գաղութը։ Կ. Պոլիս: «Ամենույն տարեցույց», էջ 188։ 

Աղբյուրներ [խմբագրել]

  • Ա. Գ. Աբրահամյան, Համառոտ ուրվագիծ հայ գաղթավայրերի պատմության, հատոր Բ, Երևան, «Հայաստան», 1967, էջ 77-82։